Լյութերշտադտ Այսլեբեն, Լյութերշտադ Էյսլեբեն ( գերմ.՝ Lutherstadt Eisleben - Լյութերի քաղաք Այսլեբեն), քաղաք և համայնք Գերմանիայում, Սաքսոնիա -Անհալթ երկրամասի Մանսֆելդ-Զյուդհարց շրջանում, որտեղ մեծությամբ երկրորդ բնակավայրն է։ Ընկած է Հարց լեռների արևելյան մասում, Լայպցիգից 60 կիլոմետր դեպի արևմուտք։

Բնակավայր
Այսլեբեն
գերմ.՝ Lutherstadt Eisleben
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես143,87 կմ²
ԲԾՄ114 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն22 639 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ03475, 034773 և 034776
Փոստային դասիչ06295
Ավտոմոբիլային կոդMSH
Պաշտոնական կայքeisleben.eu(գերմ.)
Այսլեբեն (Գերմանիա)##
Այսլեբեն (Գերմանիա)

Պաշտոնական կոդը ՝ 15 2 60 017։

Մինչև 1946 թվականը կոչվում էր Այսլեբեն / Eisleben: Լյութերշտադտ բաղադրիչը ( գերմ.՝ Lutherstadt )՝ «Լյութերի քաղաքը» ավելացվել է ի պատիվ Մարտին Լյութերի, ով ծնվել, մկրտվել և մահացել է այս քաղաքում։ Այսլեբենում և Վիտենբերգում Լյութերին առնչվող հուշարձանները 1996 թվականից ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Համայնքը բաժանված է 12 շրջանների։

Պատմություն խմբագրել

Այսլեբենն առաջին անգամ հիշատակվել է 997 թվականին՝ որպես Իսլեբիա անունով տոնավաճառային վայր, իսկ 1180 թվականից հիշատակվել է որպես քաղաք։

1933 թվականին Այսլեբենի գիմնազիաներից մեկը ենթարկվել է գրոհայինների հարձակմանը, որը պատմության մեջ մտավ որպես գերմանական՝ այսլեբենյան արյունոտ կիրակի։

Մինչև 20-րդ դարի կեսերը Այսլեբենում հանքարդյունաբերությունը տնտեսության հիմնական ճյուղն էր։ Ներկայումս քաղաքի տնտեսությունը հիմնված է զբոսաշրջության վրա։ Բացի այդ, զարգացած են ճշգրիտ մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը և հագուստի արտադրությունը[3]։

Ժողովրդագրություն խմբագրել

Արտագաղթի և ծնելիության նվազման պատճառով բնակչության թվաքանակը 1960-ականների կեսերից անշեղորեն նվազում է, թեև քաղաքի տարածքը անընդհատ ընդլայնվում է։

Տարի Բնակչություն Տարի Բնակչություն
1964 թ 44773 2010 թ 25489
1971 թ 41682 2011 թ 25380
1981 թ 37330 2012 թ 24384
1989 թ 35374 2013 թ 24284
1995 թ 31882 թ 2014 թ 24346
2000 թ 29526 թ 2015թ 24198 թ
2002 թ 28848 2016թ 23940 թ
2004 թ 28040 2017թ 23651
2006թ 27037 2018 թ 23373
2008 թ 26190 թ 2020 թ 22668

Քաղաքի կառուցվածքը խմբագրել

Լյութերշտադտ Այսլեբեն քաղաքը բաժանված է հետևյալ շրջանների.

Տարածք Բնակիչների թիվը Համայնքը կազմավորվել է՝ Այսլեբենի շրջաններ




Հելֆտա մոտ. 6000 1. 1960 թվականի հունվար
Ֆոլկշտադտ 1.271 1. 2004 թվականի հունվար
Ռոտենշիրմբախ 672 թ 1. 2005 թվականի հունվար
Վոլֆեռոդ 1.309 1. 2005 թվականի հունվար
Պոլլեբեն 1.079 1. 2006 թվականի հունվար
Ուտերիսդորֆ 461 1. 2006 թվականի հունվար
Բիշոֆրոդե 693 1. 2009 թվականի հունվար
Օստերհաուզեն 1.031 1. 2009 թվականի հունվար
Շմալցեռոդե 288 1. 2009 թվականի հունվար
Հեդերսլեբեն 755 1. 2010 թվականի հունվար
Օբերիսդորֆ մոտ. 200 1. 2010 թվականի հունվար
Բուրգսդորֆ 196 1. 2010 թվականի հունվար

Քույր քաղաքներ խմբագրել

Անվանի այսլեբենցիներ խմբագրել

  • Գերտրուդա Մեծ (1256–1302), կաթոլիկ սուրբ, գերմանացի միստիկ։
  • Մարտին Լյութեր (1483–1546), բողոքական աստվածաբան
  • Յոհան Ագրիկոլա (1494–1566), բողոքական աստվածաբան
  • Ֆիլիպ Կրուսիուս ֆոն Կրուզենշտեռն (1597-1676), դիվանագետ, Կրուզենշտեռնների ընտանիքի հիմնադիր
  • Ֆրիդրիխ Գոտլիբ Քյոնիգ ( 1774–1833), արագընթաց տպագրական մեքենայի գյուտարար
  • Կարլ Անտոնովիչ Տրինիուս ( Կարլ Բերնհարդ Տրինիուս ) (03/07/1778 - 03/12/1844) - գերմանացի և ռուս բուսաբան, Սանկտ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1823)։
  • Էռնստ Լոյշներ (23.03.1826, Վալդենբուրգ - 05.03.1898 Էյսլեբեն), գերմանացի հանքարդյունաբերության պաշտոնյա, քաղաքական գործիչ։
  • Տիմո Հոֆման (ծն. 1974), բռնցքամարտիկ։

Լուսանկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Эйслебен». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այսլեբեն» հոդվածին։