Անդրո Թևզաձե
Անդրո Թևզաձե (վրաց.՝ ანდრო თევზაძე, հունվարի 3, 1912, Գոմի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 1967, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ, էսսեիստ, լրագրող։
Անդրո Թևզաձե ანდრო თევზაძე | |
---|---|
Ծնվել է | 1912 հունվարի 3 |
Ծննդավայր | Գոմի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 6, 1967 | (տարիքը 55)
Վախճանի վայր | Թբիլիսի |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | բանաստեղծ, հրապարակախոս և լրագրող |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԱնդրո Թևզաձեն ծնվել է Սամտրեդիայի շրջանի Գոմի գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1930 թվականին ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը, երկու տարի իր ծննդավայրում աշխատել է որպես ուսուցիչ, ապա սովորել է Քութայիսի մանկավարժական ինստիտուտում, 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ստեղծագործել է ուսանողական տարիներից։ Առաջին ժողովածուն հրատարակվել է 1937 թվականին։ Աշխատել է թերթերի ու ամսագրերի խմբագրություններում, եղել է «Սաբճոթա Մծերալի» («Սովետական գրող») հրատարակչության տնօրեն[1]։ Եղել է Վրաստանի գրողների միության վարչության քարտուղարը[2]։
Երկեր
խմբագրել- ლიტერატურული წერილები (ავტორი). - თბილისი, საბჭ. საქართველო, 1977. - 209გვ.
- თბილისი და წაღვერი։ ლექსები (ავტორი). - თბილისი, სახელგამი, 1957. - 71გვ.
- ლექსები, პოემა (ავტორი). - თბილისი, საბჭ. მწერალი, 1954. - 292გვ.
- უშანგი ჩხეიძე։ მონოგრაფია (ავტორი). - თბილისი, ხელოვნება, 1952. - 160გვ.
- დიდება გმირებს։ ლექსები (ავტორი). - თბილისი, სახელგამი, 1945. - 112გვ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970
- ↑ ანდრო თევზაძე