Այրլենդ Էլիսի Բոլդուին (անգլ.՝ Ireland Basinger-Baldwin, հոկտեմբերի 23, 1995(1995-10-23)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել և դերասանուհի, կինոպրոդյուսեր, դիջեյ, Քիմ Բեսինջերի և Ալեք Բոլդուինի դուստրը։ Նա նաև դերասաններ Սթիվեն, Դենիել, Ուիլյամ Բոլդուինների և մոդել Հեյլի Բոլդուինի զարմուհին է։ Նա ունի մեկ կրտսեր քույր՝ Կարմենը, և երեք եղբայրներ՝ Ռաֆայելը, Լեոնարդոն և Ռոմեոն, հոր երկրորդ կնոջից[2]։

Picto infobox masks.png
Այրլենդ Բոլդուին
անգլ.՝ Ireland Basinger-Baldwin
Ireland Baldwin for True Religion.png
Ծնվել էհոկտեմբերի 23, 1995(1995-10-23)[1] (27 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՍիերա Կանյոն դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմոդել, դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոպրոդյուսեր և դիջեյ
Ծնողներհայր՝ Ալեք Բոլդուին, մայր՝ Քիմ Բեսինջեր

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Հոր կողմից Բոլդուինը սերվում է Մեյֆլաուեր ուղևորից՝ Ջոնա Հովլանդից (1592-1673), և այդ տոհմի միջոցով նրա ընտանիքի 14-րդ սերունդը ծնվել է Հյուսիսային Ամերիկայում, իսկ 15-րդ սերունդն ապրում է Հյուսիսային Ամերիկայում։ 2007 թվականին, երբ նա 11 տարեկան էր, գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը այն բանից հետո, երբ հայրը նրան է թողել զայրացած ձայնային հաղորդագրություն, որը հրապարակվել է։ Հայրը դստերն անվանել է «թեթևամիտ փոքրիկ խոզ»[3]։

ԳործունեությունԽմբագրել

Մանկուց Այրլենդը երազել է մոդել դառնալ։ Պատանեկության տարիներին նա տառապում էր տարբեր սննդային խանգարումներով, այդ թվում՝ նյարդային անորեքսիայով[4]։ 2013 թվականին պայմանագիր է կնքել Նյու Յորքի «IMG Models» մոդելային գործակալության հետ[5]։ Ապրիլին Բոլդուինը նորամուտն է նշել մոդելային բիզնեսում «New York Post»-ի լողազգեստների խմբագրականում[6][7]։ Մայիսին նա հայտնվել է «W Trend’sIt Trend, It Girl» ամսագրում[8]։ Հունիսին Բոլդուինի լուսանկարները հայտնվել են «Vanity Fair's» ամսագրում, նրան լուսանկարել է Պատրիկ Դեմարշելյեն թողարկման համար[9]։ 2013 թվականի սեպտեմբերյան համարում «Elle» ամսագիրը հարցազրույց է վերցրել Բոլդուինից[10][11]։ Հոդվածն ուղեկցվել է հարցազրույցով, որը նկարահանել էր լուսանկարիչ Թոմաս Ուայթսայդը, ոճավորել՝ Ջո Զին[12]։ Բրյուս Ուեբերը նկարահանել է այն «DuJour» ամսագրի համար[13]։ Բալդուինը իր դեբյուտը կատարել է նաև «Grudge Match» ֆիլմում՝ խաղալով Քիմ Բեսինջերի կերպարի՝ Սալիի ավելի երիտասարդ տարբերակը[14]։

2014 թվականին Այրլենդը ներկա է գտնվել Օսկարի 86-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը Նենսի Օ'Դելլի և Ջո Զիի հետ միասին, որպես «Entertainment Tonight»-ի համար ԶԼՄ-ների թղթակիցներ[15]։

2015 թվականի ապրիլին՝ վերականգնողական կենտրոնում մնալուց հետո, Բոլդուինը հեռացել է «IMG Models»-ից[16]։ Այնուհետև 2015 թվականի հունիսին Բոլդուինը պայմանագիր է կնքել «DT Model Management»-ի հետ[17]։

2014 թվականին Այրլենդը մասնակցել է «Donna Karan»-ի ցուցադրությանը։ 2015 թվականին դարձել է «Rampage» ընկերության դեմքը

2017 թվականին Բոլդուինը մասնակցել է «True Religion Jeans and Guess» արշավներին։ Մայիսին նա զարդարել է «Elle Bulgaria», «L'Officiel Ukraine» և Marie Claire Mexico շապիկները։ Բոլդուինը նաև խաղացել է «Անկոչ հյուր» ֆիլմում՝ գլխավոր հերոսուհի Մեյսի Դունկանի դերում[18]։

2018 թվականին նա մերկ նկարահանվել է PETA-ի «Ես նախընտրում եմ մերկ գնալ, քան մորթին հագնել» երգի տեսահոլովակում, քսանչորս տարի անց, երբ մայրը նույնն արել է հայտնի մորթու արշավի համար[19]։ Գովազդային հոլովակում Բոլդուինը նշել է, որ իր պայմանագրում հստակ նշված է «առանց մորթու» քաղաքականությունը[20]։ Սեպտեմբերին Բասինջեր-Բոլդուինը զարդարել է «Grazia» շապիկը, որը նկարահանել էր Յու Ցայը։

Անձնական կյանքԽմբագրել

2012-2014 թվականներին հանդիպել է Սլեյթեր Տրաուտի հետ։

2014 թվականին նա հարաբերություններ է ունեցել ռեփ-աստղ Էյնջել Հեյզի հետ[21]։ Մեկ տարի անց նրանք բաժանվել են[22]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Alec Baldwin's Daughter Ireland Hasn't Met 3-Week-Old Carmen Gabriela» (անգլերեն)։ Us Weekly։ 2013-09-13։ Վերցված է 2019-04-14 
  3. «Baldwin's TV apology to daughter» (անգլերեն)։ 2007-04-27։ Վերցված է 2019-04-14 
  4. Ireland Baldwin Reveals She Battled Anorexia: 'It Took Me a Long Time to Find Self-Love'
  5. Krupnick Ellie (2013-03-10)։ «Ireland Baldwin's Modeling Career Kicks Off With Agency Signings»։ Huffington Post։ Վերցված է 2014-01-02 
  6. A. B. C. News։ «Ireland Baldwin Blasts Critics' Attacks on Weight, Parents» (անգլերեն)։ ABC News։ Վերցված է 2019-04-14 (չաշխատող հղում)
  7. «EXCLUSIVE: Ireland Baldwin sizzles in spring bikinis» (անգլերեն)։ New York Post։ 2013-04-04։ Վերցված է 2019-04-14 
  8. Vanessa Lawrence։ «Meet Ireland Baldwin, Alec Baldwin and Kim Basinger's 17-Year-Old Daughter» (անգլերեն)։ W Magazine։ Վերցված է 2019-04-14 
  9. Krista Smith։ «Photos: Ireland Baldwin’s Sultry Summer Photo Shoot» (անգլերեն)։ HWD։ Վերցված է 2019-04-14 
  10. Kat Stoeffel (2013-08-15)։ «Life According to Ireland Baldwin» (անգլերեն)։ ELLE։ Վերցված է 2019-04-14 
  11. Margaret Eby։ «Ireland Baldwin opens up about modeling: 'I never really thought of myself as a pretty girl'»։ nydailynews.com։ Վերցված է 2019-04-14 
  12. «If Ireland Baldwin Is Trying To Separate Herself From Her Mother, This Won't Help» (անգլերեն)։ HuffPost։ 2013-08-16։ Վերցված է 2019-04-14 
  13. «Ireland Basinger Baldwin Experiences the Luck of the Irish - Gallery» (անգլերեն)։ DuJour։ Վերցված է 2019-04-14 
  14. «‘Grudge Match’ Surprise: Ireland Baldwin’s Acting Debut» (անգլերեն)։ yahoo.com։ Վերցված է 2019-04-14 
  15. Entertainment Tonight (2014-03-03)։ «Ireland Baldwin's Oscar Selfie Diary»։ Վերցված է 2019-04-14 
  16. Stephanie Smith (2015-06-22)։ «Ireland Baldwin and Kim Basinger leave IMG Models» (անգլերեն)։ Page Six։ Վերցված է 2019-04-14 
  17. «Ireland Baldwin Has Not Quit Modeling, Signs With New Agency» (անգլերեն)։ E! Online։ 2015-06-22։ Վերցված է 2019-04-14 
  18. «Campus Caller»։ Վերցված է 2019-04-14 
  19. «Ireland Baldwin Poses Nude for Peta 24 Years After Mom Kim Basinger Stripped Down to Protest Fur» (անգլերեն)։ PEOPLE.com։ Վերցված է 2019-04-15 
  20. PETA (People for the Ethical Treatment of Animals) (2018-02-28)։ «The Apple Doesn't Fall Far From the Tree: Ireland Basinger-Baldwin Goes Naked for PETA»։ Վերցված է 2019-04-15 
  21. Cavan Sieczkowski, «Angel Haze On Relationship With Ireland Baldwin: ‘We F**k And Friends Don’t F**k’,» HuffPost, 27 June, 2014.
  22. Gabrielle Korn, «did angel haze and ireland baldwin just break up?,» Nylon, 5 February, 2015.

Արտաքին հղումներԽմբագրել