Անիկ Ժիրարդեն

ֆրանսիացի քաղաքական գործիչ

Անիկ Ժիրարդեն (ֆր.՝ Annick Girardin; օգոստոսի 3, 1964(1964-08-03)[1][2], Սեն Մալո), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, պետական ծառայության նախարար (2016-ից 2017 թվականներ), անդրծովյան տարածքների նախարար (2017 թվականից)։

Անիկ Ժիրարդեն
 
Կուսակցություն՝ Radical Party of the Left?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 3, 1964(1964-08-03)[1][2] (59 տարեկան)
Ծննդավայր Սեն Մալո
Քաղաքացիություն  Ֆրանսիա
 
Կայք՝ annickgirardin.wordpress.com
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1964 թվականի օգոստոսի 3-ին Սեն Մալոյում։ 1983 թվականին սկսել է աշխատել Սեն Պիեռ և Միքելոն անդրծովյան համայնքի իշխանության մարմիններում։ 1999 թվականին անդամակցել է արմատական ձախ կուսակցությանը, 2000 թվականին դարձել է Սեն Պիեռ և Միքելոն տարածքային խորհրդի պատգամավոր[3]։

Քաղաքական կարիերա խմբագրել

2007 թվականին Սեն Պիեռից և Միքելոնից ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողով։

2014 թվականին մտել Է Ֆրանսիայի կառավարություն՝ ստանալով ֆրանկոֆոնիայի զարգացման հարցերով պետական քարտուղարի պաշտոնը[4]։

2014 թվականին Կատրին Պենը պատգամավորական տեղ է զբաղեցրել Ժիրարդենի՝ մայիսի 10-ի ընտրություններից հետո, Սակայն առողջական վիճակի պատճառով նա հրաժարական է տվել, եւ 2014 թվականի հունիսի 4-ին Ժիրարդենն իր թեկնածությունն է առաջադրել հունիսի 29-ին նշանակված վերընտրություններին մասնակցելու համար[5]։ Առաջին փուլում հաղթելով՝ Ժիրարդենը որոշել է մնալ կառավարությունում և մեկ ամիս անց մանդատը հանձնել։

2014 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Մանուել Վալսի առաջին կառավարության զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղար՝ դառնալով պատմության մեջ առաջին Սեն Պիեռ և Միքելոնի ներկայացուցիչը, որը մտել է Ֆրանսիայի կառավարության կազմի մեջ[6]։

Պետական ծառայության նախարար խմբագրել

2016 թվականի փետրվարի 11-ին Ժիրարդենը պետական ծառայության նախարարի պորտֆել է ստացել Մանուել Վալսի երկրորդ կառավարությունում։

2016 թվականի դեկտեմբերի 6-ին պահպանել է իր պաշտոնը Բեռնար Կազնևի ձևավորված կառավարությունում։

Անդրծովյան տարածքների նախարար խմբագրել

2017 թվականի մայիսի 17-ին ստացել է Էդուարդ Ֆիլիպի կառավարության անդրծովյան տարածքների նախարարի պորտֆելը[7]։

2017 թվականի հունիսի 10-ին խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում զամորսկի Սեն Պիեռ և Միկելոն դեպարտամենտում (համազգային քվեարկության ամսաթվի տարբերությունը պայմանավորված է աշխարհագրական դիրքով) ստացել է ձայների 41,6%-ը՝ ընդամենը 136 ձայնով ավելի, քան նրա հիմնական մրցակից Ստեֆան Լենորմանը (Stéphane Lenormand): Հունիսի 17-ին Երկրորդ փուլում հաղթել է՝ ստանալով ընտրողների 51,87%-ի աջակցությունը[8]։

2017 թվականի հունիսի 21-ին պահպանել է նախկին պաշտոնը Ֆիլիպի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ։

2018 թվականի նոյեմբերի 28-ին Ռեյունյոն է ժամանել «դեղին բաճկոններիր» շարժման կողմից ավտոմոբիլային վառելիքի հարկերի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ավելի քան տասը օր տևած ցույցերից հետո։ Դուրս գալով ինքնաթիռից՝ նա անմիջապես հանդիպել է ցուցարարների ներկայացուցիչների հետ և հայտարարել, որ գտնվում է նրանց կողքին, իսկ օդանավակայանի ճանապարհին կարծիք է հայտնել, որ Ռեյունյոն աղաղակող անհավասարություն ունեցող տարածք է:Դուք իրավունք ունեք ավելի մեծ արդարության, և պետք է հասնել նրան միասնական ջանքերով»[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. «Annick Girardin (PRG) nommée au Développement et à la Francophonie» (ֆրանսերեն). Le Point. 2014 թ․ ապրիլի 9. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  4. «Annick Girardin» (ֆրանսերեն). Paris Match. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  5. Ivan Valerio (2014 թ․ հունիսի 4). «Une secrétaire d'Etat va affronter une législative partielle» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  6. «Annick Girardin: la première ministre élue à Saint-Pierre-et-Miquelon» (ֆրանսերեն). Huffington Post. 2016 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  7. «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  8. «Second tour des législatives : l'outre-mer a voté, la ministre Annick Girardin réélue» (ֆրանսերեն). Le Monde. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  9. «Girardin aux « gilets jaunes » de La Réunion : « Je suis là pour entendre votre colère »» (ֆրանսերեն). Le Monde. 2018 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիկ Ժիրարդեն» հոդվածին։