Ամիկ Ավետիքյան
Ամիկ Ավետիքյան (1915, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտ 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)՝ հայ գյուղատնտես։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Ամիկ Ավետիքյան | |
---|---|
Ծնվել է | 1915 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտ 1988 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1935) |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱմիկ Ավետիքյանը ծնվել է 1915 թվականին Շուշի քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը և որպես գյուղատնտես աշխատանքի է նշանակվել Ստեփանակերտի հողբաժնում։
Գերմանա-Խորհրդային պատերազմի ժամանակ եղել է բանակում, մինչև 1951 թվականը շարունակել է ծառայությունը, զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ Թամանյան դիվիզիայում։ 1952 թվականից, աշխատանքի է անցել Հայկական ԽՍՀ-ի ներքին գործերի նախարարությունում որպես բաժնի պետ։ 1954 թվականին Ամիկ Ավետիքյանին նշանակել են ներքին գործերի փոխնախարար, 1961 թվականից մինչև կյանքի վերջին օրերը աշխատել է ազգային տնտեսության տարբեր ոլորտներում։ Ամիկ Ավետիկյանը ակտիվ մասնակցություն է ունեցել հանրապետությյան հասարակական-քաղաքական կյանքին, ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի նախարար[1]։ Մահացել է 1988 թվականի մարտին, Երևանում։
Պարգևներ
խմբագրելՀայրենիքին մատուցած ծառայությունների համար Ամիկ Ավետիքյանը արժանացել է՝
- Կարմիր աստղի երկու շքանշանների
- Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշաների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Вирабян А.Н., Знаменитые Арцахцы, Арцах (Карабах), Утик, հ. 1, Ереван, «Аполлон», 1995, էջ 115 — 160 էջ. — 5000 հատ, ISBN 5-8079-0671-3։