Ամալ Քենավի

եգիպտացի վիզուալ նկարիչ

Ամալ Քենավի (հոկտեմբերի 1, 1974(1974-10-01)[1], Կահիրե, Եգիպտոս - օգոստոսի 19, 2012(2012-08-19)[2]), եգիպտացի ժամանակակից վիզուալ նկարչուհի, որն առավել հայտնի է իր վիդեոարտերով, փերֆորմանսներով և ֆեմինիստական աշխատանքով։ 1998 թվականից ակտիվ գործունեություն ծավալելով, նրա հաջող գործունեությունն օգնել է նրան միջազգային ճանաչում ձեռք բերել[4]։

Ամալ Քենավի
արաբ․՝ آمال قناوي‎‎
Ծնվել էհոկտեմբերի 1, 1974(1974-10-01)[1]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Վախճանվել էօգոստոսի 19, 2012(2012-08-19)[2] (37 տարեկան)
Քաղաքացիություն Եգիպտոս[3]
ԿրթությունHelwan University? և Cairo Higher Institute of Cinema?
Մասնագիտությունվիզուալ արտիստ, լուսանկարիչ, ինստալյացիոն արտիստ, գծանկարիչ, վիդեոնկարիչ և performance artist
Կայքamal-kenawy.com(անգլ.)

Կենսագրություն խմբագրել

Ամալ Քենավին ծնվել է 1974 թվականին Կահիրեում[5]։ Նա վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել կինոյի, արվեստի և նորաձևության դիզայնի նկատմամբ։ Մանկության տարիներին Ամալը ցանկացած գործվածքից պատրաստել է իր հագուստը։ Նրա ծնողները դժվարացել են ֆինանսապես, և Ամալը չորս երեխաներից կրտսերն է եղել։

Նրա գեղարվեստական ուսումն սկսվել է Եգիպտոսի կինոյի ինստիտուտում։ 1999 թվականին նա ստացել է գեղանկարչության բակալավրի կոչում Հելվանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում[5]։

Նա սկսել է իր գեղարվեստական գործունեությունն որպես ուսանող՝ համագործակցելով իր ավագ եղբոր՝ Աբդել Գանի Քենավիի հետ[6]։ Նրանց համագործակցությունը հանգեցրել է մեծ թվով արվեստի գործերի՝ սկսած քանդակներից, կոմպոզիցիաներից և տեսահոլովակներից[5]։ Նրանց աշխատանքը մի քանի մրցանակների և միջազգային ճանաչման է արժանացել, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մրցանակին՝ Կահիրեի միջազգային բիենալեում[5]։

Ամալն ամուսնացել է Շադի Էլնոշոկատիի հետ՝ ժամանակակից նկարիչ, որն օգնել է նրան իր կարիերայի սկզբում։ Ամուսնալուծությունից հետո Ամալն ապրում է որդու՝ Յասինի հետ։

Նրա անհատական աշխատանքը հիմնված է եղել ավելի մտերիմ մոտեցման վրա։ Նա օգտագործել է իր սեփական մարմինը փխրուն նյութերի, կենդանիների և առարկաների պատկերների կողքին՝ արտահայտելու մտավոր և ֆիզիկական ցավը և անդրադառնալու այնպիսի թեմաների, ինչպիսիք են ծնունդը, ամուսնությունը, մահը, երազները և հիշողությունը[4][7]։

Ամալ Քենավին մահացել է 2012 թվականի օգոստոսի 19-ին, 38 տարեկան հասակում լեյկոզի դեմ երկարատև պայքարից հետո։ Նրա աշխատանքները մինչ օրս ցուցադրվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում և հաստատություններում։ Նա հիշվում է որպես Մերձավոր Արևելքի ամենաոգեշնչող ֆեմինիստ նկարչուհիներից մեկը[8]։ Նա խորհրդանշական կին նկարչուհի է եղել, որը հարգված էր իր ստեղծագործության և իր աշխատանքին խորը նվիրվածության համար, թեև ողբերգականորեն կարճատև[8]։

Նրա աշխատանքները հավաքվում են խոշոր հասարակական հավաքածուներում, ինչպիսիք են՝ Քաթարում գտնվող «Մաթաֆը. Արաբական ժամանակակից արվեստի թանգարանը» և ԱՄԷ-ում գտնվող «Շարժայի արվեստի հիմնադրամը», և ցուցադրվում են խոշոր բիենալեներում, ինչպիսիք են՝ Դաքարի և Շարժայի բիենալեն[4]։

Նշանավոր գործեր խմբագրել

  • 2002՝ Frozen Memory, վիդեոարտի, լուսանկարի և քանդակի կոմպոզիցիա,
  • 2003՝ The Room, փերֆորմանս[5][8],
  • 2004՝ The Journey, վիդեոարտի ներկայացում և մոմե քանդակ, որտեղ Ամալն սպիտակ զգեստ է հագել և լողում է այն սենյակի հատակից վեր, որտեղ նա սահմանափակված է, միայն այն բանի համար, որ ավելի ուշ ծանրորեն իջնի ոտքերի վրա, որպեսզի վերսկսի պտտվել և նորից լողալ,
  • 2006՝ You Will Be Killed, վիդեո անիմացիա և նկարներ[5],
  • 2006՝ Booby Trapped Heaven, վիդեո և լուսանկարչություն[6],
  • 2007՝ Non Stop Conversation, վիդեո և փերֆորմանս[5],
  • 2010՝ Silence of the Lambs AKA Silence of the Sheep, հանրային փերֆորմանս[5][8][9]։

Մրցանակներ խմբագրել

  • 1998` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մրցանակ Կահիրեի 7-րդ միջազգային բիենալեում[7]։
  • 1998` AICA հանձնաժողով (Կերպարվեստի թանգարան (Մարսել)), Ֆրանսիա։
  • 2003` Հատուկ հիշատակում Եգիպտոսի վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի Իսմայիլիայի միջազգային փառատոնում։
  • 2004` Pro-Helvetia շվեյցարական արվեստի խորհրդի դրամաշնորհ, Նկարիչների օրդինատուրա, Աարաու/Շվեյցարիա։
  • 2004` Արվեստի, գիտության, գրականության պետական ազգային մրցանակ՝ տեսանյութը որպես տեսողական միջոց օգտագործելու համար, Եգիպտոս։
  • 2004` Դաքարի մրցանակ[7]։
  • 2005` Ալեքսանդրիայի 23-րդ բիենալե ոսկե մրցանակ[7]։
  • 2005` Համաշխարհային մրցանակ, Լեոնարդո/ISAST, Արվեստի, գիտության և տեխնիկայի միջազգային միություն, Լոս Անջելես, ԱՄՆ։
  • 2006` Դաքարի մրցանակ[7]։
  • 2006` Կահիրեի 12-րդ միջազգային բիենալե գլխավոր մրցանակ[7][9]։
  • 2010` Շարժայի միջազգային բիենալե մրցանակ[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.bidoun.org/news/amal-kenawy-1974-2012
  2. 2,0 2,1 2,2 https://www.lequotidiendelart.com/articles/526-mort-de-l-artiste-%C3%A9gyptienne-amal-kenawy.html
  3. https://rkd.nl/nl/explore/artists/374132
  4. 4,0 4,1 4,2 «Amal Kenawy: Frozen Memory». Sharjah Arts Foundation. 2018. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Farhat, Maymanah (2012 թ․ սեպտեմբերի 3). «Amal Kenawy (1974-2012)». www.jadaliyya.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  6. 6,0 6,1 «Amal Kenawy». AWARE Women artists / Femmes artistes. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Okeke-Agulu, Chika (2012 թ․ մայիսի 9). «Amal Kenawy». www.huffingtonpost.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Farewell Amal Kenawy». Egypt Independent. 2012 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. 9,0 9,1 Kaelen Wilson-Goldie (2011 թ․ մայիսի 1). «To The Streets». Frieze. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.