Անդրեա Օշվարտ (հունգ.՝ Osvárt Andrea, ապրիլի 25, 1979(1979-04-25), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի դերասանուհի, նախկին մոդել։

Անդրեա Օշվարտ
Andrea Osvárt cropped.jpg
Ծնվել էապրիլի 25, 1979(1979-04-25) (41 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԿրթությունԲուդապեշտի համալսարան (2003)
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներGolden Nymph Award?, Ոսկե գլոբուս, Q56389708? և Q3910523?
andreaosvart.com

ԿենսագրությունԽմբագրել

Անդրեա Օշվարտը ծնվել է Բուդապեշտում, մանկությունն անցկացրել է Տամաշի քաղաքում։ Իտալերենով ավարտել է իտալահունգարական տարրական դպրոցը։ Դպրոցից հետո ընդունվել է Բուդապեշտի համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը։

16 տարեկանում սկսել է մոդել աշխատել։ 1996 թվականին մոդելների համահունգարական «Տարվա հայացք» մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հիմնվել է Բուդապեշտում, սկսել է մոդելային միջազգային գործունեություն ծավալել՝ ամբողջ աշխարհում մասնակցելով ցուցադրությունների, զուգահեռ նկարահանվելով գովազդային հոլովակներում։

2000-ական թվականների սկզբին փորձել է իրեն որպես դերասանուհի, 2001 թվականին փոքր դեր է խաղացել «Լրտեսական խաղեր» ֆիլմում։ Այդ ֆիլմից հետո կենտրոնացել է դերասանական աշխատանքի վրա։ Ավարտել է Բուդապեշտի թատերական համալսարանը, ապա ընդունվել է Հռոմի թատերական միջազգային ուսումնարանը, որն ավարտել է 2003 թվականին[1]։ 2012 թվականից նկարահանվել է «Փոխադրող» սերիալում։

Տիրապետում է հունգարերենի, իտալերենի, անգլերենի, գերմաներենի և ֆրանսերենի[2]։

Ընտրյալ ֆիլմագրությունԽմբագրել

  • 2000՝ Վարակված
  • 2001՝ Լրտեսական խաղեր
  • 2009՝ Ավելորդ ոչինչ
  • 2009՝ Կայսրուհի Սիսի՝ Եվգենյա
  • 2010՝ Վերջի սկիզբը
  • 2010՝ Սվինգի թագուհիներ
  • 2012-2013՝ Փոխադրող
  • 2013՝ Աֆթերշոկ՝ Մոնիկա
  • 2015՝ Տարբեր աշխարհներ՝ Էլիզա

Մրցանակներ և ճանաչումԽմբագրել

  • Golden Globes, Italy (2012)
  • Silver Ribbons, Italy (2012)
  • International Flaiano Awards (2011)
  • Monte-Carlo Television Festival (2011)
  • Filmspray (2009)
  • Pro Urbe Tamási (2009)
  • WIFI (Women In Film Italy) Award (2007)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել