Անդրեյ Յակովլև (ֆուտբոլիստ)

Անդրեյ Վալենտինովիչ Յակովլև (ուկրաիներեն՝ Андрій Валентинович Яковлєв; փետրվարի 20, 1989(1989-02-20)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Անդրեյ Յակովլև
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 20, 1989(1989-02-20)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կարիերա

խմբագրել

Դոնեցկի «Շախտյորի» ակադեմիայի սան է։ Կարիերան սկսել է «Շախտյորի» ֆարմ ակումբում։ Ուկրաինայի առաջնության երկրորդ և առաջին լիգաներում անցկացրել է 27 հանդիպում[2]։ Հանդես է եկել նաև Լատվիայի և Ուզբեկստանի ֆուտբոլային ակումբներում։

2012 թվականի մարտին միացել է սլովակյան «Տատրանին», որն այդ ժամանակ գլխավորում էր ուկրաինացի մարզիչ Սերգեյ Կովալեցը[3]։ Յակովլևը 2012-2013 մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է Սլովակիայի ակումբից[2], որի արդյունքներով «Տատրանը» մեկնել է երկրորդ դիվիզիոն[4]։

2014 թվականին պայմանագիր է կնքել Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության նորեկ «Սլուցկ» ՖԱ-ի հետ[5]։ Ուկրաինացու հաջող խաղը Սլուցկում գրավել է Բելառուսի գործակալների ուշադրությունը, իսկ 2014 թվականի օգոստոսի 7-ին Յակովլևը տեղափոխվել է Բորիսովի ԲԱՏԷ ակումբ[6]։ 2014 թվականի օգոստոսի 26-ին Բրատիսլավայի «Սլովանի» դեմ խաղում Յակովլևը նորամուտը նշել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում՝ ընդհանուր առմամբ չորս հանդիպում անցկացնելով Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում[7]։ «Դեղին-կապույտների» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ուկրաինացի կիսապաշտպանը լքել է ԲԱՏԷ-ն։ Բորիսովյան ակումբում անցկացրած ընդամենը 4 ամսվա ընթացքում Յակովլևը 11 հանդիպում է անցկացրել բոլոր պաշտոնական մրցաշարերում և երկու գոլ խփել Բելառուսի առաջնությունում[8]։

2015 թվականի հունվարին պայմանագիր է կնքել Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Սոկոլ» (Սարատով) ակումբի հետ[9]։ 2015-ի ամռանը նա փորձաշրջան է անցել Չեռնիգովի «Դեսնա»-ում[10], բայց պայմանագիր չի ստորագրել։ Օգոստոսին տեղափոխվել է մոլդովական «Զարյա» (Բելցի) ակումբ[11][12]։

2016 թվականի հունիսին նա կես տարվա պայմանագիր է կնքել ղազախական «Տարազի» հետ[13], որն այն ժամանակ գլխավորում էր ուկրաինացի մարզիչ Յուրի Մաքսիմովը[14]։ 2016 թվականի դեկտեմբերին՝ այն բանից հետո, երբ «Տարազը» առաջնության արդյունքներով դուրս է եկել առաջին լիգա, Յակովլևը, ինչպես և լեգեոներների մեծ մասը, լքել է թիմը[15]։

2017 թվականի հուլիսի 30-ին դարձել է «Նիկի Վոլոս» ակումբի խաղացող, որը հանդես է եկել 4-րդ խմբում[16]։

2018 թվականի հունվարի 11-ին պայմանագիր է կնքել Ուկրաինայի առաջին լիգայի «Վոլին» (Լուցկ) ակումբի հետ[17]՝ դառնալով ակումբի 20 նորեկներից մեկը, որը կոչված է փրկել թիմին երկրորդ լիգայում հայտնվելուց[18]։

2019 թվականի սկզբին փորձաշրջան է անցել Տաջիկստանի «Իստիկլոլ» ակումբում[19]։

2019 թվականի հունվարի 22-ին դարձել է հայկական «Արարատի» խաղացող[20]։ 2018-2019 մրցաշրջանի արդյունքներով «Արարատը» Հայաստանի առաջնությունում զբաղեցրել է վերջին՝ 9-րդ տեղը, որից հետո Յակովլևը հեռացել է ակումբից[21]։

2019 թվականի օգոստոսին դարձել է Լիտվայի առաջնության հետնապահ «Պալանգայի» ֆուտբոլիստ[22]։

Խաղաոճ

խմբագրել
  Ագրեսիվ, հաստատակամ և տեխնիկական կիսապաշտպան Անդրեյ Յակովլևը, անշուշտ, կորուստ էր Սլուցկի թիմի համար։ Նրա սրությունն ու ոչ ստանդարտ քայլերը ակնհայտորեն պակասում էին էլիտար բելառուսական դիվիզիոնի դեբյուտանտին։
- Sport.ua
 

Ձեռքբերումներ

խմբագրել
«Նասաֆ»
  • Ուզբեկստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2010
ԲԱՏԷ
  • Բելառուսի չեմպիոն՝ 2014 «Զարյա»
  • Մոլդովայի գավաթակիր՝ 2016

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «A. Yakovlev - Profile, career statistics». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  3. «Клуб Ковальца оформил аренду полузащитника ФК Полтава». dynamomania.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  4. «Super Liga - Slovakia - Results, fixtures, tables and news» (անգլերեն). soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  5. Жданов и Яковлев стали игроками «Слуцка», Шаков покинул клуб
  6. «БАТЭ пополнил Андрей Яковлев». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  7. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  8. «Герман Малиньш, Андрей Яковлев и Неманья Тубич покинули БАТЭ». pressball.by. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  9. «АНДРЕЙ ЯКОВЛЕВ: «Я ДАВНО ХОТЕЛ ИГРАТЬ В РОССИИ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  10. «В Чернигов переедут участник Лиги чемпионов, воспитанник черниговского футбола и таинственный форвард». 0462.ua. 2015 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  11. «Хавбеки «Сокола» трудоустроились в КАМАЗе и «Заре»». sports.ru. 2015 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. ««Заря» усилилась и разгромила дебютанта». esp.md. 2015 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  13. Андрей Яковлев продолжит карьеру в составе казахстанского «Тараза»
  14. «Максимов пригласил в Тараз еще одного украинца». Спорт.ua. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  15. «Главный тренер и легионеры покинули футбольный клуб «Тараз»». ratel.kz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  16. «Украинцы Яковлев и Долгий перешли в греческий Ники Волос». Sportarena.com. 2017 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  17. «Офіційно: Андрій Яковлєв – гравець Волині» (ռուսերեն). Footboom.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  18. «Волынь не будет продлевать контракт с хавбеком Яковлевым». Спорт.ua. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  19. «На старте сезона: что произошло в таджикском футболе в первые дни января». tj.sputniknews.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  20. ««Արարատը» պայմանագրեր է կնքել 3 ֆուտբոլիստների հետ». sport.news.am.
  21. Հինգ ֆուտբոլիստ հեռացել է Արարատից
  22. «Наші за кордоном. Українська вечірка в Бельгії, Шестаков і Петряк феєрять в Угорщині, чудовий дебют Бондаренка». football24.ua (ուկրաիներեն). Футбол 24. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել