Հարց (լեռնազանգված)
Հարց (գերմ.՝ Harz, միջնադարյան գերմաներեն Hart բառից — «լեռնային անտառ»), լեռնազանգված Գերմանիայում։ Բարձրությունը 1142 մ է (Բրոկեն լեռ)։ Կազմված է պալեոզոյի քվարցիտներից, գրանիտներից և թերթաքարերից, գագաթային մասը սարավանդատիպի է։ Լանջերը մասնատված են Էլբա և Վեգեր գետերով։ Տարեկան տեղումները 1650 մմ են։ Ծածկված է անտառներով։
Հարց | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Գերմանիա |
Վարչատարածքային միավոր | Գոսլար, Գյոթինգեն, Հարց, Mansfeld-Südharz? և Nordhausen district? |
Նյութ | գրանիտ, գրաուվակա, թերթաքար, կրաքար և Գաբրո |
Կազմված է | Upper Harz?, Harz National Park?, Harz Nature Park? և Harz/Saxony-Anhalt Nature Park? |
Բարձրություն (ԲԾՄ) | 1141 մետր |
Երկարություն | 110 կմ |
Մակերես | 2226 կմ² |
Մեծագույն գագաթ | Բրոկեն |
Նախալեռները հերկված են։ Կան պղնձի, արծաթի, ցինկի, կապարի հանքավայրեր։ Զարգացած է տուրիզմը։
Անվանում
խմբագրելԱնվանումն առաջացել է Hart ― «անտառապատ լեռներ» բառից. լեռները ծածկված են եղևինի անտառներով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարց (լեռնազանգված)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 315)։ |