Կովկասյան հանքային ջրեր

Կովկասյան հանքային ջրեր (ռուս.՝ Кавказские Минеральные Воды, КМВ, Կավկազսկիե միներալնիե վոդի, ԿՄՎ), բալնեոլոգիական առողջարանների շրջան, գտնվում է Ստավրոպոլյան բարձրության և Մեծ Կովկասի հյուսիսային լանջերի միացման սահմաններում։ Հարուստ է բազմատեսակ և առատ հանքային աղբյուրներով։ Գլխավոր առողջարաններն են՝ Պյատիգորսկը, Կիսլովոդսկը, Եսենտուկին, Ժելեզնովոդսկը։ Կովկասյան հանքային ջրերի շրջանն ամբողջությամբ բնորոշվում է չափավոր լեռնատափաստանային կլիմայով, օդի միջին ջերմաստիճանը՝ 7, 8 °C-ից մինչև 8, 6 °C, տարեկան տեղումները՝ մոտ 600 մմ։

Բնակավայր
Զինանշան
Coat of Arms of Caucasian Mineral Waters region (Stavropol Kray).png

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1802 թ.
Առաջին հիշատակում1717
Բնակչություն1 194 859 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 635 CC-BY-SA-icon-80x15.png