Անիտա Ռաչվելիշվիլի
Անիտա Ռաչվելիշվիլի (վրաց.՝ ანიტა რაჭველიშვილი, հունիսի 28, 1984, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո։
Անիտա Ռաչվելիշվիլի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1984 (40 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Վրաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա և Սկալա թատերական ակադեմիա |
Կայք | anitarachvelishvili.com |
Կենսագրություն
խմբագրելԱնիտա Ռաչվելիշվիլին ծնվել է 1984 թվականին, Թբիլիսիում։ Նախ սովորել է դաշնամուր նվագել, ապա ընդունվել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիա, սովորել երգեցողության բաժնում։ Առաջին անգամ բեմ է դուրս եկել ուսանողական տարիներին՝ հանդես գալով Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում, որտեղ Ռիգոլետտո օպերայում կատարել է Մադալենայի դերը։ Հետագայում ուսումը շարունակել է Լա Սկալա թատրոնի ակադեմիայում և թատրոնի երաժշտական ղեկավար Դանիել Բարենբոյմը նրան ընտրել է թատրոնում հանդես գալու Կարմենի նոր արտադրությունում գլխավոր դերերգով[1]։ 2009 թվականին Կարմենի նոր արտադրությունը տենոր Յոնաս Կաուֆմանի հետ հեռարձակվել է ամբողջ աշխարհում և Անիտա Ռաչվելիշվիլիին միջազգային ճանաչում բերել[2]։ Կարմենի դերերգով հանդես է եկել[3] առաջատար օպերային թատրոններում՝ Լոնդոնի թագավորական օպերային թատրոնում, Կանադական օպերային ընկերությունում, Մետրոպոլիտեն օպերայում։ Առաջատար օպերային թատրոնների դերերգերից են Օրփեոս՝ Օրփեոս և Էվրիդիկե, Դալիլա՝ Սամսոն և Դալիլա, Դուլսինե՝ Դոն Կիխոտ, Կոնժակովնա՝ Իշխան Իգոր[1]։ 2016 թվականին Փարիզի օպերային թատրոնում Աիդա օպերայում կատարել է Ամներիսի դերերգը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Anita Rachvelishvili». Anita Rachvelishvili, official website. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Zaconni, Daniela (2009 թ․ նոյեմբերի 27). «Carmen: 'Una che s'innamora'». Corriere della Sera. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Vincent, Michael (2016 թ․ ապրիլի 13). «Love spits fire in COC's Carmen». The Star. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Guillemin, Vincent. «Deux reines pour Verdi». Les concerts d'Altamusica. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.