Ամբերդի գրավում (1196)

ռազմական բախում հայ-վրացական ուժերի և Գանձակի ամիրայության միջև, որը տեղի է ունեցել 1196 թվականին
(Վերահղված է Ամբերդի ազատագրում (1196)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամբերդի գրավում (այլ կիրառումներ)

Ամբերդի գրավում (նաև՝ Ամբերդի ազատագրում, Ամբերդի ճակատամարտ), ռազմական բախում հայ-վրացական զորքերի և Գանձակի ամիրայության միջև, որը տեղի է 1196 թվականին։ Հայ-վրացական միացյալ բանակը 1195 թվականին սկսում է ազտագրել հայոց տիրույթները։ Ռազմական գործողությունները ղեկավարվում էին հայ իշխանների՝ Զաքարյանների կողմից, որոնք վրաց արքունիքում մեծ կշիռ ունեին։ 1195 թվականին Գանձակ և Շամքոր քաղաքների միջև տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ հայ-վրացական ուժերը հաղթանակ են տոնում հակառակորդի նկատմամբ, այս ամենից հետո հայ-վրացական ուժերը շարժվում են դեպի Ամբերդ, որը հաջորդ տարի՝ 1196 թվականին գրավվում է դաշնակից ուժերի կողմից[2]։

Ամբերդի գրավում
Թվական1196 թվական[1]
Մասն էՀայաստանի ազատագրումը Զաքարյանների կողմից
ՎայրԱմբերդ ամրոց
ԱրդյունքՀայ-վրացական ուժերի հաղթանակ
Հակառակորդներ
Զաքարյանների իշխանապետություն
Վրաց թագավորություն Վրաց թագավորություն
Գանձակի ամիրայություն
Հրամանատարներ
Զաքարե Զաքարյան
Իվանե Զաքարյան
անհայտ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
թեթևծանր
Ընդհանուր կորուստներ

Նախապատմություն

խմբագրել

Վրացական արքունիքում սկսել էին մեծ դիրք գրավել հայ իշխանները, որոնք սելջուկ-թյուրքերի արշավանքների ժամանակ արտագաղթել էին Վրաստան։ Սարգիս Զաքարյանը առաջինն էր, որը կարևոր պաշտոն ստացավ վրաց արքունիքում՝ ամիրսպասալար, որը վրաց զորքերի գերգույն հրամանատարն էր։ Նրա որդիներից Զաքարեն ժառանցել հոր պաշտոնը, իսկ Իվանեն դարձավ աթաբեկ, որի պարտականությունն էր թագաժառանգների դաստիարակումը։ 1195 թվականին սկսվում է հայ-վրացական ուժերի կողմից Հայաստանի ազատագրումը․ այդ գործողության հրամանատարներն էին Զաքարե և Իվանե Զաքարյանները։

Հայ-վրացական ուժերը կարողանում են Շամքորի ճակատամարտում հաղթանակ տանել Գանձակի ամիրայության նկատմամբ, որի հետո շարժվում են դեպի Արագածոտն, որի կենտրոնը Ամբերդն էր։

Ամրոցի գրավում

խմբագրել

Արագածոտնի ուղղությամբ առաջին արշավանքները կատարել է Սարգիս Զաքարյանը, սակայն հաղթական արշավանքը, որի ժամանակ գրավվել Ամբերդ ամրոցը, ղեկավարել են Զաքարյան եղբայրները՝ Զաքարեն և Իվանեն։ Բացի բուն Արագածոտնի ազատագրումը, հայ-վրացական զորքերը Հայաստանի արևելյան նահանգները մաքրում էին մուսուլմաններից։ հակառակորդը անկարող էր հայ-վրացական դաշինքին լուրջ դիմադրություն ցույց տալ, որի հետևանքով Ամբերդը արագորեն գրավվում է դաշնակիցների կողմից։

Ամբերդի գրավումով հայ-վրացական ուժերը հնարավորություն ունեցան ապահովել Շամքոր-Ամբերդ գծով անցնող տարածքների ապահովությունը։ Այս գրոհը հնարավորություն չտվեց նաև հակառակորդին վերադասավորել սեփական ուժերը և միասնական ճակատ ստեղծել։ Տեղի ունեցած Շամքորի և Ամբերդի ճակատամարտերից հետո նպաստավոր պայմաններ են ստեղծվում հայոց հարավային նահանգների՝ Սյունիքի և Արցախի ազատագրության համար։ Հարձակումները շարունակվում էին նաև Արարատյան և Շիրակի դաշտերի ուղղությամբ[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ամբերդ 1։ Ամբերդի պատմությունը. Հղում». Արխիվացված է օրիգինալից 2016-02-08-ին. Վերցված է 2020-01-10-ին.
  2. 2,0 2,1 «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 58–63.