Անդրանիկ Հովհաննիսյան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Անդրանիկ Պետրոսի Հովհաննիսյան (1908, Եղեգնաձորի շրջան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Անդրանիկ Հովհաննիսյան
Ծնվել է1908
ԾննդավայրԵղեգնաձորի շրջան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1939)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Անդրանիկ Հովհաննիսյանը ծնվել է 1908 թվականին, Եղեգնաձորի շրջանի Եղեգնաձոր ավանում։ Ավարտել է տեղի դպրոցը, ընդունվել Երևանի մանկավարժական տեխնիկումը, որն ավարտել է 1930 թվականին։ Աշխատանքի է անցել Արտաշատի մանկավարժական տեխնիկումում։ Դասավանդել է ֆիզիկա և մաթեմատիկա։ Երեք տարի անց ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, այն ավարտել է 1939 թվականին։ Դասավանդել է Երևանի Կիրովի անվան քիմկոմբինատի կադրերի պատրաստման ուսումնարանում[1]։

1941 թվականի հունիսի 25-ին Հովհաննիսյանը զորակոչվել է կարմիր բանակ։ 1942 թվականին ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո, նշանակվել է 49-րդ բանակի 338-րդ դիվիզիայի դաշտային լաբորատորիայի վարիչ։ 1943 թվականի ապրիլին նահանջող գերմանական զորքերը դիրքեր են գրավել Ուգրա գետի արևմտյան ափին։ Մարտական առաջադրանքի կատարման ժամանակ Հովհաննիսյանն արժանացել է կառավարական պարգևների, Կարմիր աստղի շքանշանի։ 1944 թվականի վերջերին Լեհաստանի Կրակով քաղաքի ազատագրման մարտերում Անդրանիկը իրեն գերազանց է դրսևորել։ Հովհաննիսյանը երրորդ անգամ է վիրավորվել և Խարկովում բուժվելուց հետո, 1945 թվականի հոկտեմբերին զորացրվել է[1]։

Զորացրվելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի։ Երկար տարիներ ֆիզիկա և մաթեմատիկա է դասավանդել Երևանի գյուղմեքենայացման տեխնիկումում, Սունդուկյանի անվան № 90, Եղեգնաձորի շրջանի Ելփին գյուղի միջնակարգ դպրոցներում[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել