Անգլիական մսաբրդատու ոչխարներ

Անգլիական մսաբրդատու ոչխարներ, 18-19-րդ դարերում Անգլիայում ստացված կիսանրբագեղմ ոչխարի ցեղեր։

Անգլիական մսաբրդատու ոչխարների բաժանում խմբագրել

Բաժանվում են՝

  1. Երկարաբուրդ,
  2. Կարճաբուրդ,
  3. Լեռնային խմբերի։

Երկարաբուրդ ոչխարներ խմբագրել

Ամենից շատ տարածված են երկարաբուրդ ցեղերը՝

  1. Լեյստյորները,
  2. Բորդյոր-լեյստյորները,
  3. Լինքոլները,
  4. Ռոմնի-մարշերը,
  5. Դևոնները (ընդամենը՝ 10 ցեղ)։

Ոչխարները խոշոր են, բուրդն ունի յուրահատուկ փայլ և մինչև 30 սմ երկարություն։ Բրդատվությունը՝ ձ–6կգ։

Կարճաբուրդ ոչխարներ խմբագրել

Կարճաբուրդ 12 ցեղերից ավելի հայտնի են

  1. Շրոպշիրները,
  2. Հեմպշիրները,
  3. Օքսֆորդդաունները,
  4. ոութդաունները
  5. Դորսեթները։

Բրդի երկարությունը՝ 6—10 սմ, բրդատվությունը՝ մոտ 3 կգ։ Ունեն լավորակ միս։ Օգտագործվում են վաղահաս ցեղեր ստանալու համար։

Լեռնային ոչխարներ խմբագրել

Լեռնային ոչխարները (15 ցեղ) ունեն ոչ մեծ չափեր և տարբեր որակի բուրդ։

Անգլիական մսաբրդատու ոչխարները վաղահաս են՝ 3—4 ամսական գառներից ստացվում է մինչև 20 կգ միս։ Միսը համեղ Է, բարձրորակ։ Ունեն նաև բարձր բրդատվություն։ Անգլիական մսաբրդատու ոչխարները բուծում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում, եվրոպական երկրների հատկապես մեղմ կլիմա ունեցող շրջաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 382