Անդրե Կլյուիտենս
Անդրե Կլյուիտենս (ֆր.՝ André Cluytens,, ի ծնե՝ Ավգուստին Զուլմա Ալֆոնս Կլյուիտենս [Augustin Zulma Alphonse Cluytens], մարտի 26, 1905[1][2], Անտվերպեն, Բելգիա[3] - հունիսի 3, 1967[1][2], Նյոյի սյուր Սեն[3]), ֆրանսիացի դիրիժոր (ծագումով բելգիացի)։
Անդրե Կլյուիտենս | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ André Cluytens |
Ծնվել է | մարտի 26, 1905[1][2] Անտվերպեն, Բելգիա[3] |
Երկիր | Բելգիա և Ֆրանսիա |
Մահացել է | հունիսի 3, 1967[1][2] (62 տարեկան) Նյոյի սյուր Սեն[3] |
Գերեզման | Մոնմորանսի |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, դաշնակահար և երաժշտական ղեկավար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Լեյբլ | EMI |
André Cluytens Վիքիպահեստում |
1921 թվականին ավարտել է Անտվերպենի կոնսերվատորիայի դաշնամուրի, 1922 թվականին՝ հարմոնիայի դասարանները։ 1943 թվականից Փարիզի կոնսերվատորիայի Համերգների ընկերության (1949 թվականից՝ փոխնախագահ) և ազգային ռադիոյի ու հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր։ 1947 թվականից՝ «Օպերա կոմիկ» թատրոնի, 1960 թվականից՝ նաև Բելգիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը։ 1950-ական թթ., մշտական հյուրախաղերի ընթացքում այցելել է ԽՍՀՄ (առաջին անգամ՝ 1959 թվականին)։ Պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Կլյուիտենս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 483)։ |