Իոսիֆ Բոյարսկի
Իոսիֆ Բոյարսկի (ռուս.՝ Иосиф Яковлевич Боярский, նոյեմբերի 7, 1917, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մարտի 12, 2008, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր, կինեմատոգրաֆիստ, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տիկնիկային միավորման տնօրեն։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (1998 թվական)[1]։
Իոսիֆ Բոյարսկի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1917 |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | մարտի 12, 2008 (90 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Q4089744? |
Քաղաքացիություն | ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | մուլտիպլիկացիոն տնօրեն, մուլտիպլիկատոր, organizer of film production և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ և Սոյուզմուլտֆիլմ |
Պարգևներ և մրցանակներ |
«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տիկնիկային միավորման նրա կառավարման ընթացքում ստեղծվել են ԽՍՀՄ հայտնի տիկնիկային նախագծերը. «Չեբուրաշկա», «38 թութակներ», «Ձեռնոցը», «Իմ կանաչ կոկորդիլոսը» և այլն[2]։
Ծնվել է Յակով Բոյարսկի-Շիմշելևիչի և Աննա Արլյուկի ընտանիքում։ 1924 թվականի սկզբին, երբ նա 6 տարեկան երեխա էր, պապը նրան տարել է Կարմիր հրապարակ` Լենինի հուղարկավորությանը։
1936 թվականին Իոսիֆ Բոյարսկին զորակոչվել է բանակ և ուղարկվել է Լենինգրադի ռազմական ավիացիայի դպրոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Վորոշիլովգրադի ավիացիոն դպրոցում, տարհանվել է Ուրալսկ քաղաք։
1945 թվականին զորացրվում է և ընդունվում է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում որպես ադմինիստրատոր, հետագայում դարձել է ավագ ադմինիստրատոր և ապա` ֆիլմերի փոխտնօրեն։
1953 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։
1950-1951 թվականներին եղել է Երևանի կինոստուդիայի ավագ կառավարիչ։
1951-1956 թվականներին աշխատել է «Սվերդլովսկյան» կինոստուդիայում` որպես արտադրության կազմակերպիչ և գիտահանրամատչելի և քարոզչական ֆիլմերի ռեժիսորի օգնական։
1956 թվականին աշխատել է «Ռոստորգրեկլա»-յի գլխավոր տնօրինությանը կից գովազդային ստուդիայի կազմակերպիչ և տնօրեն։
1960 թվականից աշխատել է որպես ռեժիսոր «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։
1963-1978 թվականներին եղել է կինոստուդիայի տիկնիկային կինոնկարների ստեղծագործական ասոցիացիայի տնօրեն։
1979-2000 թվականին ղեկավարել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների անիմացիոն ֆիլմերի ռեժիսորների ֆակուլտետը[4].:
Թաղված է Մոսկվայի մարզում, «Բոգորոդսկոյե» գերեզմանատանը[5]։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1960 թվական՝ «Այծի մասին», ռեժիսոր
- 1961 թվական՝ «Մեր բժիշկը», ռեժիսոր
- 1962 թվական՝ «Սովորական պատմություն» ռեժիսոր (ֆիլմի հերոսները կանացի և տղամարդու կոշիկներն են)
- 1962 թվական՝ «Թռչող պրոլետարիատը», ռեժիսոր
- 1963 թվական՝ «Փոքրիկ մոսկվացին», ռեժիսոր
- 1964 թվական՝ «Չվաստակած թոշակառին», ռեժիսոր
- 1965 թվական՝ «Անպաշտպան քաղաքացին» ռեժիսոր
- 1970 թվական՝ «Երիտասարդ Ֆրիդրիխ Էնգելսը», տնօրեն
- 1979 թվական՝ «Կախարդական լիճը», ռեժիսոր
- 1988 թվական՝ «Մարաթոն», ադմինիստրատոր
- 1998 թվական՝ «Գիշերը եկավ», տնօրեն
- 2001 թվական՝ «Հարևանները», պրոդյուսեր
Մատենագրություն
խմբագրել- 1996 թվական՝ «Գրականության կոլաժները»
- 2000 թվական՝ «Կյանքի սրտագրությունը»
- 2002 թվական՝ «Անցյալը և տիկնայք»
- 2004 թվական՝ «Հիշում եմ»
- 2005 թվական՝ «Տիկնիկները կարող են որևէ բան անել»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Указ Президента Российской Федерации от 30 июня 1998 года № 746 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Новости@Mail.Ru: Умер директор «Союзмультфильма»
- ↑ Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Боярский Иосиф Яковлевич
- ↑ Высшие курсы сценаристов и режиссёров
- ↑ Могила И. Я. Боярского
Գրականություն
խմբագրել- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 123-124. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Իոսիֆ Բոյարսկին 85 տարեկան է։ Новости от 10.11.2002
- Почётный приз «За вклад в развитие отечественной анимации» получил Иосиф Бойарски.1.03.2007
- Մահացել է Իոսիֆ Բոյարսկին 12.03.2008
- Новости@mail.ru:Умер директор «Союзмультфильма».
- Իոսիֆ Բոյարսկին animator.ru կայքում
- Newsru.co.il
- Статья на www.km.ru
- Iosif Boyarskiy (անգլ.) Internet Movie Database կայքում