Անիտա Հեգերլանդ (նորվ.՝ Anita Hegerland, մարտի 3, 1961(1961-03-03)[1], Սանեֆյորդ, Վեստֆոլ, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի, 1960-70-ական թվականներին երեխա-աստղ[2][3]։ 1980-ական թվականներին աշխատել է վոկալիստ Մայք Օլդֆիլդի հետ[4]։

Անիտա Հեգերլանդ
Ծնվել էմարտի 3, 1961(1961-03-03)[1] (63 տարեկան)
Սանեֆյորդ, Վեստֆոլ, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԱմուսինJock Loveband?
Կայքanitahegerland.de

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Անիտայի երաժշտական կարիերան սկսվել է 1968 թվականին, երբ ընտանիքով գտնվում էր Սուրբծննդյան համերգին Սաննեֆյորդ կոմունայի հրապարակում (Օսլոյի մոտակայքում)։ Անիտան այդ ժամանակ առաջին դասարան էր։ Երբ համերգի ժամանակ բեմից հարցրին, թե որևիցե մեկը չի՞ ուզի երգել հանդիսականներից, Անիտան վեր կացավ ու երգեց «I natt jag drømde nogon drøm» բողոք-երգը։ Այսպես նրան նկատեց Էրիկ Ֆրիս Օլսենը՝ Սաննեֆյորդի մշակույթի ազդեցիկ գործիչներից մեկը։ Հաջորդ օրը տեղական պարբերականը լույս ընծայվեց հետևյալլ վերնագրով՝ «Այսօր երեկոյան հրապարակում աստղ ծնվեց»։ Ընդամենը կես տարի անց Անիտա Հեգերլանդը թողարկեց իր առաջին ալբոմը, որն արագորեն՝ մի քանի հարյուր հազար օրինակով վաճառվեց երկրի տարածքում[5]։

1970 թվականի ամռանը Անիտան Շվեդիայում զբաղեցրեց առաջին հորիզոնականը երգի մրցույթում՝ «Mitt Sommarlov» («Իմ ամառային արձակուդները») երգով։ Երգը յոթ շաբաթ հեռուստատեսային չարթերից չիջավ[5]։

Մեկ տարի անց՝ 1971 թվականին իննամյա Անիտա Հեգերլանդը Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում լույս ընծայեց իր անդրանիկ գերմանական ալբոմը՝ «Cowboys Suzie / Mamie and Papie» անվանումով, որի պրոդյուսերն է Հանս Բերտրամը։ Այդ ժամանակ թողարկվեց նաև երգչուհու առաջին գերմաներեն սինգլը։ Առաջին վաճառքի ժամանակ ալբոմը վաճառվեց երեսուն հազար, իսկ սինգլը՝ ութսուն հազար օրինակով[6]։

Անիտան ելույթ է ունեցել նաև գերմանացի երգիչ Ռոյ Բլեքի հետ։ Դուետի «Schön ist es auf der Welt zu sein» («Գեղեցիկ է ապրել այս աշխարհում») երգը մեծ արձագանք ու ճանաչում գտավ Դանիայում։ 1973 թվականի հունվարին Դանիայում այս երգը վաճառվեց 100 հազար օրինակով[7]։

1984 թվականին Անիտա Հեգերլանդը ծանոթացավ բրիտանացի մուլտիգործիքավորող Մայք Օլդֆիլդի հետ։ Վերջինս առաջարկեց Անիտային մասնակցել «Pictures in the Dark»О երգի ձայնագրմանը՝ որպես վոկալիստուհի։ Նրանց մոտ սիրավեպ է սկսվում։ Արդյունքում Անիտան վեց տարի անցկացրեց Միացյալ Թագավորությունում. նրանք միասին էին ապրում և ելույթ ունենում բեմին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «anita hegerland: - Pappas alkoholproblemer gjorde meg forsiktig» (նորվեգերեն). Se og hør (SEOGHØR.NO). 2013 թ․ մայիսի 9.
  3. «På tomannshånd med barnestjernen Anita Hegerland». Aktuelt Spania (№ 16 за 2008 год). 2008.
  4. Michael Boenke. Riedripp: Kriminalroman (գերմաներեն). «Sinnvollerweise tat sich die blonde Kindersängerin in reiferen Jahren mit Mike Oldfield zusammen. Der sang wenigstens nicht von Schweinen. Roy Black starb …»
  5. 5,0 5,1 5,2 «På tomannshånd med barnestjernen Anita Hegerland». Aktuelt Spania (№ 16 за 2008 год). 2008.
  6. Friom The Music Capitals of the World, HAMBURG. Billboard, 15 мая 1971.
  7. Local Repertoire Up In 1972 Danish Survey. Billboard, 27 янв 1973.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել