Անաստասիա Ցվետաևա (դերասանուհի)
Անաստասիա Գենադևնա Ցվետաևա (ռուս.՝ Анастасия Геннадьевна Цветаева, սեպտեմբերի 24, 1981[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր, դիզայներ և լրագրող։
Անաստասիա Ցվետաևա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1981[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր, լրագրող, դիզայներ և գլխավոր խմբագիր |
nastyatsvetaeva.ru | |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անաստասիա Ցվետաևա (այլ կիրառումներ)
Կենսագրություն խմբագրել
Վաղ տարիներ խմբագրել
Անաստասիա Ցվետաևան ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 24-ին Մոսկվայում։ Նրա պապը վերականգնել է իրենց տահմածառը, և պարզվել է, որ իրենց ընտանիքը Ցվետաևների տոհմի մի ճյուղն է, որի անդամ է նաև բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան[2]։
Մանկության տարիներին Անաստասիա Ցվետաևան դպրոց է հաճախել ԽՍՀմ տարբեր քաղաքներում՝ Բելգորոդ Դնեստրովսկի, Տաշքենդ և Մոսկվա։ Վերջին դասարանները նա սովորել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետին կից Պատանի լրագրողի դպրոցում և ցանկացել է հետագայում զբաղվել գրական գործունեությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո Անաստասիա Ցվետաևան երկրորդ փորձից ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (Վլադիմիր Անդրեևի կուրս)[3]։
Կարիերան կինոյում խմբագրել
Առաջին կուրսում սովորելիս Անաստասիա Ցվետաևան էպիզոդիկ դեր է կատարել Դենիս Եվստիգնեևի «Զբաղվենք սիրով» (ռուս.՝ «Займёмся любовью») ֆիլմում։ Ապա նա նկարահանվել է «Նույնիսկ մի՛ մտածիր» (ռուս.՝ «Даже не думай»), « Անկախության ստվերը» (ռուս.՝ «Даже не думай 2: Тень независимости») և «Երազելը վնասակար չէ» (ռուս.՝ «Мечтать не вредно»): Ճանաչման նա արժանացել է «Звери» խմբի՝ 2003 թվականին թողարկված «Всё, что тебя касается» տեսահոլովակում և «Ինձ կոչիր Ջին» (ռուս.՝ «Зови меня Джинн») երիտասարդական կատակերգությունում նկարահանվելուց հետո[3]։
2004 թվականին Անաստասիա Ցվետաևան նկարահանվել է СТС ալիքի «Երիտասարդ և երջանիկ» (ռուս.՝ «Молоды и счастливы») սերիալում։ 2008 թվականին կատարում է գլխավոր դեր «Стерва для чемпиона» ֆիլմում՝ մազերը ներկելով շագանակագույն[3]։
2014 թվականին Անաստասիա Ցվետաևան նկարահանել է 13 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ՝ «Երուսաղեմյան համախտանիշ» (ռուս.՝ «Иерусалимский синдром»)[4], որը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի Cannes Short Film Corner ծրագրում[5]։ Նա հանդես է եկել որպես ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր, ինչպես նաև կատարել է գլխավոր դերը։
Բիզնես խմբագրել
Անաստասիա Ցվետաևան Nastya Tsvetaeva ապրանքանիշով ստեղծել է հագուստի գիծ՝ երեկոյան զգեստներ հղիների համար, ինչպես նաև համագործակցել է մի շարք հեղինակավոր ամսագրերի հետ, ինչպիսիք են՝ L’Officiel, «Парад», Sex and the City և Elle, որոնց համար գրել է հոդվածներ ու էսսեներ։ 2007 թվականին նա դարձել է Mainpeople պորտալի գլխավոր խմբագիր, իսկ 2008 թվականին՝ «Дети» ամսագրի խմբագիր և դեմք[3]։
Հասարակական դիրքորոշում խմբագրել
2011 թվականին Անաստասիա Ցվետաևան ստորագրել է բաց նամակ, որը քաղաքացիներին կոչ էր անում մասնակցել «Հանուն արդար ընտրությունների» ցույցերին[6][7][8]։
Անձնական կյանք խմբագրել
- Առաջին անգամ ամուսնացել է 1997 թվականին, ամուսնալուծվել՝ 2002 թվականին,
- Քաղաքացիական ամուսին՝ Օլեգ Գոնչարով (2000-ական թվականներ),
- Որդի՝ Կուզմա Գոնչարով (ծնվել է 2005 թվականի հոկտեմբերին),
- Երկրորդ ամուսին՝ Նադավ Օլգան (ամուսնացել են 2010 թվականի նոյեմբերին)[9],
- Դուստր՝ Էսթեր Օլգան (ծնվել է 2012 թվականի օգոստոսի 28-ին)[10],
- Որդի՝ Ակիվ Օլգան (ծնվել է 2019 թվականի մայիսի 28-ին)։
Ապրում է Մոսկվայում և Թել Ավիվում։ Ստեղծում է հեղինակային զարդեր Nastia Olgan ապրանքանիշի ներքո։
Դերասանուհին ակտիվորեն վարում է իր բլոգը Ինստագրամ սոցիալական կայքում։ 2017 թվականին նա արժանացել է Իսրայելի 9 ալիքի «Տարվա մարդ» մրցանակի «ինտերնետային անհատ» անվանակարգում՝ այդպիսով ճանաչվելով ռուսալեզու լավագույն բլոգերն Իսրայելում։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2002 | ֆ | Զբաղվենք սիրով | Займёмся любовью | մարմնավաճառ |
2002 | ֆ | Մայրիկին | Маме | Կատյա |
2002 | ֆ | Նույնիսկ մի՛ մտածիր | Даже не думай! | Մաշա |
2002 | ս | Շուկշինյան պատմվածքները։ | Шукшинские рассказы (новелла «Вянет – пропадает») | |
2003 | ս | Next 3 | Լերա | |
2003 | ս | Եվլամպիա Ռոմանովա։ Հետքննությունը վարում է դիլետանտը | Евлампия Романова. Следствие ведёт дилетант | Յուլյա |
2003 | ս | Ребята из нашего города | ||
2004 | ֆ | Դաժանների ժամանակը | Время жестоких | Նաստյա Բիստրովա |
2004 | ֆ | Նույնիսկ մի՛ մտածիր 2։ Անկախության ստվերը | Даже не думай 2: Тень независимости | Մաշա |
2004 | ս | Եվլամպիա Ռոմանովա։ Հետաքննությունը վարում է դիլետանտը 2 | Евлампия Романова. Следствие ведёт дилетант 2 | Յուլյա |
2004 | ս | Երիտասարդ և երջանիկ | Молоды и счастливы | Աննա Նովոբրանցևա |
2004 | ս | Երազների ֆաբրիկա | Фабрика грёз | |
2005 | ֆ | Կոչիր ինձ Ջին | Зови меня Джинн | Լենա Ալպացկայա |
2005 | ֆ | Երազելը վնասակար չէ | Мечтать не вредно | Սաշա |
2005 | ս | Պողպատե տղաներ | Парни из стали | Նատաշա |
2005 | ֆ | Սպանել ծածանին | Убить карпа | Ժենյա |
2006 | ս | Ամպրոպային դարպասներ | Грозовые ворота | Կատյա |
2006 | ս | Պետյա Հրաշալի | Петя Великолепный | Դունյա Լիֆանովա |
2006 | ս | Թիկնապահը | Телохранитель | Մարինա Սամոյլենկո |
2007 | ֆ | Մաշան ու ծովը | Маша и море | Լինդա |
2008 | ս | Գիշերվա կտակը | Завещание ночи | Նատաշա |
2008 | ֆ | От тюрьмы и от сумы | Նադյա | |
2008 | ֆ | Հավերժահարսեր | Феи | Ֆաունա |
2008 | ս | Срочно в номер 2 | Նադեժդա Լոբովա | |
2008 | ֆ | Ամանորյա տարիֆ | Тариф новогодний | մատուցողուհի սրճարանում |
2009 | ս | Հաղթական քամի։ Պարզ օր | Победный ветер. Ясный день | Լենա Շևցովա |
2009 | ս | Պատահական փամփուշտ 2։ Գործակալը գրեթե անտեսանելի է | Пуля-дура 2. Агент почти не виден | Ժակլին |
2009 | ս | Պատահական փամփուշտ 3։ Գործակալ ժառանգորդուհու համար | Пуля-дура 3. Агент для наследницы | Ժակլին |
2009 | ֆ | Խելացի, գեղեցկուհի | Умница, красавица | Օլգա-Բարբի |
2010 | ֆ | Ընտանեկան պատմություն | Семейная история | Կատյա |
2010 | ֆ | Հավերժահարսեր։ Կախարդական փրկություն | Феи: Волшебное спасение | Ֆաունա |
2010 | ֆ | Стерва для чемпиона | Ջենի Վոլտ | |
2011 | ֆ | Զվարճություն | Забава | Ինգա |
2011 | ֆ | Սիրո մեղեդի | Мелодия любви | Էմմա |
2011 | ֆ | Խատուտիկ | Одуванчик | Լարա |
2012 | ս | Քո աշխարհը | Твой мир | Քրիստինա |
Տեսահոլովակներ խմբագրել
- 2004 – «Всё, что тебя касается» («Звери»)
- 2005 – «Снова в школу» («Корни»)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Анастасия Цветаева» (ռուսերեն). RusActors. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Биография Анастасии Цветаевой на её официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Иерусалимский синдром». youtube. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Каннский фестиваль изнутри с Еленой Романовой. Анастасия Цветаева и её режиссёрский дебют» (ռուսերեն). posta-magazine.ru. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Обращение деятелей культуры и медиа». Большой город. 2011 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Горбачев выйдет на митинг 24 декабря». Грани.ру. 2011 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Настя Цветаева за честные выборы. Митинг 24 декабря». YouTube. 2011 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Актриса Анастасия Цветаева вышла замуж в Праге» (ռուսերեն). Экспресс газета. 10 Ноября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Юлия Яковлева. (29 Августа 2012). «Анастасия Цветаева родила дочку» (ռուսերեն). Экспресс газета. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Ցվետաևա (դերասանուհի)» հոդվածին։ |