Անդրեան Մուրանոյից (իտալ.՝ Andrea da Murano, 1462, Մուրանո, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - 1512, Կաստելֆրանկո Վենետո, Տրևիզո, Վենետո, Իտալիա, փաստաթղթերով հայտնի է 1463-1512 թվականներին), Վերածննդի դարաշրջանի վենետիկյան նկարիչ:

Անդրեա դա Մուրանո
Ծնվել է1462
ԾննդավայրՄուրանո, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն
Վախճանվել է1512
Մահվան վայրԿաստելֆրանկո Վենետո, Տրևիզո, Վենետո, Իտալիա
Մասնագիտություննկարիչ
 Andrea da Murano Վիքիպահեստում

Քիչ հայտնի կենսագրություն խմբագրել

Նկարիչի կենսագրական փաստերը քիչ են և վերականգնվել են արխիվային գտածոների հաշվին։ Ծննդյան տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է 1440-1443 թվականների միջև է։ Նրա մասին առաջին փաստագրական հիշատակությունը թվագրվում է 1463 թվականին, երբ նա աշխատում էր Սան-Զաքարիա եկեղեցու ոսկեջրմամբ։

Ըստ ենթադրությունների՝ Անդրեա դա Մուրանոն կարող էր կապված լինել նկարիչ Բարտոլոմեո Վիվարինիի հետ (մոտավորապես 1430-1491 թվականներ)։ Հայտնի է, որ երկու նկարիչներն էլ աշխատում էին «Աբրահամի կյանքի տեսարաններ» նկարների վրա Սան-Մարկոսի եղբայրության համար, որն այժմ կորսված է։ 1472 թվականից Սանտա-Մարիա-Ֆորմոզայում հայտնի է նկարչի արվեստանոցի գոյության մասին, որտեղ նաև աշխատում էր նրա եղբայր Ջիրոլամո դի Ջովանին, ով նաև զբաղվում էր ոսկու քանդակագործությամբ։ 1480-ական թվականներին նա աշխատում էր Կասլելֆրանկո քաղաքի համակազմում, որտեղ ստեղծում էր կոմպոզիցիաներ, որոնք Վենետիկում հայտնի էին որպես «Սուրբ զրույցներ»։ Որոշ ժամանակ նա աշխատում էր Տրեվիզո քաղաքում։

Սուրբ Սեբաստիանի, Վինսենթ Ֆերերի Ռոխի և չորս այլ անձանց հետ Սուրբ Պետրոսի և Մադոննա դելլա Միսերի կորդիայի եռաչափ պատկերը վերագրվում է Անդրեային, և գտնվում է Վենետիկի դել Ակադեմիա պատկերասրահում, որը սերում է Մուրանոյի Սան Պիետրո եկեղեցուց[1]։

Գեղարվեստական ոճը խմբագրել

Նկարչի գեղարվեստական ոճին հատուկ են վաղ վերածննդի դարաշրջանի վենետիկյան դպրոցի գծեր։ Ինչպես այդ ժամանակաշրջանում վենետիկցի նկարիչների նկարների մեծամասնությանը, այնպես էլ Անդրեա դա Մուրանոյին, հատուկ է գույների վեհությունը, պայծառությունը։ Միջնադարյան գծերի անհաղթահարելիության ապացույցըն խորանային կերպարների ոսկյա ֆոնը և դրանց անշարժությունն են։ Վարպետի ոճը տատանվում է այն նույն սահմաններում, ինչ Վիվարինի եղբայրների և Բելլինի ընտանիքի նկարիչների ոճը։ Դրա հետ մեկտեղ, հավանական է, որ նա կողմնորոշվում էր նաև Անդրեա Մանտենյայի ստեղծագործություններով։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

  • «Մադոննան սրբերի ու նվիրյալների հետ», 1479 թվական
  • «Սուրբ Անտոնիոս», 1486 թվական
  • «Սուրբ Բաստյանի խորանը», 1484-1502 թվականներ
  • «Հովհաննես Ավետարանիչ»
  • «Մադոննան Պավել և Պետրոս, Նիկոլայ Միրլիկիսկի, Հովհաննես Մկրտիչ սրբերի հետ գահի վրա», 1502 թվական։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Encyclopedia Treccani, Dizionario Biografico degli Italiani - Volume 3 (1961), entry by Camillo Semenzato.

Աղբյուրներ խմբագրել