Անգելա Վիսեր
Անգելա Վիսեր ( հոլ.՝ Angela Visser. հոկտեմբերի 18, 1966[1][2], Nieuwerkerk aan den IJssel), հոլանդացի դերասանուհի, նորաձևության մոդել և գեղեցկության թագուհի, ով 1989 թ. նվաճել է «Միսս Տիեզերք» տիտղոսը. Նա այդ տիտղոսը նվաճած առաջին հոլանդուհին է։ Մինչ այդ աշխատել է որպես նորաձևության մոդել և կոսմետոլոգ, 1988 թվականի օգոստոսին հռչակվել Միսս Հոլանդիա։
Անգելա Վիսեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 18, 1966[1][2] (57 տարեկան) |
Ծննդավայր՝ | Nieuwerkerk aan den IJssel |
Քաղաքացիություն՝ | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0899712 |
Կենսագրություն
խմբագրելԱնգելա Վիսերը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 18-ին Նյիվերկերկ ան դեն Էյսել հոլանդական ոչ մեծ քաղաքում։
1990 թվականի մայիսի 5-ին Ռոտերդամի այն ժամանակվա քաղաքապետ Բրամ Պեպերի հետ նա բացել է Փառքի եվրոպական ճեմուղին։ Անգելան նաև առաջինն էր, ով հոլանդացի հայտնի երգչուհի Լի Տաուերսի հետ այդ ճեմուղում բացել է իրեն նվիրված սալիկը[3] ։
Դրանից մի քանի ամիս առաջ նա մասնակցել էր «Միսս աշխարհ 1988» մրցույթին, բայց չէր հայտնվել նույնիսկ լավագույն տասնյակում։ Մինչդեռ «Միսս Տիեզերք 1989» մրցույթում Անգելան հաղթեց բոլոր երեք կիսաեզրափակիչներում, և ակնհայտ էր, որ մրցավարները գրեթե միաձայն նրան են ընտրել։ Երկրորդ տեղն զբաղեցրեց Շվեդիայի ներկայացուցիչ Լուիզա Դրևենշտամը, որին հաջորդեցին աղջիկները ԱՄՆ- ից, Լեհաստանից և Մեքսիկայից։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Գերմանիայի, Վենեսուելայի, Ֆինլանդիայի, Ջամայկայի եւ Չիլիի պատվիրակները:
Ընտրյալ ֆիլմագրություն
խմբագրելՏարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1992 թ | Երբ օձիքի տակ շոգ է | Քեթրին | |
1992 թ | Մարդասպան լոլիկն ուտում է Ֆրանսիան/Killer Tomatoes Eat France | Մարի | |
1992 թ | Բեն Սթիլերի շոուն/The Ben Stiller Show | Աննա / ընդունարանի աշխատակցուհի | 2 դրվագ |
1993 թ | Acapulco H.E.A.T. | Մելոդի | «Կոդային անվանումը՝ միլիոն դոլարանոց տիկնայք» դրվագում |
1993 թ | Բևերլի Հիլզ, 90210 | Նինա | 2 դրվագ |
1993 թ | Ծաղկում | Էթել Ջրահարս | 2 դրվագ |
1993–1994 թթ | Baywatch | Գրետա / Էլկե | 2 դրվագ |
1995 թ | Ընկերներ | Սամանթա | «Այն դրվագը, որտեղ կապիկը փախչում է» |
1995 թ | Տղան հանդիպում է աշխարհին | Ռեբեկա-Ալեքսա | «Հիմարների գնացք» դրվագում |
1996 թ | Լրտես Հարդը | Ջորջ Շիկահեր | |
1997–1999 թթ | USA High | Տիկ. Գաբրիել Դյուպրե | 95 դրվագ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Geen animo voor tegel Miss Universe op Walk of Fame». www.rijnmond.nl (հոլանդերեն). 2011 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.
Գրականություն
խմբագրել- Tevreden Angela Geen Miss World. In: De Telegraaf. 19. 1988 թվականի նոյեմբեր
- Nederlandse vrouw Miss Universe '89. Հանդես՝ N.R.C. Handelsblad: 24. 1989 թվականի մայիս.
Արտաքին հղումներ
խմբագրել- Angela Visser Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելա Վիսեր» հոդվածին։ |