Հեմփշիրյան ոչխար (անգլ.՝ Hampshire sheep), ոչխարների մսաբրդատու ցեղ։ Ստացվել է Անգլիայում, Հեմփշիր, Ուիլտշիր և այլ կոմսություններում 19-րդ դարի առաջին կեսին՝ տեղական կոպտաբուրդ ու սևագլուխ խառնացեղերի և սաուտդաունյան ոչխարների տրամախաչումից։ Ոչխարներն անեղջյուր են, խոշոր, իրանը լայն և խոր, գլուխը մուգ բրդածածկով։ Վաղահաս է։ Տոհմային հոտերում հասուն խոյերի կենդանի զանգվածը՝ 90—110, մաքիներինը 65—75 կգ է։ Բրդատվությունը համապատասխանաբար՝ 5—6 և 3—4 կգ։ Բուրդը՝ 50—58 որակի, 7—8 սմ երկարության։ Պտղատվությունը՝ 150%։ Հեմփշիրյան ոչխարը լավ հարմարվում է տարբեր կլիմայական պայմաններին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 351