Աննա Բըրնս (անգլ․՝ Anna Burns, մարտի 7, 1962(1962-03-07), Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), իռլանդացի գրող, 2018 թվականի Բուքերյան մրցանակի դափնեկիր։

Աննա Բըրնս
Anna Burns.jpg
Ծնվել էմարտի 7, 1962(1962-03-07) (61 տարեկան)
ԾննդավայրԲելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունվիպասան և գրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունSt Gemma's High School?
Պարգևներ
ԱմուսինJohn M. McKeon?
Commons-logo.svg Anna Burns Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Նա ծնվել է 1962 թվականին՝ Բելֆաստում։ Սովորել է Սրբ․ Ջեմմայի անվան ավագ դպրոցում։ 1987 թվականին տեղափոխվել է Լոնդոն։ Այժմ ապրում է Արևելյան Սասիքսում[3][4]։

ՍտեղծագործություններըԽմբագրել

Նրա առաջին վեպը՝ «No bones»-ը, հյուսիսիռլանդական հակամարտության տարիներին Բելֆաստում ապրող աղջկա մասին գրավիչ մի պատմություն է։ Հյուսիսային Իռանդիայում տեղի ունեցած հակամարտությունը նկարագրող գործերի թվում «No Bones»-ը համարվում է կարևորագույններից մեկը․ այն նույնիսկ համեմատում են Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիներ»-ի հետ[4]։

Աննա Բըրնսի երկրորդ գործը՝ «Փոքրիկ կառույցները» հրատարակվել է 2007 թվականին։ Այն հանցագործ ընտանիքում ծնված կնոջ մասին զավեշտալի մի պատմություն է[5]։

2018 թվականին Աննա Բըրնսը ստացել է Բուքերյան մրցանակ «Կաթնավաճառը» վեպի համար և դարձել այդ մրցանակին արժանացած առաջին հյուսիսիռլանդացի գրողը։ Մրցանակաբաշխությունից հետո նա հայտարարել է, որ հրատարակելու է «Կաթնավաճառը» ԱՄՆ-ում, 2018 թվականի դեկտեմբերի 11-ին[6]։

Վեպում Բըրնսը պատմում է անանուն, 18-ամյա աղջկա մասին է, որին հետապնդում է իրենից տարիքով ավելի մեծ մի տղամարդ՝ «Կաթնավաճառը»։ Դեպքերը կրկին տեղի են ունենում հյուսիսիռլանդական հակամարտության տարիներին[7]։

ՍտեղծագործություններԽմբագրել

ՎեպերԽմբագրել

  • No Bones (2001)
  • Փոքրիկ Կառույցներ (Little Constructions) (2007)[8]
  • Կաթնավաճառը (Milkman) (2018)

ՆովելներԽմբագրել

  • Mostly Hero (2014)[9]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Milkman delivers | The Man Booker Prizes
  2. https://thebookerprizes.com/fiction/backlist/2018
  3. Amazon Author's Page։ Amazon (eBookPartnership.com)։ 2014-08-13։ Վերցված է փետրվարի 28, 2017 
  4. 4,0 4,1 Information from the book cover of No Bones
  5. Lucy Ellmann, "Trigger happy," The Guardian, June 9, 2007.
  6. «Anna Burns wins 50th Man Booker Prize with Milkman! | The Man Booker Prizes»։ themanbookerprize.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-27-ին։ Վերցված է 2018-10-17 
  7. Flood Alison, Armitstead Claire (2018-10-16)։ «Anna Burns wins Man Booker prize for 'incredibly original' Milkman»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17 
  8. Anna Burns
  9. «The Man Booker Prize 2018 - Faber & Faber Blog»։ Faber & Faber Blog (en-US)։ 2018-07-24։ Վերցված է 2018-10-17