Անդրեյ Մելքոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրեյ Խաչիկի Մելքոնյան (ապրիլի 15, 1915, Ինդյուկ, Գեորգիևսկոե գյուղական բնակավայր, Տուապսինսկի շրջան - դեկտեմբերի 5, 2003, Նովոմիխայլովսկի, Տուապսինսկի շրջան, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), հայ խորհրդային զինվորական, Խորհրդային Միության Հերոս (սեպտեմբերի 13, 1944 թվական), գվարդիայի ավագ։
Անդրեյ Մելքոնյան | |
---|---|
ապրիլի 15, 1915 - դեկտեմբերի 5, 2003 (88 տարեկան) | |
Ծննդավայր | Ինդյուկ, Գեորգիևսկոե գյուղական բնակավայր, Տուապսինսկի շրջան |
Մահվան վայր | Նովոմիխայլովսկի, Տուապսինսկի շրջան, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան |
Գերեզման | Նովոմիխայլովսկի |
Զորատեսակ | ինժեներական զորքեր |
Կոչում | ստարշինա[1] |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդային բանակի լեհական արշավանք[1], Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
1937 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ 1939-1940 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ Լեհաստանի վրա լայնամասշտաբ հարձակմանը, խորհրդա-ֆիննական ռազմաճակատի («Ձմեռային պատերազմ») գործողություններին։ Խորհրդա-գերմանական ռազմաճակատի գործողությունների («Հայրենական մեծ պատերազմ») ժամանակ, որպես սակրային ջոկի հրամանատար, 1942 թվականից մարտնչել է Կովկասի, Ստալինգրադի պաշտպանության, Ուկրաինայի ազատագրման համար։ Հերոսի կոչման արժանացել է 1944 թվականի ապրիլին՝ Դնեստրի գետանցման ժամանակ ցուցաբերած արիության համար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թվականի սեպտեմբեր 13-ի հրամանագրով (Խորհրդային Միության հերոսի Ոսկե աստղ մեդալ № 4632)[2]։ Այդ գործողության ընթացքում նավակով 144 անգամ գետի մի ափից մյուսն անցնելով՝ տեղափոխել է 1000-ից ավելի մարտիկների, 1500 արկղ զինամթերք, տարհանել 100-ից ավելի վիրավորների[3]։
Պարգևներ
խմբագրել- Խորհրդային Միության հերոսի Ոսկե աստղ մեդալ (№ 4632);
- Լենինի շքանշան (13.09.1944);
- Կարմիր աստղի շքանշան (1943);
- Փառքի շքանշան՝ II աստիճանի (1943);
- Փառքի շքանշան՝ III աստիճանի (1944);
- «Արիության համար» մեդալ (1943);
- «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ (1943).
Հիշատակ
խմբագրել- Խորհրդային Միության հերոս Անդրեյ Մելքոնյանի անունն է կրում Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Շահումյան գյուղի դպրոցը։
- Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Նովոմիխայլովսկի ավանում, որտեղ պատերազմից հետո ապրել, արարել, վախճանվել ու թաղվել է Անդրեյ Մելքոնյանը, կանգնեցված է հերոսի կիսանդրին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 395—396.
- ↑ Сайт российских коллекционеров «Мир наград» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine.
- ↑ Ministry Of Defence of The Republic Of Armenia. Official Web Site.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 395)։ |