Անդրանիկ Օզանյանի հուշարձան (Երևան, Կենտրոն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Օզանյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։
Անդրանիկ Օզանյանի հուշարձան | |
---|---|
Անդրանիկ Օզանյանի հուշարձանը Երևանի Կենտրոն համայնքում | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի դիմաց |
Բարձրություն | 9,5 մ |
Քանդակագործ(ներ) | Արա Շիրազ |
Ճարտարապետ(ներ) | Ասլան Մխիթարյան |
Հիմնադրում | 2001 |
Նյութ | բրոնզ, բազալտ |
Շինարարության ավարտ | 2002, դեկտեմբերի 25 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակներ
խմբագրելՏվյալներ
խմբագրելՀուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է։
Պատմություն
խմբագրել2001 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում տեղադրվել է Զորավար Անդրանիկի երկրորդ արձանը տեղադրելու մասին հուշաքար։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 25-ին։
Հուշարձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները[1]։
Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում։ Զորավարի առաջին արձանը տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։ Զորավար Անդրանիկին նվիրված հուշարձաններ կան նաև Ուջանում, Ոսկեվանում, Նավուրում, Գյումրիում, Արտենիում և Անգեղակոթում։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Արա Շիրազի Անդրանիկը(չաշխատող հղում)