Աննա Գասսեր ( գերմ.՝ Anna Gasserօգոստոսի 16, 1991(1991-08-16), Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա), ավստրիացի սնոուբորդիստուհի, օլիմպիական կրկնակի չեմպիոն։

Աննա Գասեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝snowboarder
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 16, 1991(1991-08-16) (32 տարեկան)
Ծննդավայր՝Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա
165 սանտիմետր
Քաշ՝52 կիլոգրամ[1]

Գասերը 2018 թվականին Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում ոսկե մեդալը և օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է բիգ էյրի մրցումներում։ Մարզական այդ հաջողությունը նա կրկնել է ձմեռային հաջորդ օլիմպիադայում, որն անց է կացվել 2022 թվականին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում։

Կենսագրություն

խմբագրել

Աննա Գասերը ծնվել է Ավստրիայի Ֆիլախ քաղաքում։ Նա բավականին ուշ է սկսել սնոուբորդով զբաղվել․ 2009 թվականին 18 ամյա Աննային նրա զարմիկն է ծանոթացրել է այս մարզաձևին։ 2013 թվականի դեկտեմբերին նա դարձել է առաջին կինը, որ կարողացել է կատարել Cab Double Cork 900 չափազանց բարդ տրյուկը[4] ։ 2014 թվականի հունվարի 19-ին Աննան զբաղեցրել է երրորդ տեղը Սթոունհեմում անցկացված FIS աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլում[5]։

2014 թվականի փետրվարին Գասերը Սոչիում մասնակցել է ձմեռային օլիմպիական խաղերին։ Որակավորման փուլում ցույց է տվել լավագույն արդյունքը սլոուփսթայլում[6], բայց ի վերջո զբաղեցրել է միայն 10-րդ տեղը՝ վերջին երկու փորձերում անկումների պատճառով[7]։ Հաջորդ տարի նա կարողացել է այդ մրցաձևում նվաճել աշխարհի փոխչեմպիոնուհու տիտղոսը։

Աննա Գասերը հաջողությունների է հասել նաև աշխարհի գավաթի խաղարկություններում՝ հաղթանակներ տանելով մի շարք մրցափուլերում։

Մրցելույթներ օլիմպիական խաղերում

խմբագրել
 Տարի   Մրցավայրը   Սլոուփսթայլe   Բիգ էյր 
2014 թ   Սոչի, Ռուսաստան 10 Չկա տվյալ
2018 թ   Փհենչհան, Հարավային Կորեա 15 1
2022 թ   Պեկին, Չինաստան 6 1

Մրցելույթներ աշխարհի առաջնություններում

խմբագրել
 Տարի   Մրցավայրը   Սլոուփսթայլ   Բիգ էյր 
2013 թ   Սթոունհեմ, Կանադա 18
2015թ   Կրայսբերգ, Ավստրիա 2
2017թ   Սիեռա Նևադա, Իսպանիա 1
2021 թ   Ասպեն, ԱՄՆ 6 4
2023 թ   Բակուրիանի, Վրաստան 7 1

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 https://www.kleinezeitung.at/sport/sportlerwahl/5313905/Sportler-des-Jahres-2017_Anna-Gasser-und-Marcel-Hirscher
  3. 3,0 3,1 https://derstandard.at/2000067079438/Anna-Gasser-ist-Oesterreichs-Sportlerin-des-Jahres
  4. «Anna Gasser Great Cab Double Cork 900» (англ.). «Youtube». Արխիվացված է օրիգինալից 9 лютого 2014-ին. Վերցված է 10 лютого 2014-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Career first: Prior and Parrot win Slopestyle in Stoneham» (англ.). «Fis-Ski». Արխիվացված է օրիգինալից 9 лютого 2014-ին. Վերցված է 10 лютого 2014-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Результати кваліфікації у слоупстайлі серед жінок» (рос.). Офіційний сайт зимових Олімпійських ігор 2014. Արխիվացված է օրիգինալից 13 лютого 2014-ին. Վերցված է 10 лютого 2014-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Результати змагань у слоупстайлі серед жінок» (рос.). Офіційний сайт зимових Олімпійських ігор 2014. Արխիվացված է օրիգինալից 9 лютого 2014-ին. Վերցված է 10 лютого 2014-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գասեր» հոդվածին։