Անդիմիլոս
Անդիմիլոս կամ Անտիմիլոս (հուն՝. Αντίμηλος ή Ερημόμηλος), Հունաստանին պատկանող ոչ մեծ, ժայռոտ, ամնարդաբնակ[1] կղզի Էգեյան ծովում։
Անդիմիլոս | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Milos Municipality? և Commune of Milos? |
Վայր | Եգեյան ծով |
Մասն է | Կիկլադներ |
Երկարություն | 4,2 կմ |
Լայնություն | 2,9 կմ |
Մակերես | 8 կմ² |
Բնակչություն | 0 մարդ (2021, 2011, 2001) |
Առանձնահատկությունները
խմբագրելԱնդիմիլոսը գտնվում է Հունաստանի հարավարևելյան մասում, մայրաքաղաք Աթենքից 140 կիլոմետր դեպի հարավ։ Մտնում է Կիկլադներ (տարածված է նաև Ցիկլադներ անվանաձևը) կղզեխմբի մեջ, ընկած է այդ կղզեխմբի խոշոր կղզիներից մեկից՝ Միլոսից դեպի արևմուտք։ Վարչականորեն ընդգրկված է «Հարավային Էգեյան կղզիներ» պերիֆերիայի Միլոսի դիմի (համայնքի) կազմում։ Ունի 8,8 քառակուսի կիլոմետր մակերես։ Հյուսիսից հարավ ձգվում է 4,3 կիլոմետր, արևելքից արևմուտք՝ 3,3 կիլոմետր։ Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից ունի 652 մետր բարձրություն։
Նախապատմական ժամանակներում Անդիմիլոսում ակտիվորեն գործող հրաբուխ է եղել։ Ներկայումս կղզին գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում։
Անդիմիլոսի կլիման մեղմ է, տարեկան միջին ջերմաստիճանը՝ 18 °C: Ամենատաք ամիսը օգոստոսն է (ամսական միջին ջերմաստիճանը՝ 26 °C), ամենասառը ամիսը՝ հունվարը (միջինը՝ 10 °C): Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 743 միլիմետր։ Ամենախոնավ ամիսը դեկտեմբերն է (տեղումների ամսական միջին քանակությունը՝ 240 միլիմետր), ամենաչորը՝ հուլիսը (տեղումների ամսական միջին քանակությունը՝ 1 միլիմետր)։ Կղզին զուրկ է ծառերից, անպտուղ է և անջուր։ Աղքատիկ բուսականությունը կազմում են թփուտները, որոշ տարածքներ զբաղեցնող խոտածածկույթը։ Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից տարածված են բեզոարյան այծերը, ոչ թունավոր, քառագոտի շահմար օձերը[2], մերձափնյա ջրերում՝ ճերմակափոր ծովաշունը։
Անդիմիլոսում բնակավայրերի հետքեր չեն հայտնաբերվել, բայց հանդիպել են ջուր հավաքելու նպատակով քարից պատրաստված տարողություններ, ինչը վկայում է, որ նախապատմական ժամանակներում կղզին բնակեցված է եղել։
Ներկայումս կղզին ներառված է «Նատուրա-2000» ցանցի մեջ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). [[Հունաստանի վիճակագրական ծառայություն|]]. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 2,0 2,1 «Νήσος Αντίμηλος - θαλάσσια παράκτια ζώνη». EUNIS (անգլերեն). [[Европейское агентство по окружающей среде|]]. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Charles Arnold (Hrsg.): Die Inseln des Mittelmeers. Ein einzigartiger und vollständiger Überblick. 2. Auflage. marebuchverlag, Hamburg 2008, ISBN 3-86648-096-2.
Արտաքին հղումներ
խմբագրել- Official website of Municipality of Mílos (անգլ.)
- Mapa de localización
- Allgemeine Informationen über Andimilos Արխիվացված 2012-04-17 Wayback Machine (հուն.)
- Andimilos, Natura-2000-Gebiet 4220007 Andimilos Արխիվացված 2013-12-03 Wayback Machine (հուն.)
- BirdLife International: GR 152 Western Milos, Antimilos and Polyegos Islands] (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդիմիլոս» հոդվածին։ |