Ամենամեծ ընկերը (ռուս.՝ Самый большой друг), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որի ռեժիսորը Պյոտր Նոսովն է։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Սոֆյա Պրոկոֆևայի հեքիաթի։ Մուլտֆիլմը երեխաների համար է և պատմում է իսկական ընկերության մասին։

Ամենամեծ ընկերը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՊյոտր Նոսով
ՍցենարիստՍոֆյա Պրոկոֆևա
ՀնչյունավորումԱնատոլի Պապանով, Կլարա Ռումյանովա, Յուլյա Յուլսկայա և Միխայիլ Յանշին
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1968

Սյուժե

խմբագրել

Աղջկա ընկերների մեջ գետաձին ամենամեծն էր (բառի բուն իմաստով)։ Ակնհայտ է, որ այս արտահայտությունը բառացի հասկանալով` նա իրեն անվանում էր աղջկա ամենամեծ ընկերը։ Աղջիկն ինքն էլ գրեթե հավատացել էր դրան և առատորեն կերակրում էր գետաձիուն խոշոր տանձերով։ Բայց միևնույն ժամանակ գետաձին վիրավորում էր իր մյուս ընկերներին` ճուտիկին, շնիկին և զանգակին։ Բայց երբ աղջկան բռնում և դեպի գետն է քաշում չար կոկորդիլոսը, բոլորը մասնակցում են նրա փրկությանը։ Զանգակը տագնապի ազդանշան է տալիս, ճուտիկը կանչում է շանը և նրանք գորտերի հետ միասին փրկում են աղջկան։ Միայն գետաձին է վախենում և փախչում է թաքնվելու բլուրի ետևում։ Երբ նա գնում է, որպեսզի աղջկան շնորհավորի կոկորդիլոսից հաջողությամբ փրկվելու համար, աղջիկը նրան նկատողություն է անում, որ նա իր ընկերը չէ և նա հեռանում է նրանից։ Գետաձին լաց է լինում։ Միշտ չէ, որ նա, ով բոլորից ուժեղ և մեծ է, ամենամեծ ընկերն է։

Կերպարներ

խմբագրել

Աղջիկ, գլխավոր հերոսուհին։ Մուլտֆիլմում նա հինգ տարեկան էր։ Բարի է և հետաքրքրասեր։ Սիրում է իր երեք ամենալավ ընկերներին` զանգակին, ճուտիկին և շնիկին։

Շնիկ, սպիտակ գույնի փոքրիկ շնիկ։ Նա չորս ամսական է։ Կարողանում է խոսել։ Կրում է կարմիր վզկապ։ Նա ճուտիկի և աղջկա լավագույն ընկերն է։ Ապրում է բակում։

Ճուտիկ, դեղին գույնի ճուտիկը աղջկա և շնիկի լավագույն ընկերն է։ Նա չորս ամսական է և կարողանում է կտցահարել։ Սիրում է հացահատիկային բույսեր։ Նա նույնպես կարողանում է խոսել, ինչպես իր ընկեր շնիկը։ Նա շատ հետաքրքրասեր էր և շատ հեշտ գալիս է օգնության։

Զանգակ, իմաստուն և շատ խելացի ծաղիկ է։ Նա չի խոսում, բայց նրան հասկանում են։ Նա կարողանում է ազդանշան տալ և հենց ինքն է տագնապի ազդանշան տալիս այն մասին, որ պետք է աղջկան փրկել կոկորդիլոսից։

Գետաձի, անհոգ է և եսասեր, չգիտի ընկերություն անել։ Վախկոտ է, քանի որ նա վախենում է կոկորդիլոսից և չի գնում փրկելու աղջկան։ Նա սկզբում աղջկան ասում է, որ ինքն աղջկա ամենամեծ ընկերն է, բայց հետո աղջիկը հեռանում է նրանից։

Կոկորդիլոս, գլխավոր հակահերոսը։ Նա մարդկային տարիքի հաշվարկով քսանութ տարեկան է։ Նա շատ վիրավորված էր քանի որ չուներ ընկեր և դրանրց չարանում է։ Նա ցանկանում է ուտել աղջկան, բայց նրան չի հաջողվում։

Հեղինակներ

խմբագրել
Սցենարի հեղինակներ Սոֆյա Պրոկոֆևա
Ռեժիսոր Պյոտր Նոսով
Կոմպոզիտոր Միխայիլ Մեերովիչ
Բեմադրող նկարիչ Կոնստանտին Կարպով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Նիկոլայ Ֆեոդորով, Իգոր Պոդգորսկի, Էլվիրա Մասլովա, Վադիմ Դոլգիխ, Լեոնիդ Կայուկով, Վիկտոր Լիխաչյով, Էլիզավետա Կոմովա, Տատյանա Պոմերանցևա, Սվետլանա Սիչկար
Օպերատոր Եվգենի Ռիզո
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Նկարիչ-դեկորատորներ Ելենա Տաննենբերգ, Վերա Խարիտոնովա
Մոնտաժող Տատյանա Սազոնովա
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Ռեժիսորի օգնական Գ. Լյուբարսկայա
Նկարչի օգնական Բ. Սադովնիկով
Նկարահանող խմբի տնօրեն Ֆյոդր Իվանով
Դերերը հնչյունավորել են Անատոլի Պապանով` Կոկորդիլոս,
Միխայիլ Յանշին` Գետաձի,
Կլարա Ռումյանովա` Աղջիկ,
Յուլյա Յուլսկայա` Շնիկ / Ճուտիկ

Թողարկում

խմբագրել
  • 1990-ական թվականներին մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է Studio PRO Video և «Սոյուզ Վիդեո» ընկերությունների մուլտֆիլմերի հավաքածուներում։
  • 1990-ական թվականների երկրորդ կեսին Twic Lyrec ընկերության կողմից աուդիոերիզներով թողարկվել է աուդիոհեքիաթ` ըստ համանուն հեքիաթի, Ալեքսանդր Պոժարովի տեքստով։
  • Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Ամենամեծ ընկերը» հավաքածուում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Прокофьева Софья Самый большой друг и другие сказки. — М.: АСТ, 2006. — 48 с. — (Сказки-мультфильмы). — 10 000 экз. — ISBN 5-17-042706-9.

Արտաքին հղումներ

խմբագրել