Звери (խումբ)
«Зве́ри», ռուսական ռոք խումբ, ստեղծվել է Ռոման Բիլիկի կողմից 2001 թվականին։
Звери | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | փոփ ռոք, ֆանկ, բրիտ-փոփ, փոփ-փանկ |
Գործունեություն | 2001 - այժմ |
Լեյբլ | Navigator Records |
Կայք | zve.ru |
Անդամներ | |
Ռոման Բիլիկ, Վյաչեսլավ Զարուբով, Մաքսիմ Լեոնով, Ալեքսեյ Լյուբչիկ, Միխայիլ Կրաև | |
Նախկին անդամներ | |
Կիրիլ Անտոնենկո, Կոնստանդին Լաբեցկի, Վլադիմիր Խորուժի, Անդրեյ Գուստավ Գուսև | |
Zveri Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել«Звери» խումբը ստեղծվել է 2001 թվականին Ռոման Բիլիկի կողմից, որը հայտնի է «Ռոմա Զվեր» մականունով։ Խմբի պրոդյուսերը Ալեքսանդր Վոյտինսկին է, որը նախկինում եղել է «Տատու» խմբի պրոդյուսերը։ Խմբի երաժիշտները միմյանց գտել են ինտերնետի միջոցով։ Խումբը առաջինը թողարկել է «Для тебя» տեսահոլովակը։ Նրան հաջորդել է «Голод» դեբյուտային ալբոմը։ Այս ալբոմի երգերը՝ «Дожди-Пистолеты», «Кольцевая», «Для тебя», «Просто такая сильная любовь», մեծ հաջողություն են ունեցել հիթ-շքերթներում։ Այս երգերով խումբը ներկայացել է «Нашествие» փառատոնին։
2004 թվականի փետրվարին խումբը թողարկել է երկրորդ ալբոմը՝ «Районы-Кварталы», որը դարձել է խմբի առաջին հաջողություններից մեկը։ Ալբոմում ներառված է համերգային շրջագայությունը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, որը տևել է շուրջ երկու տարի։
2005 թվականին թողարկել է սկավառակ, որը ներառում է ռեմիքսներ և «Զվերի - Կարաոկե»։ Նույն թվականին սկսվել է երրորդ ալբոմի ձայնագրությունը։ Աշնանը խումբը հրապարակել է թողարկվող ալբոմի առաջին երգը՝ «Рома, извини»: Ալբոմը կոչվում էր «Когда мы вместе, никто не круче» : Այն հաջողության է հասել 2006 թվականի մարտին։
«Звери» խումբը ստացել է մի շարք մրցանակներ։ 2004-2009 թվականներին խումբը անվանվել է «Լավագույն ռոք խումբ» (ըստ «Մուզ Թի-Վի»-ի)։ 2005 թվականին խումբը ստացել է նմանատիպ ևս մեկ մրցանակ «Էմ-Թի-Վի Ռուսաստան»-ի կողմից։ 2004 թվականին խումբը ստացել է MTV Europe Music Awards, որպես «Ռուսաստանի լավագույն կատարող»։
2006 թվականին Ռոմա Զվերը թողարկեց իր կենսագրությունը «Անձրևներ-ատրճանակներ» անվանումով, որը պատմում է Տագանրոգում անցկացրած իր կյանքի մասին, նախքան Մոսկվա գալը և խմբի ստեղծումը։
2007 թվականին հրապարակվում է «Брюнетки и блондинки» երգի տեսահոոլվակը, նախքան ալբոմի թողարկվելը։ Փոխվում է խմբի կազմը։
2007 թվականի վերջին թողարկվում է «Тебе երգի տեսահոլովակը, նորից նախքան ալբոմի հրապարակվելը։ «Квартира» երգը դառնում է «Владивосток-ФМ» ֆիլմի սաունդթրեքը։
«Районы-кварталы» և «Дожди Пистолеты» երգերը կատարվում են ֆիլմերում։ Նրանք դարձել էին «Все умрут, а я останусь» ֆիլմի սաունթրեքը։ Հետաքրքիրն այն է, որ «Районы-кварталы» երգը կատարվում է երեք անգամ։ Հուլիսին հրապարակվել է «Я с тобой» երգի տեսահոլովակը։ Այդ նույն տարում «Звери»-ն հինգերորդ անգամ դառնում է «Լավագույն ռոք խումբ»։
Հոկտեմբերի 31-ին խումբը վերջապես թողարկում է չորրորդ ալբոմը «Дальше» անվանումով։
2009 թվականի մայիսի 29-ին և 30-ին խումբը 2 անգամ համերգներով ներկայացել է Մոսկվայում, «Близкие Звери» ծրագրի շրջանականերում։ Ծրագրում հնչել է նաև «Весна» երգը։
2009 թվականի հունիսի 5-ին խումբը 6-րդ անգամ ճանաչվել է «Լավագույն ռոք խումբ»։
2009 թվականի աշնանը խմբին թողնում է պրոդյուսեր Ալեքսեյ Մարտինովը, որը խմբի հետ աշխատել էր ամենասկզբից։ Նրան փոխարինում է Դմիտրի Դոբրին, ով դրանից առաջ աշխատում էր «Тараканы!» խմբի և երգչուհի Լինդայի հետ։
2010 թվականի սկզբին խումբը Կիևում ձայնագրում է մի շարք երգեր։ Նրանք թողարկվում են հինգերորդ ալբի կազմում, որը հրապարակվում է 2011 թվականի գարնանը։
2011 թվականին լրացել է խմբի 10-ամյակը։ 2011 թվականի դեկտեմբերի 2-ին խումբը մեծ համերգ է ունեցել Սառցե պալատում, Սանկտ Պետերբուրգում և 2011 թվականի դեկտեմեբրի 11-ին Սպորտային համալիրում։
2010 թվականի հունվարին թողարկվում է «Никому» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Ռոման Բիլիկն է։
2011 թվականի մարտի 8-ին թողարկվում է հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «Музы», որում ներառված էին տասը նոր երգեր, երկու ռեմիքսներ։
2012 թվականի հունիսի 1-ին խումբը 7-րդ անգամ ճանաչվում է «Լավագույն ռոք խումբ»։ Մրցանակաբաշխության ժամանակ «Звери»-ն հանդես է գալիս «Каста» խմբի հետ։ 2012 թվականի հուլիսի վերջին խումբը հրապարակում է «Никуда не надо» երգի տեսահոլովակը։
2013 թվականի հունիսի 14-ին խումբը թողարկել է ներ սինգլ «Молодёжь» անվանումով, որի համար նկարահվել էր տեահոլովակ, 2013 թվականի ապրիլի 27-ին Մոսկվայում։
2014 թվականի ապրիլի 23-ին Звери-ն ներկայացնում է «Лучшее в тебе» սինգլը։
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրել- 2003 - Голод
- 2004 - Районы-кварталы
- 2006 - Когда мы вместе, никто не круче
- 2008 - Дальше
- 2011 - Музы
- 2014 - Один на один
- 2016 - Страха нет
Սինգլներ
խմբագրելՀամերգային ալբոմներ
խմբագրել«Акустика» - Խմբի առաջին համերգային ալբոմը
Ռեմիքսային ալբոմներ
խմբագրելՌադիոսինգլներ
խմբագրելՏարի | Անվանում | Հիթ-շերթներ[2] | Ալբոմ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
General Airplay | Russia Airplay | Moscow Airplay | Ukraine Airplay | Kiev Airplay | Audience Choice Chart | Տարեվերջյան | |||
2003 | Дожди-пистолеты | 66 | - | - | - | - | - | - | - |
Всё, что касается | 8 | 208 | 200 | 138 | 110 | - | 101 | Районы-кварталы | |
2004 | Маленькая с | 100 | - | - | - | - | - | - | Голод |
Районы-кварталы | 106 | 175 | 69 | 216 | 233 | - | - | Районы-кварталы | |
Южная ночь | 30 | - | 191 | - | 353 | - | - | ||
Южная ночь (RMX) | 18 | - | - | - | - | - | 90 | Зверимиксы | |
Напитки покрепче | 7 | 261 | 13 | 396 | - | - | 23[3] | Районы-кварталы | |
Несе Галя воду | 189 | - | - | - | - | - | - | - | |
2005 | Снегопад | 57 | - | - | - | - | - | - | Когда мы вместе, никто не круче |
Запомни меня | 105 | - | 110 | - | - | - | - | Районы-кварталы | |
Районы Кварталы (Remix) | 109 | - | - | - | - | - | - | Зверимиксы | |
До скорой встречи | 68 | - | - | - | - | - | 129[3] | Голод | |
Рома, извини | 2 | - | 4 | - | - | 6 | 45 | Когда мы вместе, никто не круче | |
2006 | Для тебя (S-Fulikon) | 1 | 221 | 1 | 245 | 264 | 3 | 1[4] | |
Танцуй | 7 | - | 25 | - | - | 6 | 61[4] | ||
Рома, извини (Remix) | 144 | - | - | - | - | 69 | - | Зверимиксы | |
2007 | Брюнетки и блондинки | 65 | - | 96 | - | - | 12 | 170 | Дальше |
Тебе | 60 | - | 108 | - | 204 | 21 | 144[5] | ||
2008 | Я с тобой | 40 | 439 | 64 | 288 | 17 | 5 | 78[5] | |
2009 | Я с тобой (Remix) | 147 | - | - | - | - | - | - | |
Говори | 27 | - | 33 | - | 79 | 55 | 119 | ||
2010 | Любовь одна виновата | 20 | 202 | 16 | 155 | 128 | 36 | 57 | - |
Никому | 214 | - | - | 395 | - | 155 | - | Музы | |
2011 | RnR | 165 | 285 | 190 | - | - | 144 | - | |
Кнопки | 205 | 474 | - | 494 | - | 88 | - | ||
2012 | Мы ждём перемен | 202 | 208 | - | - | - | 59 | - | |
Солнце за нас | 120 | 208 | - | 460 | - | 28 | - | ||
Никуда не надо | 80 | 101 | 163 | 86 | 133 | 13 | 148 | ||
2013 | Молодёжь | 228 | - | - | - | - | 87 | - | Один на один |
Всё впереди | 166 | - | - | 176 | 411 | 106 | - | - |
«—» Երգը չի ընդգրկվել հիթ-շքերթում
Տեսասկավառակագրություն
խմբագրելՏեսահոլովակագրություն
խմբագրել- 2001 - «Для тебя»
- 2002 - «Просто такая сильная любовь»
- 2003 - «Дожди-пистолеты»
- 2003 - «Всё, что касается»
- 2004 - «Маленькая „С“»
- 2004 - «Районы-Кварталы»
- 2004 - «Южная ночь»
- 2004 - «Напитки покрепче»
- 2005 - «Рома, извини»
- 2005 - «До скорой встречи»
- 2006 - «Танцуй»
- 2007 - «Брюнетки и блондинки»
- 2008 - «Тебе»
- 2008 - «Я с тобой»
- 2009 - «Говори»
- 2010 - «Никому» (ռեժիսոր՝ Ռոման Բիլիկ)
- 2012 - «Никуда не надо»
- 2013 - «Молодёжь» (ռեժիսոր՝ Ռոման Բիլիկ)
- 2015 - «Клятвы»
- 2015 - «Прогулки»
- 2016 - «Муха»
- 2016 - «Страха нет»
- 2016 - «Ты так прекрасна»
- 2016 - «Серенада» (համերգային)
- 2017 - «Корабли»
Խմբի անդամները
խմբագրելՆախկին անդամներ
- Կիրիլ Անտոնենկո
- Կոնստանդին Լաբեցկի
- Վլադիմիր Խորուժի
- Անդրեյ Գուստավ Գուսև
Ընթացիկ անդամներ
- Ռոման Բիլիկ
- Վյաչեսլավ Զարուբով
- Մաքսիմ Լեոնով
- Ալեքսեյ Լյուբչիկ
- Միխայիլ Կրաև
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Рецензия в журнале FUZZ № 4(151), 2006 год
- ↑ «Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 3,0 3,1 «tophit.ru: Airplay Detection Tophit 200 2008 (russian songs only)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 4,0 4,1 «tophit.ru: Airplay Detection Tophit 200 2008 (russian songs only)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 5,0 5,1 «tophit.ru: Airplay Detection Tophit 200 2008 (russian songs only)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2018-06-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Звери (խումբ)» հոդվածին։ |