Անդրեյ Դմիտրիև

ռուս դիվանագետ

Անդրեյ Դմիտրիև (ռուս.՝ Андре́й Ви́кторович Дми́триев, ապրիլի 10, 1941(1941-04-10) կամ 1956[1], Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 13, 2013(2013-04-13)), խորհրդային և ռուսական դիվանագետ։

Անդրեյ Դմիտրիև
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 10, 1941(1941-04-10) կամ 1956[1]
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր ապրիլի 13, 2013(2013-04-13)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1941 թվականի ապրիլի 10-ին Մոսկվայում։

Ավարտել է Մոսկվայի Մորիս Տորեզի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը (1966)։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և պորտուգալերեն լեզուներին։ Յոթ տարի շարունակ աշխատել է ՄԱԿ-ի քարտուղարությունում՝ սինխրոն թարգմանչի պաշտոնում։ Այնուհետև ընդունվել է ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա և ավարտել այն 1978 թվականին։

Աշխատել է ԽՍՀՄ/ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատում, Բրազիլիայի, Պերուի, Նիկարագուայի դեսպանատներում։

1995 թվականի հոկտեմբերի 24-ից-1999 թվականի մարտի 9-ը՝ Նիկարագուայի Հանրապետությունում և Հոնդուրասի և Սալվադորի Հանրապետություններում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2][3]։

1999 թվականի հուլիսից-2000 թվականի հունիսը՝ ՌԴ ԱԳՆ լատինամերիկյան դեպարտամենտի տնօրեն։

2000 թվականի հունիսի 27-ից-2008 թվականի ապրիլի 14-ը՝ Կուբայում և Բարբադոսում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։

2006 թվականի ապրիլի 11-ից-2008 թվականի ապրիլի 14-ը՝ Բահամներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[5][6]։

Մահացել է 2013 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայում ծանր և երկարատև հիվանդությունից հետո[7]։

Ամուսնացած է։ Ունի որդի և դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

Արտակարգ և լիազոր դեսպան (1995 թվականի հոկտեմբերի 24)[8]։

Պարգևներ խմբագրել

  • «Մոսկվայի 850-ամյակին նվիրված» մեդալ
  • Բարեկամության շքանշան (2001 թվականի դեկտեմբերի 5)՝ Երկարամյա բեղմնավոր աշխատանքի և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի անցկացմանը ակտիվ մասնակցության համար[9]
  • Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (2001 թվականի հուլիսի 18)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի և երկարամյա դիվանագիտական ծառայության համար[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Указ Президента Российской Федерации от 24.10.1995 г. № 1065 "О назначении Дмитриева А. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Никарагуа и в Республике Гондурас и Республике Эль-Сальвадор по совместительству"
  3. Указ Президента Российской Федерации от 09.03.1999 г. № 330 "Об освобождении Дмитриева А.В. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Республике Никарагуа и по совместительству в Республике Гондурас и Республике Эль-Сальвадор"
  4. Указ Президента Российской Федерации от 27.06.2000 г. № 1181 "О назначении Дмитриева А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Куба и Барбадосе по совместительству"
  5. 5,0 5,1 Указ Президента Российской Федерации от 14.04.2008 г. № 490 "О Дмитриеве А.В."
  6. Указ Президента Российской Федерации от 11.04.2006 г. № 359 "О назначении Дмитриева А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Содружестве Багамских Островов по совместительству"
  7. Сообщение МИД России «О кончине А.В.Дмитриева»
  8. Указ Президента Российской Федерации от 24.10.1995 г. № 1066 "О присвоении Дмитриеву А. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"
  9. Указ Президента Российской Федерации от 05.12.2001 г. № 1403 "О награждении государственными наградами Российской Федерации работников Министерства иностранных дел Российской Федерации"
  10. Указ Президента Российской Федерации от 18.07.2006 г. № 712 "О присвоении почетного звания «Заслуженный работник дипломатической службы Российской Федерации» Дмитриеву А.В."

Արտաքին հղումներ խմբագրել