Անդրանիկ Քոչար

հայ լուսանկարիչ

Անդրանիկ Մելիքի Քոչար (Քոչարյան, դեկտեմբերի 24, 1919(1919-12-24), Ալեքսանդրիա, Եգիպտոս - մարտի 29, 1984(1984-03-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ։

Անդրանիկ Քոչար
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 24, 1919(1919-12-24)
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էմարտի 29, 1984(1984-03-29) (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՊերպերյան վարժարան
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱշխատավայրՀայֆիլմ, Հայաստանի ազգային պատկերասրահ և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
ԵրեխաներՎահան Քոչար
 Andranik Kochar Վիքիպահեստում
Վահան և Անդրանիկ Քոչարներ

Կենսագրություն խմբագրել

Անդրանիկ Քոչարը ծնվել է 1919 թվականին Ալեքսանդրիայում՝ Արևմտյան Հայաստանից Եգիպտոս գաղթած հայ ընտանիքում։ Սովորել է Կահիրեի Պերպերյան վարժարանում՝ Շահան Պերպերյանի տնօրինության օրոք։ Ինքնուրույն սովորել է լուսանկարչություն և Ալեքսանդրիայի միակ կինոստուդիայում աշխատել որպես օպերատորի օգնական։ 1945 թվականին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը, որը գործել է մինչև նրա հայրենիք մեկնելը։ 1947 թվականին «Պոբեդա» նավով հայրենադարձել է։ Նավում հանդիպել է Եգիպտոսից Հայաստան մեկնող Հասմիկ Զաքարյանին[1]։

«Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես օպերատոր, այնուհետև՝ լուսանկարչական բաժնի վարիչ։ Նկարահանել է մեկ մասանոց երաժշտական ֆիլմ` «Գայանե Չեբոտարյան», որն արժանացել է տարվա լավագույն երաժշտական կարճամետրաժ ֆիլմ մրցանակին։ Կինոստուդիայում աշխատելու տարիներին Քոչարը ստեղծել է այդ ժամանակաշրջանի հայկական կինոաշխարհի մարդկանց ու նրանց աշխատանքային պայմանների մասին լուսանկարների շարք, որն անվանվել է «Կյանքը նկարահանման պահին» և 2008 թվականին լույս տեսել «Կեցցե կինոն» խորագրի ներքո։

1948 թվականին Երևանում բացվել է Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը։ Քոչարը եղել է Հայաստանի պետական պատկերասրահի, 1960-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի լուսանկարիչը։ 1962 թվականին հիմնադրել է «Երևան» ֆոտոակումբը և տասը տարի անընդմեջ ղեկավարել այն[2][3]։

Քոչարը լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, կենդանիներ, երեխաների նկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1948, 1957, 1959, 1961, 1964, 1972, 1974, 1977, 1979, 1996, 2013 թվականներ), Ռիգայում (1960), Լենինգրադում (1961), Մոսկվայում (1965), Լիտվայում (1980), Բուլղարիայում (1987), Ուկրաինայում (1988), Ֆրանսիայում (1995), Սալոնիկում (1996 թվական, միջազգային ցուցահանդես, հայր և որդի), Լոնդոնում (1999 թվական, «Ձեր կյանքի ժամանակը», հայր և որդի)։

Անդրանիկ Քոչարը մահացել է 1984 թվականի մարտի 29-ին Երևանում։

Մրցանակներ խմբագրել

  • “World Press Photo”-ից մրցանակ «Իմ Սարյանը» դիմանկարի համար, Հոլանդիա, 1963
  • “World Press Photo”-ից մրցանակ «Ռոքուել Քենթի» դիմանկարի համար, Հոլանդիա, 1965
  • “World Press Photo”-ից մրցանակ «Կյանքը կողքով անցավ» դիմանկարի համար, Հոլանդիա, 1966
  • “World Press Photo”-ից մրցանակ «Ռոմեո» դիմանկարի համար, Հոլանդիա, 1968
  • “World Press Photo”-ից մրցանակ «Արմին Վեգներ. Եղեռնի հուշարձանի մոտ» լուսանկարի համար, Հոլանդիա, 1969
  • “World Press Photo”-ից մրցանակ «Ռուբեն Մամուլյան. Հոլիվուդ-Երևան» դիմանկարի համար, Հոլանդիա, 1971
  • “Venus” միջազգային ֆոտոմրցույթից մրցանակ «Խնձորներ» լուսանկարի համար, Լեհաստան, 1971

Ընտանիք խմբագրել

  • Հայր՝ Մելիք
  • Մայր՝ Էժենի
  • Կին՝ Հասմիկ Զաքարյան
  • Որդի՝ Վահան Քոչար
  • Դուստր՝ Զվարթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kochar, Andranik | Armenian Photography Foundation». lusadaran.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  2. «Անդրանիկ Քոչար».
  3. «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստի առանձնահատկությունները» (PDF).(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007։
  • Թոփչյան Ս., Անդրանիկ Քոչարը և լույսը, 1961 թվական (Անհունի անդրադարձը. գրականագիտական հոդվածներ, 1982 թվական)։
  • Պարսամյան Ա., Լուսանկարչի աշխարհը (Հայրենիքի ձայն, 20.X.1971 թվական)։
  • Խաչատրյան Ռ., Անդրանիկ Քոչար -75, Ասաց` կանգ առ ակնթարթ, ու ակնթարթը հավերժացավ (Ազգ, 10.XI.1994 թվական)։
  • Ափինյան Ա., Մարդը, որ հրաշքներ էր գործում (Հայաստանի Հանրապետություն, 29.IX.1994 թվական)։
  • Морозов С., Творческая фотография, М., 1989 թ., с. 47.
  • Чибисов К., Очерки по истории фотографии, М., 1987 թ., с. 90.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Քոչար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Քոչար» հոդվածին։