Անկախության հուշարձան (Մեխիկո)

Անկախության հուշարձան կամ Անկախության հրեշտակ (իսպ.՝ El Ángel de la Independencia), անկախության հուշասյուն Մեխիկոյի կենտրոնական Պասեո դե լա Ռեֆորմա գլխավոր պողոտայի շրջանաձև խաչմերուկում։

Անկախության հուշարձան (Մեխիկո)
Անկախության հուշարձանը Մեխիկոյում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհաղթանակի սյուն և հուշարձան
ՃարտարապետԱնտոնիո Ռիվաս Մերկադո
Ստեղծումսեպտեմբերի 16, 1910
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԲնակավայրՄեխիկո
Շինության ձևՀաղթանակի հուշասյուն, Կորինթոսյան սյուն
Պատկանում էՄարդաբանության և պատմության ազգային ինստիտուտ
Ներկա վիճակԿանգուն
 Monumento a la Independencia (México) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հուշարձանի կառուցման աշխատանքները սկսցել են 1910 թվականին՝ Մեքսիկայի անկախության պատերազմի հարուրամյա տարելիցին։ Հետագայում այն վերածվել է պատերազմի հերոսների դամբարանի։ Անկախության հուշասյունը համարվում է Մեխիկոյի ամենանշանակալի հուշարձաններից մեկը։ Այն հանդեսանում է տոնակատարությունների կամ ցույցերի հավաքատեղի։ Նմանություններ ունի Փարիզի Հուլիսյան սյան (July Column) և Բեռլինյան հաղթանակի սյան հետ[1]։

Նկարագրություն խմբագրել

Սյունը կառուցված է քառանկյուն պատվանդանի վրա, որի չորս կողմերի բրոնզե քանդակները խորհրդանշում են օրենքը, պատերազմը, արդարությունը և խաղաղությունը։ Նախապես ունեցել է դեպի պատվանդանը հասնող ինն աստիճաններ, այնուհետև ավելացվել են ևս 14 աստիճան։ Պատվանդանի ճակատային՝ դեպի Մեխիկո քաղաքի կենտրոն նայող հատվածում մակագրված է. "La Nación a los Héroes de la Independencia" («Ազգը հանուն անկախության հերոսների»)։ Այս մակագրության դիմաց առյուծի և երեխայի բրոնզե հուշարձանն է, որը խորհրդանշում է ուժը և պատերազմի ժամանակ ամեղ երիտասարդությանը։

Սյունի կողքին Անկախության պատերազմի հերոսների մարմարե արձանախումբն է։ Միայն սյունն ունի 36 մետր բարձրություն։ Հուշասյան ներսում գտնվող 200 աստիճանները հաղթահարելուց հետո բացվում է մայրաքաղաքի տեսարանը։

Հուշասյան կենտրոնում 6.7 մետր բարձրությամբ վեր է խոյանում հունական Նիկե աստվածուհու բրոնզե արձանը (վերականգնվել է 2006 թվականին[2], 7 տոննա)։ Աջ ձեռքում Հրեշտակը (ինչպես հաճախ անվանում են արձանին) Միգել Հիդալգոյի գլխին պահել է դափնեպսակը, որը խորհրդանշում է հաղթանակ, իսկ ձախ ձեռքին՝ կոտրված շղթա, ինչը խորհրդանշում է ազատությունը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Trasladan restos de héroes a Chapultepec» (Spanish). El Universal. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Angel@ de la Independencia, una renovación física de lo imaginado

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկախության հուշարձան (Մեխիկո)» հոդվածին։