Ամերիկայի հայտնագործումը Քրիստափոր Կոլումբոսի կողմից (նկար)

Սալվադոր Դալիի նկար

Ամերիկայի հայտնագործումը Քրիստափոր Կոլումբոսի կողմից (ռուսալեզու մի շարք աղբյուրներում` Ամերիկայի բացահայտումը Քրիստափոր Կոլումբոսի երազի շնորհիվ, Ամերիկայի բացահայտումը (Քրիստափոր Կոլումբոսի երազանքը), իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի նկարը` նկարված 1958-1959 թվականներին։ Գտնվում է Սենտ Պիտերսբուրգի (Ֆլորիդա, ԱՄՆ)` Սալվադոր Դալիի թանգարանում։

Ամերիկայի հայտնագործումը Քրիստափոր Կոլումբոսի կողմից
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի[1]
տարի1950[1]
բարձրություն410 ± 1 սանտիմետր
լայնություն284 ± 1 սանտիմետր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՍալվադոր Դալիի թանգարան[1]
հավաքածուՍալվադոր Դալիի թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Տեղեկություն նկարի մասին խմբագրել

Նկարը պատվիրված է եղել նկարչին ամերիկացի գործարար և բարեգործ Հանտինգտոն Հարտֆորդի կողմից նյույորքյան իր պատկերասրահի համար։ Կտավը, որը ստեղծագործման պահին եղել է Դալիի մեծ գործը, Կոլումբոսի ժամանման դասական սյուժեն վերածում է էպիկական երազատեսության (ի սկզբանե աշխատանքը ցուցադրվել է «Կոլումբոսի երազը» անվամբ)։ Առաջին հայտնագործողը` մի երիտասարդ մարդ՝ հասարակ տունիկայով, առաջին քայլն արեց՝ ջրից Նոր աշխարհի հողի վրա։ Ափին և ամպերի մեջ նրան շրջապատում են բազմաթիվ պատկերներ։ Աջ ձեռքով հերոսը հենց նոր հայտնաբերված հողի վրա սահմանում է դրոշ՝ Մարիամ Աստվածածնի պատկերով, որը դիմանկարային համապատասխանություն ուներ Գալայի հետ։ Ձախ ձեռքով Քրիստափորը իր նավը պարանով քաշում է դեպի ծանծաղուտ[2]։ Նկարի նեքևի աջ անկյունում Դալին իրեն որպես վանական է պատկերել։ Անվանումը, ըստ Դալիի թանգարանի մասնագետների կարծիքի, ունի առնչություն նկարչի կողմից Ամերիկայի սեփական հայտնագործության հետ, մի վայր, որտեղ նա գտել է փառք[3]։

Առջևիի պլանում տեղակայված է հսկայական ծովային ոզնու պատյան, որը Դալիի խոսքով խորհրդանշում է Երկրի արհեստական արբանյակների ուղեծիրը` մեկնարկված 1957 թվականին ԽՍՀՄ-ում, իսկ 1958 թվականին նաև ԱՄՆ-ում[4]։ Այս կերպարում Դալին համեմատել է Ամերիկայի բացահայտման նշանակությունը տիեզերքի ուսումնասիրության սկզբի հետ։ Դալին ընդգծված արտահայտում է իր տեսակետը Կոլումբոսի ազգության վերաբերյալ հին վիճաբանության մասին։ Ներքևի ձախ անկյունում պատկերելով Սուրբ Նարցիսին՝ Ժիրոնայի հովանավոր աստծուն, ով դիմավորում է ճանապարհորդին, նա միանգամայն նույնացրեց նրան կատալոնացու հետ։

Քննադատական ակնարկներ խմբագրել

«Ճակատամարտը Տետուանի մոտ», «Ամերիկայի հայտնագործումը Քրիստափոր Կոլումբոսի կողմից», «Սանտյագո դը Կոմպոստելլա» կտավներն իրենց մեջ կրում են մաներիզմի ու պրեռաֆայելիտների բացահայտ ազդեցությունը, որոնք բնության մեջ աստվածային երևույթներ և առաջին հերթին մարդուն են փնտրում։ Նկարները լի են հանգստությամբ ու մտածողությամբ, ներդաշնակ գույներով և կոմպոզիցիաներով։ Դալին հեռանում է ավելի վաղ աշխատանքների տարօրինակություններից և իմաստուն հանգստությամբ օգտագործում է իր ամբողջ գեղարվեստական հմտությունները։

Որպես պատմաքաղաքական նկարազարդումներ, հետաքրքրական է այս նկարի քննադատության գնահատականը ԽՍՀՄ-ում։

  Սալվադոր Դալին խղճուկ ու անօգնական է, նրա միակ ապաստանը կրոնական հավատն է, նա և միայն նա կփրկի նրան։ Կաթոլիկ հավատարմության ոգով է ձևավորվել «Ամերիկայի հայտնագործումը Քրիստափոր Կոլումբոսի կողմից» նկարը։ Անհայտ հողի ափին ոտք է դնում Քրիստափոր Կոլումբոսը` ձեռքում դրոշ բռնած, որի վրա կարծես թե ներկա է կենդանի Հիսուս Քրիստոսը։ Օդում թռչում են լատինական խաչեր, ջրի մեջ կանգնած են հանքափորներ` խաչերը ձեռքներին։ Կոլումբոսը ձեռքում պահում է պարան՝ նավից եկող, որի առագաստներին պատկերված են արնակարմիր լատինական խաչեր։ Ափին եպիսկոպոսը անձնակազմի հետ օրհնում է կատարվածը։ Ամբողջ նկարը ողողված է ստորաքարշությամբ կաթոլիկ եկեղեցու առաջ, որը Ամերիկայում բացահայտել էր «իրական» հավատը։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://archive.thedali.org/mwebcgi/mweb.exe?request=record;id=1297;type=101
  2. Стронгина Н. Три восхитительные загадки Галы // Судьбы знаменитых русских эмигранток. — М.: Эксмо, 2003. — С. 52. — 380 с.
  3. Картина на сайте Музея Сальвадора Дали
  4. Shanes E. The Life and Masterworks of Salvador Dalí. — Parkstone International, 2012. — С. 236-237. — 256 с. — ISBN 9781780428796

Արտաքին հղումներ խմբագրել