Վիքիպեդիայում կան հոդվածներ Աալտո ազգանունով այլ մարդկանց մասին։

Այնո Մարիա Մարսիո-Աալտո (ֆիններեն՝ Aino Maria Marsio-Aalto, հունվարի 25, 1894(1894-01-25)[1][2][3][…], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[4][5] - հունվարի 13, 1949(1949-01-13)[6], Հելսինկի, Ֆինլանդիա[4][7][8][…]), ֆինն ճարտարապետ և դիզայներ, սկանդինավյան դիզայնի հիմնադիրներից մեկը, ճարտարապետ Ալվար Աալտոյի կինը։

Այնո Աալտո
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1894(1894-01-25)[1][2][3][…]
ԾննդավայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[4][5]
Մահացել էհունվարի 13, 1949(1949-01-13)[6] (54 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա[4][7][8][…]
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն[9]
Քաղաքացիություն Ֆինլանդիա[10][11]
ԿրթությունՀելսինկիի պոլիտեխնիկական համալսարան
ԵրկերVilla Mairea? և Պայմիո Առողջարան
Մասնագիտությունճարտարապետ և դիզայներ
ԱմուսինԱլվար Աալտո[4]
 Aino Aalto Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Այնո Մարիա Մանդելինը ծնվել է 1894 թվականին Հելսինկիում։ 1913 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, միևնույն ժամանակ սկսել է ճարտարապետություն սովորել Հելսինկիի տեխնոլոգիական համալսարանում։ 1920 թվականին ստացել է ճարտարապետության դիպլոմ։ 1923 թվականին Մանդելինը աշխատելու նպատակով տեղափոխվել է Յուվյասկուլյա քաղաք։ Հաջորդ տարվանից նա աշխատել է Ալվար Աալտոյի մոտ, որի հետ էլ ամուսնացել է 1924 թվականին։ Ամուսնությունից ծնվել են երկու երեխա։

Զույգը տեղափոխվեց Տուրկու, որտեղ 1927 թվականին սկսել են համագործակցել ճարտարապետ Էրիկ Բրիգմանի հետ։ 1933 թվականին նրանք վերադարձել են Հելսինկի, սկսել աշխատել շենքերի նախագծման վրա և ունեցել են համատեղ ու առանձին նախագծեր։ Այնոն հիմնականում զբաղվել է ինտերիերի դիզայնով, ինչպես նաև կերամիկայով և տեքստիլով։ Ամուսինները համարվում են սկանդինավյան դիզայնի հիմնադիրներից մեկը։

1935 թվականին նրանք հիմնել են Artek կահույքի ընկերությունը[12]։ Այնոն եղել է ընկերության գլխավոր դիզայները, իսկ 1941-1949 թվականներին՝ գործադիր տնօրենը[13][14] 1939 թվականին զույգը մասնակցել է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսին։

Այնոն հայտնի է դարձել նաև որպես ապակյա իրերի դիզայներ։ Նա համագործակցել է ֆիննական «Iittala» ընկերության հետ։ Նրա դիզայնով ապակե արտադրանքները և մի փոքր փոփոխված պատճենները վաճառվում են IKEA խոշորագույն առևտրային ցանցում և մանրածախ ցանցերում։ 1936 թվականին Միլանում Այնոն արժանացել է ոսկե մեդալի՝ ապակե բաժակների ձևավորման համար՝ միաժամանակ հաղթելով Ալվարին։ Միևնույն ժամանակ զույգը նախագծել է ծաղկաման, որը հայտնի է դարձել որպես Աալտո ծաղկաման։

Այնո Ալտոն մահացել է 1949 թվականին 55 տարեկան հասակում քաղցկեղից և թաղվել Հիետանիեմի գերեզմանատանը։ 1952 թվականին Ալվարը երկրորդ անգամ ամուսնացավ ճարտարապետ Էլիսա Մյակինեմիի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 DACS register
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 KANTO – Kansalliset toimijatiedotNatLibFi.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Biografiskt lexikon för Finland (շվեդերեն)SLS.
  5. 5,0 5,1 5,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1502-aalto-aino
  6. 6,0 6,1 6,2 Manufacturers
  7. 7,0 7,1 7,2 Alvar & Aino AaltoGoogle Books.
  8. 8,0 8,1 8,2 iittala Designer Series: Aini Aalto
  9. Hautahaku
  10. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  11. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  12. Thomas Kellein (Editor), Alvar & Aino Aalto: Design. Hatje Cantz Publishers, 2005.
  13. Aino Aalto
  14. Lee, V. (2012 թ․ սեպտեմբերի 1). «The house that Alvar Aalto built». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այնո Աալտո» հոդվածին։