Ամերիկա-սերբական հարաբերություններ

Ամերիկա-սերբական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ ԱՄՆ-ի և Սերբիայի միջև։

Ամերիկա-սերբական հարաբերություններ
ԱՄՆ և Սերբիա

ԱՄՆ

Սերբիա

2012 թվականին, Global Leadership հանդեսի տվյալներով, սերբերի 20 %-ը պաշտպանել Է ԱՄՆ-ի քաղաքականությունը, իսկ սերբերի 57 %-ը հավանություն է տվել ԱՄՆ-ի քաղաքականությանը[1]։ Սերբիայում բոլոր եվրոպական երկրների շարքում ամենացածր վարկանիշն ունի ԱՄՆ-ն[1]։

XIX-XX դարի առաջին կես խմբագրել

19-րդ դարում դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Սերբիայի Թագավորության և ԱՄՆ-ի միջև։ 1879 թվականին բացվել է Նյու Յորքում Սերբիայի գլխավոր հյուպատոսությունը։ 1882 թվականի փետրվարի 3-ին Սերբիայի խորհրդարանը վավերացրել է Սերբիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների կոնվենցիան։ 1882 թվականի հուլիսի 5-ին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել առանց փոփոխությունների այդ կոնվենցիայի ընդունմանը։ 1882 թվականի նոյեմբերի 10-ին Եվգենի Շուլերը դարձել է Սերբիայում ԱՄՆ-ի առաջին դեսպանը[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հարավսլավացիներն ու ամերիկացիները մի կողմում կռվում էին Նացիստական Գերմանիայի դեմ։ 1944 թվականի ապրիլին ԱՄՆ ՌՕՈՒ-ն և Բրիտանական ՌՕՈՒ-ն ռմբակոծում էին Բելգրադում գերմանական զորքերի դիրքերը[3]։

Սոցիալիստական Հարավսլավիա խմբագրել

 
Հարավսլավական նավատորմը բաղկացած էր հիմնականում ամերիկյան արտադրության օդանավերից

ԽՍՀՄ-ի և Հարավսլավիայի միջև հարաբերությունների սառեցումից և խզումից հետո ԱՄՆ-ի առջև հնարավորություն է ստեղծվել պառակտել սոցիալիստական երկրների ճամբարը։ Հարավսլավիան սոցիալիզմի միակ երկիրն էր, որն օգնություն է ստացել Մարշալի ծրագրով[4]։

1961-1963 թվականներին Հարավսլավիա-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամ էին ապրում։ 1963 թվականի դեկտեմբերին օրենսդրորեն Հարավսլավիային վերադարձվեց «առավել բարենպաստության պետության» կարգավիճակը։ Արտաքին քաղաքականության մեջ Հարավսլավիան շարունակել է օգտվել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հակասություններից։ Ամերիկացի սենատոր Ջ. Փիթեր Ֆուլբրայթը, որը Հարավսլավիա է այցելել 1964 թվականին, եկել է այն եզրակացության, որ մի պետությունում կոմունիզմի և ազգայնականության միավորման արդյունքում «Հարավսլավիան» այնպիսի ազդեցության է հասել միջազգային ասպարեզում, որն անհամատեղելի է ոչ երկրի տարածքային չափերի, ոչ ռեսուրսների ծավալի հետ»[5]։

1970 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի առաջին այցը Հարավսլավիա։ ԿՀՎ-ի փաստաթղթում նախագահի համար ընդգծվում էր, որ ԱՄՆ-ի համար առաջնային է մնում Հարավսլավիայի կարգավիճակի պահպանումը՝ որպես «անկախ, միասնական և տնտեսապես ուժեղ պետություն»[6]։ ԽՍՀՄ փլուզումից և ԱՄՆ սոցիալիստական ճամբարի ցրումից հետո ամբողջությամբ տապալվել է միասնական Հարավսլավիայի պահպանման ռազմավարությունը։ ԱՄՆ նոր քաղաքականությունն ուղղված էր Հարավսլավիայի թուլացմանն ու փլուզմանը[7]։

1990-ական թվականներ խմբագրել

Սլովենիայի և Խորվաթիայի անկախության հռչակումից մի քանի օր առաջ Բելգրադ էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Ջ․ Բեյքերը, որը հասկացնել է տվել Հարավսլավիայի ապաինտեգրացիոն ուժերին, որ ԱՄՆ-ն չի դիմադրի նրանց ՀՍՖՀ-ն պառակտելու փորձերին։ Բալկանյան թերակղզում կարգավորման գործընթացում Եվրոպայի պետությունների ներգրավվածության կապակցությամբ ԱՄՆ-ն դադար է վերցրել Սլովենիայի և Խորվաթիայի ճանաչման հարցով։ 1992 թվականի սկզբին ԱՄՆ-ն միացել էր Բոսնիա և Հերցեգովինայում լարվածության կարգավորմանը՝ ցանկանալով նոր պետություն տեսնել միասնական և մուսուլմանների գլխավորությամբ։ Այդ պատճառով նրանք թույլ չեն տվել իրագործել Կուտիլյերոյի խաղաղ ծրագիրը։ 1992 թվականի ապրիլին ԱՄՆ-ն ճանաչել է Բոսնիա և Հերցեգովինայի անկախությունը։ Ընդ որում, Վաշինգտոնը հրաժարվել է ճանաչել Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը, որը բաղկացած էր Սերբիայից և Չեռնոգորիայից, և դարձել է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների սահմանման նախաձեռնողը[8]։

 
Համաձայնագրի ստորագրումը Դեյտոնում (ԱՄՆ), 1995 թվական

1992 թվականի կեսերին միացել են ՆԱՏՕ-ի ուժերը. հուլիսին դաշինքի նավատորմն ու ավիացիան սկսել են հսկողությունն ու դիտարկումը Ադրիատիկ ծովում։ Բիլ Քլինթոնի իշխանության գալով՝ սպիտակ տունը 1993 թվականի փետրվարին հայտարարել է, որ անհրաժեշտ է ԱՄՆ-ի համար գլխավորել Բալկաններում կարգավորման գործընթացը։ Ի հեճուկս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների՝ ամերիկացիները սկսել են ռազմական օգնություն ցուցաբերել բոսնիացի մուսուլմաններին ու խորվաթներին։ 1994 թվականին ԱՄՆ-ն փաստացի գլխավորում էր կարգավորման գործընթացը Բոսնիա և Հերցեգովինայում, որից հետո սկսվել է Բոսնիայում և Հերցեգովինայում սերբերի պարտության նախապատրաստությունը։ ԱՄՆ-ի մասնակցությամբ Խորվաթիայում վերացվել է սերբական Կրաինան։ Այն բանից հետո, երբ 1995 թվականի օգոստոսի 28-ին Սարաևում՝ Մարկալեի շուկայում պայթյուն էր որոտացել, ԱՄՆ-ն տեղի ունեցածի մեջ մեղադրել էր սերբերին՝ չսպասելով հետաքննության արդյունքներին։ Օգոստոսի 30-ին ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ գործողություն է սկսել բոսնիացի սերբերի դեմ։ 1995 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի տարածքում Դեյտոնում կայացել են բոսնիական հակամարտության կողմերի բանակցությունները, որոնք կազմակերպվել էին ԱՄՆ-ի կողմից և ընթանում էին նրանց վերահսկողության ներքո։ ԱՄՆ-ը հանդես է եկել որպես Դեյտոնյան համաձայնագրերի հիմնական մշակողներ Բոսնիա և Հերցեգովինայի նոր սահմանադրության հետ միասին։ 1996 թվականի հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկել է Հարավսլավիայի դեմ պատժամիջոցները[9]։

1998 թվականի մարտին ԱՄՆ-ը ջանքեր է գործադրել Հարավսլավիայի ներսում Կոսովոյի ճգնաժամին միջազգային կարգավիճակ տալու ուղղությամբ։ 1998 թվականի նոյեմբերի լույս 13-ի գիշերը ՆԱՏՕ-ն, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության, որոշում է կայացրել Հարավսլավիայի դեմ ռազմական գործողություն անցկացնելու մասին։ 1999 թվականի մարտի 24-ին Ֆրանսիայում Կոսովոյի շուրջ բանակցությունների ձախողումից հետո ՆԱՏՕ-ն պատերազմ է սկսել Հարավսլավիայի դեմ։ Հարավսլավիայի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ն ներգրավել է Ռուսաստանին։ Հունիսին Հարավսլավիայի ռմբակոծությունների դադարեցումից հետո ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի նկատմամբ վերահսկողություն է սահմանվել։ Հարավսլավիայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունն ուղղված էր Բալկաններում ՆԱՏՕ-ի ուժեղացմանը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 U.S. Global Leadership Project Report — 2012 Gallup
  2. «US Ambassador to Serbia. US Government Office». Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  3. «Srpska Mreza - To Bomb Belgrade on Easter - By Charles Simic». Srpska. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  4. Павлов, В. С. и др. Югославия в сфере геополитических интересов США в 60-х — начале 70-х гг. XX века // Вестник Нижегородского университета им. Н.И. Лобачевского : журнал. — 2010. — № 4. — С. 187.
  5. Павлов, В. С. и др. Югославия в сфере геополитических интересов США в 60-х — начале 70-х гг. XX века // Вестник Нижегородского университета им. Н.И. Лобачевского : журнал. — 2010. — № 4. — С. 190.
  6. Павлов, В. С. и др. Югославия в сфере геополитических интересов США в 60-х — начале 70-х гг. XX века // Вестник Нижегородского университета им. Н.И. Лобачевского : журнал. — 2010. — № 4. — С. 191.
  7. Павлов, В. С. и др. Югославия в сфере геополитических интересов США в 60-х — начале 70-х гг. XX века // Вестник Нижегородского университета им. Н.И. Лобачевского : журнал. — 2010. — № 4. — С. 192.
  8. Хортов, А. А. Политика США в отношении Югославии после «холодной войны» (1991—1999 гг.) // Ярославский педагогический вестник : журнал. — 2010. — Т. I (Гуманитарные науки). — № 4. — С. 143.
  9. Хортов, А. А. Политика США в отношении Югославии после «холодной войны» (1991—1999 гг.) // Ярославский педагогический вестник : журнал. — 2010. — Т. I (Гуманитарные науки). — № 4. — С. 144.
  10. Хортов, А. А. Политика США в отношении Югославии после «холодной войны» (1991—1999 гг.) // Ярославский педагогический вестник : журнал. — 2010. — Т. I (Гуманитарные науки). — № 4. — С. 145.