Ամրագրված ճանապարհ (ֆիլմ)

«Ամրագրված ճանապարհ», ռեժիսոր Թերի Ջորջի 2007 թվականին նկարահանած դետեկտիվ ժանրի դրաման[10]։ Ֆիլմը նկարահանվել է Ջոն Բուրհամ Շվարցի համանուն գրքի մոտիվներով[11]։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Հոակին Ֆենիքսը և Մարկ Ռուֆալոն։ Գործողությունները ծավալվում են ճակատագրական ավտովթարի շուրջ։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2007 թվականի հոկտեբերի 7-ին։

Picto infobox cinema.png
Ամրագրված ճանապարհ
անգլ.՝ Reservation Road
Ամրագրված ճանապարհ (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրքրեական[1][2], դրամա[2][3][1][…] և գրական ստեղծագործության էկրանավորում
Թվական2007 և հունիսի 19, 2008[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹերի Ջորջ[2][3][5][…]
ՊրոդյուսերA. Kitman Ho?
Սցենարի հեղինակԹերի Ջորջ[6]
ԴերակատարներՀոակին Ֆենիքս[3][5][7][…], Մարկ Ռուֆալո[3][5][6][…], Ջենիֆեր Քոնելի[3][5][6][…], Միրա Սորվինո[3][6][8][…], Էլ Ֆեննինգ[3][7][6][…], Eddie Alderson?[3][6][9] և Ջոն Սլեթերի[3][6][9]
ՕպերատորՋոն Լինդլի
ԵրաժշտությունՄարկ Այշեմ
ՄոնտաժNaomi Geraghty?
Պատմվածքի վայրԿոնեկտիկուտ
Նկարահանման վայրԿոնեկտիկուտ
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Դվայթ Արնոն ամուսնալուծված իրավաբան էր։ Նրա նախկին կինը՝ Ռութը, խնամում էր իրենց որդուն՝ Լուկասին, իսկ Դվայթը իրավունք ուներ այցելելու որդուն։ Դվայթը և Լուկասը բեյսբոլ էին խաղում, երբ Ռութը զանգեց և տեղեկացրեց, որ որդու վերադարձնելու ժամն է։ Դվայթը Լուկասին անմիջապես տուն է ուղեկցում՝ մտածելով չկորցնել այցելության իրավունքը։ Նրա հեռախոսին զանգ եկավ, և նա փորձեց գրպանից հանել հեռախոսը ու պատասխանել, սակայն կորցրեց մեքենայի կառավարումը։ Դվայթը վթարի ենթարկեց երիտասարդ Ջոշ Լերներին, որը կանգնած էր մայթեզրին։

Համոզված լինելով, որ հարվածել է տղային, որոշում է փախչել։ Խաբելով որդուն՝ ասում է, որ ուղղակի բախվել է ծառին։ Որոշ ժամանակ անց լուրերից տեղեկանում է, որ Ջոշը մահացել է։ Այնուհետև նա փորձում է կոծկել ապացույցները։ Մեծ կորստից հետո Ջոշի մայրը՝ Գրայսը, փորձում է անել ամեն բան, որպեսզի վերադառնա նախկին կյանք, բայց նրա ամուսինը ՝ Էթհանը, հետաքրքրված էր իմանալու, թե ով է սպանել իրենց որդուն և շատ դժգոհ էր ոստիկանության գործողություններից։ Էթհանը դիմում է իրավաբանի օգնությանը. իրավաբանը Դվայթն էր։ Հետագայում պատահականորեն պարզում է, որ հենց Դվայթն է հանցագործը։ Մտավախություն ունենալով, որ Դվայթը կարող է ազատազրկվել ընդամենը մի քանի տարով՝ որոշում է գնել հրացան և մաքրել հաշիվները։

ԴերերումԽմբագրել

ԱրտադրությունԽմբագրել

Ֆիլմի նկարահանումը սկսվել է 2006 թվականի հոկտեմբերի վերջերին Կոնեկտիկուտ նահանգի ՝ Սթեմֆորդ քաղաքում։ Ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվել են «Lake Compounce» ժամանցի և զվարճանքի այգում, «Olde Blue Bird Inn & Gas» կայարանում, Իսթոն քաղաքի հարևանությամբ գտնվող բեյսբոլի խաղադաշտում։

ԹողարկումԽմբագրել

«Ամրագրված ճանապարհ» ֆիլմն առաջին շաբաթում վաստակել է 36․268 դոլար։ Միացյալ Նահանգներում վաստակել է 121․994 դոլար, իսկ համաշխարհային մակարդակով՝ 1․783․190 դոլար։ DVD սկավառակների վրա ֆիլմը հայտնվել է 2008 թվականի ապրիլի 8-ին։

Ֆիլմն արժանացել է քննադատության գրեթե բոլոր քննադատների կողմից։ Metacritic կայքը ֆիլմին տվել է միջին գնահատական՝ 100 բալից՝ 46 բալ՝ ըստ 29 քվեարկածների։ Rotten Tomatoes կայքը, ըստ 111 քվեարկածների, ֆիլմին տվել է 37% գնահատական և 10 բալից՝ 5.23 բալ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել