Անկախության հրապարակ (Մինսկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անկախության հրապարակ (այլ կիրառումներ)

Անկախության հրապարակ (բելառուս․՝ Плошча Незалежнасці), հրապարակ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Համարվում է Մինսկի Անկախության պողոտայի տեսարժան վայրերից մեկը։ Այս հրապարակում են գտնվում Բելառուսի Հանրապետության Գերագույն խորհուրդը և Մինսկի քաղաքապետարանը։ Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրոք հրապարակը կոչվել է Լենինի անվամբ։ Եվրոպայի ամենամեծ հրապարակներից մեկն է[1]։

Անկախության հրապարակ
ԴիրքԲելառուս Մինսկ
Բելառուս
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
Գերմանական զորքերն անցնում են Անկախության հրապարակով, 1941

Հրապարակը նախագծվել է 20-րդ դարի 30-ական թվականներին խորհրդային ճարտարապետ Իոսիֆ Լանգբարդի կողմից խորհրդային ժամանակներում որպես հանրահավաքների, Մինսկի հիմնական հանդիսավորությունների անցկացման վայրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրապարակում գտնվող շենքերի մեծ մասը ոչնչացվել են նացիստների կողմից։ 1946-1984 թվականներին Հոկտեմբեր հրապարակը փոխարինել է Լենինի հրապարակին որպես քաղաքի հիմնական վայր։ Անկախության հրապարակի վերակառուցման նախագիծը մեկնարկել է Խորհրդային Միության փլուզումից հետո։ Վերակառուցման առաջին փուլն ավարտվել է 2002 թվականին, փոխվել է տարածքի տրանսպորտային նախագիծը, կառուցվել են ևս երկու հետիոտնային ստորգետնյա անցումներ, որոնք կդառնան ստորգետնյա առևտրի կենտրոնի մաս։

Իրադարձություններ

խմբագրել

Շքերթներ

  • Խորհրդային Միության կառավարման ժամանակաշրջանում այս հրապարակում են տեղի ունեցել Աշխատավորների միջազգային օրվան (մինչև 1969 թվական), Հաղթանակի օրվան և Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված շքերթները։ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը և Քաղբյուրոյի անդամները կանգնում էին Լենինի արձանի առջևի հարթակին։ Այդ շքերթները տեղի են ունեցել մինչև 1989 թվական։
  • Անկախության հրապարակում Բելառուսի Հանրապետության առաջին շքերթը տեղի է ունեցել 1997 թվականի հունիսի 7-ին[2]։

Ցույցեր

  • 1970 թվականի ապրիլի 22-ին հրապարակում տեղի է ունեցել Վլադիմիր Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրահավաք[3]։
  • Մինսկի 900-ամյակին նվիրված հանրահավաքները տեղի են ունեցել 1967 թվականին։

Ճարտարապետական հուշարձաններ

խմբագրել

Շենքեր

խմբագրել
Շենք Ճարտարապետական մանրամասներ FԳործառույթ(ներ)

Գերագույն Խորհուրդ

 Գերագույն Խորհուրդ #1
Շենքը գտնվում է Վլադիմիր Լենինի արձանի հետևում։ Սա այն շենքերից է, որ պահպանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[4]։ 1934 թվականին շենքը կառուցել է Լոսիվ Լանգբարդը[4]։ Բելառուսի բարձրագույն պետական մարմինն է[5]։ Գերագույն խորհուրդը Բելառուսական ԽՍՀ Գերագույն սովետի իրավահաջորդն է։ Հանդես է գալիս որպես Բելառուսի խորհրդարան։

Սուրբ Սիմոնի և Ելենայի եկեղեցի
 
Եկեղեցին նախագծել են լեհ ճարտարապետներ Տոմաշ Պայզդերսկին և Վլադիսլավ Մարկոնին։ Շինարարությունն սկսվել է 1905 թվականին և ավարտվել 1910 թվականին։ Չեստոխովայից բերված աղյուսներից ստացված կարմիր արտաքին տեսքի համար այն անվանում են նաև «Կարմիր եկեղեցի»։ Կաթոլիկ եկեղեցի է Մինսկում[6]։ Խորհրդային Միության օրոք եկեղեցին գործել է որպես կինոթատրոն։ Եկեղեցում ժամերգությունները կատարվում են բելառուսերեն, լեհերեն, լիտվերեն, լատիշերեն և լատիներեն։
Բելառուսի պետական համալսարան
 
Համալսարանի շենքը նախագծել են ճարտարապետներ Ի. Զապորոժեցը և Գ. Լավրովը։ ԲՊՀ-ի գլխավոր շենքը կառուցվել է 1962 թվականին[4]։ Համալսարանն ունի 16 ֆակուլտետ։ Ինստիտուներից 4-ը կրթական են, որոնք տրամադրում են ավարտական և հետբուհական կրթական ծրագրեր[7]։ ԲՊՀ բարձրագույն ուսումնական հաստատություն է Մինսկում։
Մինսկի քաղաքային խորհուրդ

 

Քաղաքային խորհրդի շենքը 1964 թվականին նախագծել են ճարտարապետներ Ս. Մուսինսկին և Գ. Սիսոևը[4]։ Խորհուրդը որոշումներ է կայացնում տնտեսության, շուկայական բարեփոխումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների արտաքին տնտեսական գործունեության, տրանսպորտի և կապի, բնակարանային, կոմունալ ծառայությունների և էներգետիկայի, քաղաքի պլանավորման, ծառայությունների ոլորտի, հանրային առողջապահական ծառայությունների, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության, կրթության և մշակույթի, սոցիալական անվտանգության և հասարակայնության հետ կապերի հարցերով[8]։

Այլ

Լենինի արձանը
Լենինի արձանը գտնվում է Գերագույն խորհրդի շենքի դիմաց։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Places to see in Minsk: exciting tourist attractions, museums, picturesque parks… | Belarus.by». www.belarus.by (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  2. WarsawPactGuy1985 (2017 թ․ հունվարի 7), 1997 Belarusian Independence Day Parade, Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. minskiy100 (2013 թ․ նոյեմբերի 6), 100 лет Ленина в Минске, Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Stalinist architecture of Minsk». www.comtourist.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  5. «03491». knowbysight.info. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  6. «Чырвоны касцёл - Красный костел - chyrvony.by». Чырвоны касцёл. Парафія Св. Сымона і Св. Алены ў Мінску (բելառուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  7. «Organisations: Belarusian State University: Belarusian State University, Minsk, Belarus». www.mathnet.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  8. «Home — Minsk city executive committee». minsk.gov.by. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.