Անդրանիկ Մանուկյան (Խորհրդային Միության հերոս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Մանուկյան (այլ կիրառություններ)
Անդրանիկ Մանուկյան (ծնվել է մայիսի 17, 1917, գյուղ Բնունիս (այժմ՝ Սիսիանի շրջանում)-ապրիլի 4, 1986, Երևան), Խորհրդային Միության հերոս (փետրվարի 27, 1945), գվարդիայի կապիտան։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ Հայրենական մեծ պատերազմում աչքի է ընկել Սևաստոպոլի, Ստալինգրադի, Կուրսկի պաշտպանության, Ուկրաինայի ազատագրման համար մղված մարտերում։ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացել է 1945 թվականի հունվարին Լեհաստանի ազատագրման ժամանակ կատարած հետախուզական գործողությունների համար։ Մասնակցել է նաև Օդերի գետանցմանը, Օդերի, Ֆրանկֆուրտի և Բեռլինի գրավմանը։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով։ 1946 թվականին զորացրվել է, աշխատանքի անցել Բաքվում։ 1973 թվականից տեղափոխվել և բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Մահացել է 1986 թվականին՝ Երևանում։
Անդրանիկ Մանուկյան հայ․՝ Անդրանիկ Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1916 |
Ծննդավայր | Սյունիքի մարզ, Հայաստան |
Մահացել է | ապրիլի 4, 1986 (69 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կրակոց |
Մասնագիտություն | սպա |
Պարգևներ և մրցանակներ | Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Խորհրդային Միության հերոս Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 253)։ ![]() |