Անկախության պողոտա (Մինսկ)

Անկախության պողոտա (բելառուս․՝ праспект Незалежнасці, ռուս.՝ проспект Независимости) (Praspekt Nezalezhnasci) Մինսկի գլխավոր պողոտան է, որի երկարությունը 15 կմ է։ Այն իր կենտրոնից ճառագայթաձև հատում է Մինսկը դեպի հյուսիս-արևելք։

Անկախության պողոտա (Մինսկ)
Մինսկի Անկախության պողոտան
ԴիրքԲելառուս Մինսկ
Բելառուս
Քարտեզ
Քարտեզ
Ազգային անվտանգության շենքը

Պատմություն

խմբագրել

Մինսկի գլխավոր պողոտան է, կառուցվել է դեռևս 16-րդ դարի կեսերին, նախագծվել է Զաքարիա Կորնեևի կողմից (Մինսկի նահանգի առաջին նահանգապետը), և նրա պատվին 1801 թվականին անվանվել է Զախարովյան։

1812 թվականի հուլիսի 1-ին ֆրանսիական զորքերի կողմից քաղաքի շրջափակման ժամանակ պողոտան կոչվել է «Նոր քաղաք»։ 1812 թվականի նոյեմբերի 22-ին ռուսական զորքերի վերադարձով վերականգնվում է պողոտայի անունը։

1918 թվականի գերմանական օկուպացիայի ժամանակ կոչվել է «Гауптштрассе», 1919 թվականի հունվարին՝ Խորհրդային, 1919-1920 թթ. լեհական օկուպացիայի ժամանակ՝ Ադամ Միցկևիչի անվան փողոց, 1920 թվականից՝ նորից Խորհրդային։

Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ փողոցը կոչվեց «Гауптштрассе» (1941 թվականի օգոստոսի 1-ից մինչև 1944 թվականի մարտի 24-ը) և «Մարտի 25» (1944 թվականի մարտի 25-ից մինչև 1944 թվականի հուլիսի 3-ը), 1944 թվականի հուլիսի 3-ին՝ «Խորհրդային», 1952 թվականին՝ «Ստալինի պողոտա», 1961 թվականին՝ «Լենինի պողոտա», 1991 թվականին Խորհրդային միության փլուզումից հետո՝ «Ֆրանցիսկ Սկորինի պողոտա» 2005 թվականից՝ «Անկախության պողոտա»։

Հրապարակներ

խմբագրել
  • Կալինի հրապարակ
  • Յակուբ Կոլասի հրապարակ
  • Հաղթանակի հրապարակ
  • Հոկտեմբերյան հրապարակ
  • Անկախության հրապարակ

Շինություններ

խմբագրել

Համաշխարհային ժառանգություն

խմբագրել

2004 թվականի հունվարի 30-ին այս վայրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել


Արտաքին հղումներ

խմբագրել