Անհայտ զինվորի հուշարձան (Բոտևգրադ)

Անհայտ զինվորի հուշարձան (բուլղար․՝ Паметник на Незнайния войн), անցյալում` Հուշարձան հերոսներին (բուլղար․՝ Паметник на героите), Հայրենիքի համար զոհվածների հուշարձան (բուլղար․՝ Паметник на загиналите за Родината) և Ծննդավայրի համար զոհվածների հուշարձան (բուլղար․՝ Паметник на загиналите за Отечеството), բուլղարական հուշարձան, որը գտնվում է Բոտևգրադ քաղաքի Անհայտ զինվորի հրապարակում։ Հուշարձանին պատկերված են Առաջին և Երկրորդ Բալկանյան պատերազմների և Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատներում զոհված 39 սպաների և զինվորների անունները[1]։

Անհայտ զինվորի հուշարձան (Բոտևգրադ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Բացումհոկտեմբերի 20, 1929
Երկիր Բուլղարիա
ԲնակավայրԲոտևգրադ
Նյութբրոնզ
 Monument to the Unknown Soldier, Botevgrad Վիքիպահեստում

Հուշարձանը կանգնեցվել է «Սուրսուվուլ» պահեստական սպաների Օրխանիեի (Բոտևգրադ) ընկերության օգնությամբ, որին աջակցել են համայնքը և քաղաքացիները։ Մեծ ազդեցություն է ունեցել 1928 թվականին ստեղծված Քաղաքի և նրա մերձակայքի տնտեսական և մշակութային զարգացման համաքաղաքային կոմիտեն։ 1929 թվականի հոկտեմբերի 20-ին հանդիսավոր բացվել է որպես «Հայրենիքի համար զոհվածների հուշարձան», արարողությանը ներկա էին Բոտևգրադի և հարակից գյուղերի 20 հազար բնակիչներ[1]։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանի հարավային կողմում նշվում են Բոտևգրադի 39 սպաների և զինվորների անունները, որոնք զոհվել են Բուլղարիայի մասնակցությամբ երեք պատերազմներում` Առաջին և Երկրորդ Բալկանյան պատերազմներում և Առաջին համաշխարհային պատերազմում։ Առաջինը բանաստեղծ Ստամեն Պանչևի անունն է, որին հետմահու շնորհվեց պորուչիկի աստիճան։ Զոհված զինվորների մեծամասնությունը պատկանում էր Ռոմանսկի և Ցագարսկի ընտանիքներին։ Պատվանդանի արևելյան, արևմտյան և հյուսիսային կողմերում պատկերված են մարտ պատկերող տեսարաններ։ Հուշարձանն իրենից ներկայացնում է զինվոր` ամբողջական զինվորական համազգեստով և հրացանով։ Զինվորը նայում է դեպի հարավային և հարավ-արևմտյան կողմ, որտեղ բուլղարական պատկերացումներով Թրակիայի բուլղարական հողերն են և Մակեդոնիայի մի մասը։ Զինվորի համար մոդել է ծառայել ենթապորուչիկ Յորդան Կյուրպանովը, որն այս պատերազմների մասնակից էր և հաշմանդամէր դարձել` մահանալով 1924 թվականին։ Նմանատիպ հուշարձան է ստեղծվել Էտրոպոլիս քաղաքում, զինվորը նույնպես պատրաստվել է Յորդան Կյուրպանովի լուսանկարով։ Ռազմական կերպարը պատրաստվել էր բրոնզից Հռոմում[1]

Հանդիսություններ խմբագրել

Ավանդաբար հրապարակի հուշարձանի մոտ մայիսի 6-ին (Սուրբ Գեորգիի օր) անցկացվում են զորահանդեսներ, նոյեմբերի 1-ին և մայիսի 24-ին` տոնակատարություններ։ 1944 թվականի սեպտեմբերի 9-ին Հայրենիքի ճակատի Ազգային կոմիտեի կազմակերպչական խումբը հաղորդեց պետական հեղաշրջման և գերմանական իշխանությունների տապալման մասին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Влайкова, Симеонка (2003). Ботевград през годините. Втора част. էջեր 100–102.