Ամուսնության տնտեսագիտություն

Ամուսնության տնտեսագիտություն (անգլ․՝ economics of marriage)՝ տնտեսական վերլուծություն, որն ընդգրկում է տնային համատեղ տնտեսության ձևավորման և անկման, ինչպես նաև արտադրությանն ու բաշխմանն առնչվող որոշումների վերաբերյալ վերլուծություն։ Այն սերտորեն կապված է ամուսնական և ընտանեկան օրենսդրության հետ։ Գրոսբարդ-Շեխտմանը (1999a և 1999b) առանձնացնում է ամուսնության տնտեսագիտության երեք մոտեցում ՝ մարքսիստական ( Ֆրիդրիխ Էնգելս (1884) և Հիմելվեյթ-Մոհուն (1977)), նեոդասական ( Գերի Բեքեր (1974)) և խաղերի տեսության մոտեցում (Մերիլին Մանսեր, Մուրեյ Բրաուն, Մարջըրի ՄըքԷլրոյ և Մերի Ջեյն Հորնի)[1][2]։ Ուշագրավ է, որ ամուսնական կարգավիճակն իր հերթին դրական է ազդում տնտեսական կարգավիճակի վրա․ ամուսնացած տղամարդկանց աշխատավարձը 15%-ով ավելի է բարձր է չամուսնացած տղամարդկանց աշխատավարձից։ Ամուսնական սեփականության մասին համընդհանուր ակտը սահմանում է ամուսնական և անհատական սեփականության բաշխման դրույթներ։ Իսկ Նախաամուսնական պայմանագրերի համընդհանուր ակտերը սահմանում են ամուսնությունից առաջ իրավունքների և պարտականությունների բաշխման վերաբերյալ համաձայնության ձեռք բերելու դրույթներ։

Ամուսնության տնտեսական արմատները խմբագրել

Ռիչարդ Վրենհեմը (Richard Wrangham) նշում է, որ «որսորդների և հավաքողների» հասարակությունում ամուսնության համար սկզբունքային նշանակություն ունեն տղամարդկանց համար կերակուր պատրաստող կանայք[3]։

Նման օրինակներից կարելի է ենթադրել,որ զուգավորման համակարգը սահմանափակվում է տեսակների կողմից իրենց սննդին սոցիալապես հարմարվելով։ . . . Տղամարդու տնտեսական կախվածության հետևանքները տարբեր հասարակություններում տարբեր կարող են լինել, բայց ինչպես Ջեյն Կոլիերն ու Միշել Ռոզալդոն են պնդում, որսորդների և հավաքողների հասարակությունում կնոջ կարիքը զգալը մեծապես պայմանավորված է սննդով։ Ամուսնության վերաբերյալ որոշումներ կայացնելիս տղամարդը, թվում է՝ ավելի շատ շարժվում է ոչ թե սեռական զուգընկեր ունենալու, այլ՝ սննդի առաջնահերթությամբ։

Այս ամենի արդյունքում տղամարդիկ սկսեցին առևանգել կանանց[4]։

Ինուիտների հասարակությունում կնոջ՝ սնունդ ու տաք, չոր որսորդական հագուստ պատրաստելը կենսական նշանակություն ունեին. տղամարդը չէր կարող և՛ որս անել, և՛ ուտելիք պատրաստել։ Այս ամենից դրդված՝ հարևան ընտանիքներից այրիները կամ չամուսնացածները կարող էին առևանգել կնոջը՝ նույնիսկ եթե ստիպված լինեին սպանել վերջինիս ամուսնուն։ Տվյալ երևույթն այնքան մեծ տարածում ուներ, որ… անգամ առանց որևէ պարզաբանման անծանոթ տղամարդկանց կարող էին միանգամից սպանել։ Ուշագրավ է, որ կանանց չէին առևանգում՝ սեռական ցանկությունից դրդված։ «Կնոջն առևանգելու ամենաատարածված պատճառը տնային գործերն էին», - պնդում է ազգագրագետ Դեվիդ Ռիչեսը։

Ջերեմի Գրինվուդը և Նեզիհ Գուները (2009) պնդում են, որ կենցաղային ոլորտում տեխնոլոգիական զարգացման, օրինակ՝ աման լվանալու սարքերի, սառեցված սննդի, փոշեկուլների, լվացքի մեքենաների, սննդի պլաստմասե տարրաների և այլնի ի հայտ գալուն զուգահեռ տնային/կենցաղային գործերով զբաղվելու անհրաժեշտությունը սկսեց կտրուկ նվազել։ Ինչի արդյունքում միայնակ ապրելը շատ ավելի հեշտացել է։ Սա էլ իր հերթին հանգեցրել է նրան, որ մարդիկ սկսել են ավելի հազվադեպ ամուսնանալ և ավելի հաճախ ամուսնալուծվել[5]։

Ամուսնության առավելությունները խմբագրել

ԱՄՆ-ում գործատուների 93% -ը ամուսնացած զույգերին տրամադրում է բժշկական ապահովագրություն[6]։Ամուսնացած տղամարդկանց համար գործում է աշխատավարձի ավելի բարձր ժամավճար։ Համաձայն «1976 թ․ ըստ ամուսնական կարգավիճակի դասակարգված սպիտակամորթ երտասարդ տղամարդկանց ընդհանուր վիճակագրություն» հետազոտության, որը հեղինակները Կորենմենն ու Նյումարկն են՝ ամուսնացած մարդկանց ժամավճարը կազմում է 6.57 դոլար, իսկ չամուսնացածներինը՝ 5.56 դոլար, ինչը մոտավորապես 15%-ով ցածր է ամուսնացածների ժամավճարից[7]։

Ամուսնության հարկային և ֆինանսական հետևանքները խմբագրել

Նախքան ամուսնանալը բոլոր զույգերը պետք է գիտակցեն իրենց կայացրած որոշումների հետևանքները և հասկանան, թե ինչպես է ամուսնությունն իրենց վրա ազդելու ֆինանսապես։

Ամուսնության հարկային արտոնությունները Բացատրություն[8]
Հարկային ավելի ցածր դրույքաչափ զույգերի համար Գրեթե հավասար աշխատավարձ ստացող ամուսինների աշխատավարձերի համագումարը հանգեցնում է հարկային ավելի բարձր դրույքաչափի։ Կառավարությունը, միջամտելով, նվազեցրեց զույգերի վճարվելիք տուրքերը, ինչը կրճատեց հարկային դրույքաչափը՝ ի համեմատություն առանձին՝ որպես ոչ զույգ վճարելուն։ Արդյունքում եթե համատեղ ներկայացվող զույգից մեկը զգալիորեն ավելի քիչ է վաստակում, ապա զույգը կարող է օգտվել հարկային ավելի ցածր դրույքաչափերից։
Զույգը՝ որպես մյուսի հարկատու Եթե ամուսիններից մեկից գումար է գանձվում՝ որպեսհարկային պահում (սոցիալակն վճար), ապա մյուսը կարող է դրա հաշվին հարկի մարման համատեղ հայտ ներկայացնել։
Չաշխատող զույգը ևս կարող է ԱԿՖ ունենալ Անձը, ով չի աշխատում, սովորաբար ԱԿՖ (անհատական կենսաթոշակային ֆոնդ) չի կուտակում։ Սակայն, ամուսնացած և չաշխատող հարկատուն կարող է ԱԿՖ կուտակել`օգտվելով իր և իր զույգի համատեղ եկամտից։ Եթե զույգը ներկայացված է՝ որպես համատեղ հարկատու զույգ, բայց յուրաքանչյուրն ունի իր անհատական կենսաթոաշակային ֆոնդերը, ապա երկուսն էլ կարող են օգտվել հարկային զգալի կրճատումներից։ Այսպիսով, ամուսնությունը ԱԿՖ հարկային պահումների չափը զգալիորեն կրճատում է։

Զույգն ունի հավելավճարների ընտրության հնարավորություն

Եթե ամուսնացած զույգից երկուսն էլ հավելավճար/նպաստ են ստանում իրենց գործատուներից, ապա նրանք կարող են ընտրել այն նպաստները, որոնց համագումարի արդյունքում նրանք երկուսն էլ կունենան հարկային առավելագույն խնայողությունները։
Բարեգործական ավելի բարձր սոց․ վճարներ Բարեգործությանն ուղղվող սոցիալական վճարները տարեկան կտրվածքով չպետք է գերազանցեն անհատական եկամտի 50%-ը։

Ամուսինները, օգտվելով համատեղ հարկատուներ լինելու հնարավորությունից, կարող են բարձրացնել 50%-ի շեմը, ինչը կհաշվարկվի իրենց համատեղ եկամուտից։

Անշարժ գույքի չհարկում Զույգից մեկի մահվան դեպքում զույգը կարող է պահպանել իր անշարժ գույքը առանց հարկման, քանի որ գույքի փոխանցման գույքահարկ օրենքով սահմանված չէ։
Ընդհանուր հարկային հաշվառումը ժամանակ է խնայում Համատեղ հարկատու ներկայանալը ենթադրում է մեկ ընդհանուր հարկային հաշվառում և ընդհանուր ծախս։
Հարկային սահմանափակումներ Բացատրություն[8]
Ամուսինները կրում են հարկային համատեղ պատասխանատվություն Համատեղ հարկ վճարելու դեպքում ամուսինները կրում են համատեղ հարկային պատասխանատվություն։ Սա նշանակում է, որ եթե ամուսիններից մեկը կեղծում է որոշակի փաստաթղթեր, ապա հարկային նման ձևը ռիսկային է դառնում երկուսի համար էլ։
Ավելի բարձր նվազագույն պահումներ Համատեղ եկամուտով ավելի դժվար է նվազագույն պահումներ ունենալ (ներկայումս 10% կամ ավելի)։
Պարտքեր և վճարներ Եթե ամուսիններից մեկը ունի չմարված պարտք, կամ երեխայի խնամակալությամբ է զբաղվում, ապա դա ևս կարող է ազդել համատեղ եկամտի վրա։

Հարկային արտոնություններն ու սահմանափակումները հարկային նոր օրենքով[9] խմբագրել

2017 թ․ «Հարկային կրճատումների և աշխատանքի մասին» օրենքը ԱՄՆ-ում առաջ բերեց մի շարք հարկային կարգավորումներ՝ վերաձևակերպելով հարկային դրույքաչափերը։

Մինչև 2025 թվականին օրենքի ուժի կորցելը, եթե իհարկե Կոնգրեսը այն նորից ուժի մեջ չմտցնի, զույգերի համար եկամտի համագումարը բոլոր հարկային դրույքաչափերի դեպքում, բացառությամբ մեկի, երկու անգամ ավելին է, քան անհատների համար։

Ենթադրենք՝ 2017 թ․ ամուսիններից յուրաքանչյուրը տարեկան վաստակում էր 91,000 դոլար։ Նույն տարում ընդունված օրենքի սահմանափակումների արդյունքում նրանցից յուրաքանչյուրը ստիպված կլիներ նոր 24%-ի չափով հարկեր վճարել, եթե ամուսնացած չլինեին և ներկայացնեին առանձին եկամտային հաշիվներ։

Իսկ եթե ամուսնացած են և ներկայանում են որպես համատեղ հարկատուներ, ապա հարկերը նախկին 25%-ի փոխարեն արդեն կկազմեն 24%։

Հարկային ամենաբարձր դրույքաչափը 2017-ին 39,6%-ից նվազեցվեց մինչև 37%։ Մինչդեռ այս արտոնությունից անհատ հարկատուները չեն կարող օգտվել, եթե չվաստակեն ավելի քան 500,000 դոլար կամ 600,000 դոլար՝ արդեն ամուսնացած ժամանակ։

Ամուսնության գինը խմբագրել

Հարսանեկան միջին ծախսերը խմբագրել

2018 թ․ WeddingWire-ը՝ որպես հետազոտության մի մաս, ուսումնասիրել է ամերիկյան ավելի քան 18,000 հարսանիք։ Բոլոր տվյալները մեկտեղելով՝ պարզվեց, որ ԱՄՆ-ում հարսանիքը միջինում արժի 38,700 դոլար (5,000 դոլար նշանադրության մատանու + 29.200 դոլար հարսանեկան արարողության + 4,500 դոլար մեղրամսի համար)։ Այս հետազոտությունը ընդգրկել էր ԱՄՆ-ի տարբեր նահանգներում տեղի ունեցած հարսանիքներ, որոնք ծախսերի առումով իրարից էապես արբերվում էին։ Պարզվեց, որ 2018-ին ամուսնության համար 3 ամենաթանկ վայրերն են եղել Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն և Վաշինգտոնը ԿՇ-ն, իսկ ամենամատչելիները՝  Քլիվլենդը, Փիթսբուրգը և Ֆինիքսը[10]։

Հարսանեկան միջին ծախսերը՝ ըստ կատեգորիաների (2018)[10]
Միջին արժեքը (ԱՄՆ դոլար)
Վայր 9,000 դոլար
Սպասարկում 6,700 դոլար
Երաժիշտներ 3900 դոլար
Լուսանկարահանում 2400 դոլար
Հարսանեկան մատանիներ 1900 դոլար
Հարսանիքի կազմակերպիչ 1,850 դոլար
Նախնական ընթրիք + հավելյալ սնունդ 1800 դոլար
Տեսանկարահանում 1800 դոլար
Ծաղիկներ 1800 դոլար
Միջոցառումների վարձույթ և լուսանկարահանման խցիկներ 1700 դոլար
Հագուստ 1700 դոլար
Լուսավորություն և դեկորացիա 1400 դոլար
DJ 1,200 դոլար
Ընդունելության երաժշտություն 1,050 դոլար
Հարսանեկան հագուստ 800 դոլար
Մազեր և դիմահարդարում 650 դոլար
Արարողություն երաժշտություն / երաժիշտ 600 դոլար
Հարսանեկան երեկույթի նվերներ 600 դոլար
Հրավերներ 550 դոլար
Տորթ և աղանդեր 550 դոլար
Գեղեցկություն և առողջություն 550 դոլար
Նվերներ 450 դոլար
Փեսայի հագուստ 400 դոլար
Զարդեր 300 դոլար
Թամադա 300 դոլար

Ամուսնության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները խմբագրել

Ակտիվների բաշխման ավանդական համակարգի համաձայն՝ ամուսնությունից առաջ ձեռք բերված կարողությունը, ինչպես նաև ամուսնության ընթացքում  անհատապես ձեռք բերված կարողությունը համարվում են տվյալ անձի առանձին՝ ոչ համատեղ սեփականություն։ Ամուսնական համատեղ սեփականության մասին ակտը(առաջին անգամ ընդունվել է 1983 թ.-ին Իրավաբանների ասոցիացիայի կողմից) ընտանիքը սահմանեց որպես տնտեսվարող սուբյեկտ[11]։ Համաձայն ակտի՝ թե՛ ամուսնական և թե՛ անձնական սեփականությունը հավասարապես պատկանում են զույգից յուրաքանչյուրին, այն ներառում է թե՛ ամուսնության ընթացքում, թե՛ ամուսնությունից առաջ ձեռք բերված եկամուտները՝ ներառյալ, օրինակ, երրորդ կողմից ստացված նվերները կամ նախքան ամուսնությունը ձեռք բերված գույքի ավելացված արժեքը։ Եթե սեփականության հարցը մնում է անորոշ, ապա գույքը համարվում է համայնքային սեփականություն։ Ամուսինները պարտավոր են պաշտպանել իրենց ամուսնական սեփականությունը։

Նախաամուսնական պայմանագիր խմբագրել

Նախաամուսնական պայմանագիրը փաստաթուղթ է, որը ստորագրվում է զույգի կողմից՝ ամուսնության ընթացքում, ամուսնալուծությունից հետո կամ ամուսիններից մեկի մահից հետո ամուսնական իրավունքներն ու պարտականությունները բաշխելու նպատակով[12]։«Նախաամուսնական պայմանագրի մասին ակտը» ընդունվել է 1983 թ.-ին Իրավաբանների միասնական խորհրդի կողմից և վավերացվել ԱՄՆ 27 նահանգներում[13]։ Այն ներառում է իրավունքներ և պարտականություններ, որոնք սահմանում են, թե երբ և որտեղ պետք է կիրարկել նախաամուսնական պայմանագիրը։ Այն պետք է պարտադիր ամրագրվի գրավոր կերպով և ստորագրվի երկու ամուսինների կողմից[14]։ Համաձայն ակտի՝ նախաամուսնական պայմանագիր կնքելիս կողմերը պետք է ազնվորեն ի ցույց դնեն իրենց ամբողջ սեփականությունը[15]։

Ուշագրավ է, որ Հայաստանում նախաամուսնական պայմանագրեր հիմնաակնում չեն կնքում։ Այս ոլորտը Հայաստանում գրեթե գոյություն չունի[16]։

Սփիերը (1992) նշում է, որ նախաամուսնական պայմանագրերը հետագայում կարող են ավելի հազվադեպ բնույթ կրել։ Պատճառն այն է, որ պայմանագրի մասին ակնարկելիս զույգը կարող է կարծել, թե ամուսնալուծության հավանականությունն ավելի մեծ է[17]։ Սմիթն (2003 թ.) առաջարկում է ամուսնական պայմանագրերի վերաբերյալ իրավական և տնտեսագիտական գրականություն[18]։

Ամուսնությունն ավարտվում է ամուսնալուծությամբ, որից զույգերը հաճախ խուսափում են։ Չնայած վերջին տարիներին ամուսնալուծության մակարդակն աշխարհում նվազում է ավելի հասուն տարիքում ամուսնանալու և կրթական մակարդակի բարձրացման արդյունքում՝ այնուամենայնիվ, դրա միտումը դեռևս նկատելի է սոցիալական ավելի ցածր և պակաս կրթված շերտերում։ CDC-ն տեղեկացնում է, որ 2017 թ․ 2.236.496 ամուսնությունից 787.251-ը ավարտվել է ամուսնալուծությամբ[19]։ Սա նշանակում է, որ ամուսնությունների 35 տոկոսն ավարտվել է ամուսնալուծությամբ՝ տարեկան 50 միլիարդ դոլար ընդհանուր արդյունաբերական արժեքով[20]։ Այս տվյալների՝ ամուսնության տնտեսագիտության թեմայի հետ կապված  կարևորությունը կարելի է բացատրել "Ամուսնության և ամուսնալուծության ազդեցությունը հարստության վրա" զեկույցով, որի հեղինակը Ջայ Զագորսկին է։ Այս զեկույցը ապացուցում է, որ ամուսնանալն ավելի շահավետ է, քան ամուսնալուծվելը։ Համաձայն Զագորսկու հոդվածի՝ «հարցվածների շրջանում ամուսնացածները, ի տարբերություն չամուսնացածների, ունեցել են  զուտ հարստության 77 տոկոսի աճ։ [Մինչդեռ] ամուսնալուծված հարցվողների հարստությունը սկսում է նվազել ամուսնալուծությունից չորս տարի առաջ և նրանք ունենում են 77 տոկոսով հարստության միջին անկում[21]։ 1994 թվականին Մերի Կորկորանի կատարած ուսումնասիրությունը նայում էր նույն ընտանիքներին, երբ նրանք ամուսնացած էին, և երբ նրանք բաժանվում էին։ 1994 թվականին Մերի Կորկորանի կատարած հետազոտության շրջանակներում ուսումնասիրվում էին նույն ընտանիքները ամուսնացած և ամուսնալուծված ժամանակ։ Արդյունքում պարզվեց, որ մի ընտանիքի եկամուտը, որը ժամանակին միջինում 43,600 դոլար էր կազմում, նվազել էր մինչև 25.300 դոլար[22][23]։ Նման արդյունքի պատճառներից մեկն այն է, որ ամուսնացած ժամանակ զույգերն ավելի շատ են ընդհանուր ներդրումներ անում ու հակված են, օրինակ, միասին բնակարան ձեռք բերել։ Մեկ այլ պատճառ էլ այն է, որ ամուսնացած զույգերը, ի տարբերություն չամուսնացածների, կարիք չունեն միևնույն կենցաղային տեխնիկայից մի քանի հատ ունենալ, ինչպես նաև կարող են բաժանել երեխաների/տնային գործերի աշխատանքն ու ծախսերը։ Ամուսնալուծության մասին մտածելիս պետք է չմոռանալ երեխաների մասին։ Միայնակ մայրերի կողմից վարած տնային տնտեսություններն ավելի շատ են դատապարտված աղքատության[24]։ Մեկ այլ ուսումնասիրության համաձայն էլ «նպաստ ստանալու համար դիմող կանանց 75 տոկոսը ունեցել է ընդհատված ամուսնություն կամ խզել է հարաբերությունները այն տղամարդու հետ, ում հետ ունեցել է արտաամուսնական կապ։ Երեխայի խնամքով զբաղվող միայնակ ծնողի եկամուտը ընդհանուր առմամբ նվազում է։

Հայաստանն ամուսնալուծությունների բավական ցածր մակարդակ ունեցող երկրների մեջ է[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grossbard-Shechtman, Shoshana (1999)a "Marriage" in Encyclopedia of Political Economy, edited by Phillip O'Hara. London: Routledge
  2. Grossbard-Shechtman, Shoshana (1999)b "Marriage, Theories of," in Elgar Companion to Feminist Economics, edited by Meg Lewis and Janice Peterson. Aldershot, U.K.: Edward Elgar
  3. Wrangham, Richard (2009). How Cooking Made us Human. էջ 175.
  4. Wrangham, Richard (2009). How Cooking Made us Human. էջ 169.
  5. Greenwood, Jeremy and Nezih Guner (2009), "Marriage and Divorce since World War II: Analyzing the Role of Technological Progress on the Formation of Households," NBER Macroeconomics Annual 2008, v. 23 (Chicago: University of Chicago Press), 231-276.
  6. Badgett, M.V. Lee (2010 թ․ հուլիսի 1). «The Economic Value of Marriage for Same-sex Couples» (PDF). Drake Law Review. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  7. Korenman, Sanders; Neumark, David (1991). «Does Marriage Really Make Men More Productive?». Journal of Human Resources. 26 (2): 282–307. doi:10.2307/145924. JSTOR 145924.
  8. 8,0 8,1 Tax, TurboTax-Taxes, Income. «7 Tax Advantages of Getting Married». turbotax.intuit.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Bird, Beverly. «How Does the New Tax Law Affect You If You're Married?». The Balance (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  10. 10,0 10,1 «2019 Wedding Report». WeddingWire (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  11. Krause, Harry (1994). Family Law: Cases, Comments and Questions. St. Paul, Minn: West Publishing. էջեր 128, 427–428.
  12. «Uniform Premarital and Martial Agreement Act» (PDF). Uniform Law Commission. Uniform Law Commission. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  13. «the Uniform Premarital Agreement Act and Its Variations Throughout the States» (PDF). The American Academy of Matrimonial Lawyers. 23 (335). 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  14. «Uniform Premarital and Martial Agreement Act» (PDF). Uniform Law Commission. Uniform Law Commission. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  15. «Premarital Agreement Act Summary». Uniform Law Commission. Uniform Law Commission. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  16. «Հարցազրույց Դավիթ Սարգսյանի հետ». Ameria Bank. Ameria Bank. 07/08/2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 01/28/2020-ին.
  17. Spier, Kathryn E. (1992). «Incomplete Contracts and Signalling». The RAND Journal of Economics. 23 (3): 432–443. doi:10.2307/2555872. ISSN 0741-6261. JSTOR 2555872.
  18. Smith, Ian (2003). «The Law and Economics of Marriage Contracts». Journal of Economic Surveys (անգլերեն). 17 (2): 201–226. doi:10.1111/1467-6419.00193. ISSN 1467-6419.
  19. «FastStats». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  20. «For richer for poorer: the economics of marriage». www.worldfinance.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  21. Zagorsky, Jay L. (December 2005). «Marriage and divorce's impact on wealth». Journal of Sociology (ամերիկյան անգլերեն). 41 (4): 406–424. doi:10.1177/1440783305058478. ISSN 1440-7833.
  22. «Effects of Divorce on Financial Stability [Marripedia]». www.marripedia.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  23. Corcoran, Mary E.; Chaudry, Ajay (22/1997). «The Dynamics of Childhood Poverty». The Future of Children. 7 (2): 40. doi:10.2307/1602386. JSTOR 1602386.
  24. Heath, Julia A.; Kiker, B. F. (1992 թ․ հոկտեմբերի 1). «Determinants of Spells of Poverty Following Divorce». Review of Social Economy. 50 (3): 305–315. doi:10.1080/758537075. ISSN 0034-6764.
  25. «Հայաստանն ամուսնալուծությունների բավական ցածր մակարդակ ունեցող երկրների մեջ է». YouTube. ArmeniaTv News. 20/04/2017. Վերցված է 01/28/2020-ին.