Աննա Խրիստոֆորովնա (Քրիստափորի) Ագլատովա [1] (իրական ազգանուն՝ Ասրյան, մարտի 4, 1982(1982-03-04), Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս օպերային երգչուհի, սոպրանո, Մեծ թատրոնի մեներգչուհի։

Աննա Ագլատովա
Ծնվել էմարտի 4, 1982(1982-03-04) (42 տարեկան)
Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
Պարգևներ
 Anna Aglatova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աննա Ասրյանը ծնվել է 1982 թվականի մարտի 4-ին[2] Կիսլովոդսկում՝ երաժշտական ընտանիքում։ Հայրը՝ Խաչատուր Ասրյանը, սովորել է կոնսերվատորիայի դիրիժորախմբերգային ֆակուլտետում։ Երկու տատիկները՝ Մարգարիտան և Ռոզան, լավ ձայնային տվյալներ ունեին։ Նիկոլայ պապիկը կիթառահար էր, հորեղբայր Արտյոմը՝ ակորդեոնիստ։

Աննան 5 տարեկանից սկսել է նվագել դաշնամուր։ 7 տարեկանում իր առաջին մրցույթում արժանացել է պատվոգրի, իսկ երաժշտական դպրոցում աշակերտելու տարիներին տասնյակ այդպիսի մրցանակների է արժանացել։ Հենց երաժշտական դպրոցում էլ հրապուրվել է երգով։

2000 թվականին Աննայի մայրը՝ Կարինա Վլադիմիրովնա Գազարովան, աղջկան տարավ Մոսկվա՝ ուսումը շարունակելու համար, որտեղ Աննան ընդունվեց Գնեսինի անվան երաժշտական ուսումնարան, դարձավ Վլադիմիր Սպիվակովի միջազգային հիմնադրամի թոշակառու (թոշակ հատկացնող՝ Սերգեյ Լեյֆերկուս)։

Երաժշտական ուսումնարանում Աննայի ուսուցիչը Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Ռուզաննա Լիսիցյանն էր, որն շարունակում էր նրա ուսուցիչը լինել նաև Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում, որտեղ Աննան ընդունվեց 2004 թվականին՝ ուսումնարանն ավարտելուց հետո։ Սովորելով Ռուսաստանում՝ Աննա Ասրյանը ելույթ էր ունենում հանրաճանաչ տավղահար Սիմոն Կուլիկովի հետ և որպես բեմական կեղծանուն իր համար վերցրել էր հայրական գծով տատիկի ազգանունը՝ Ագլատովա[3]։

2003 թվականին Աննա Ագլատովան հրավիրվել է Կովկասյան հանքային ջրերում անցկացված 14-րդ Շալյապինյան սեզոնին։ Նույն տարվա դեկտեմբերին մասնակցել է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած Ամանորյա փառատոնին։ 2006 թվականի մայիսին Մոսկովյան միջազգային երաշտության տան բեմում կատարել է Սյուզաննայի դերը (Մոցարտ՝ «Ֆիգարոյի ամուսնությունը») կոնցերտային կատարմամբ (դիրիժոր` Թեոդոր Կուրենտզիս)։ Նույն տարվա սեպտեմբերին այդ դերը կատարել է Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում (դիրիժոր` Թեոդոր Կուրենտզիս, ռեժիսոր` Տատյանա Գյուրբաչա)։ Մասնակցել է Իրինա Արխիպովայի հիմնադրամի «Ռուսական կամերային վոկալային լիրիկա` Գլինկայից մինչև Սվիրիդովա» ծրագրում։

Աննա Ագլատովան մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների, ունեցել է մեներգային ելույթներ ողջ Եվրոպայում։ 2005 թվականին, կատարելով Նաննետտայի պարտիան «Ֆալստաֆ» օպերայում, Աննան, որն առաջին անգամ էր ելույթ ունենում Մեծ թատրոնում, դարձել է այնտեղի երիտասարդ մեներգչուհին։ Այդ ժամանակից սկսած` նա խաղում է թատրոնի գրեթե բոլոր օպերային ներկայացումներում[3]։

Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիան Աննա Ագլատովան ավարտել է 2009 թվականին[2]։

Խաղացանկ խմբագրել

Մեծ թատրոնում խաղացած դերեր խմբագրել

Այլ դերեր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի թոշակառու (2001)
  • 1-ին մրցանակ «Bella voce» վոկալիստների միջազգային մրցույթում (2003)
  • 3-րդ մրցանակ Գերմանիայում կայացած «Նոր անուններ» երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթում (2005)
  • «Ոսկե դիմակ» թատերական փառատոնի մրցանակակիր (2007)
  • 1-ին մրցանակ Ն․Ա․ Օբուխովայի անվան երիտասարդ վոկալիստների մրցույթ-փառատոնում (Լիպեցկ) (2008)
  • «Տրիումֆ» մրցանակի երիտասարդական դրամաշնորհ (2009)
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ մշակույթի երիտասարդ գործիչների համար (2014)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тимофеев, 2014
  2. 2,0 2,1 Лауреаты премии Президента для молодых деятелей культуры 2013 года // Официальный сайт Президента России, 25 марта 2014 года.
  3. 3,0 3,1 Аргументы и Факты // Елена Евдокимова// Анна Аглатова: «Сырые яйца? Это смешно!»(չաշխատող հղում)// № 39 (783) от 24 сентября 2008 г

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել