Տուղտ

բույսերի ցեղ
(Վերահղված է Աղթեկից)
Տուղտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Փիփերթայիններ (Malvoideae)
Տրիբա Malveae
Ցեղ Տուղտ (Althaea)
L., 1753

Տուղտ (լատին․՝ Althaea), տուղտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Կոճղարմատը ճյուղավորվող է, մսալի։ Ցողունը կանգուն է, բարձրություն՝ 50-250 սմ։ Տերևներն ամբողջական են կամ բլթակավոր, հերթադիր։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ բաց վարդագույն կամ սպիտակ, երբեմն՝ կարմրա-վարդագույն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը մերկ է, տրոհվող, սերմը՝ տափակ, կլոր, երիկամաձև, մուգ շագանակագույն, եզրերը՝ բաց դեղնավուն։

 

Ծաղկի բանաձևը՝  [1]։

 
Ծաղիկը

Տեսակներ խմբագրել

Հայտնի է մոտ 12, ՀՀ-ում՝ 4 տեսակ։ Տարածված է Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր խոտածածկ, քարքարոտ, կավոտ լանջերին, խոնավ վայրերում, գետափերին, այգիներում, ճամփեզրերին և այլն։

Մոտավորապես 17 տեսակ[2] նրանցից մի քանիսը[3]՝

Կիրառություն և նշանակություն խմբագրել

Դեղաբույս է, պարունակում է լորձնանյութ, օսլա, պեկտինային նյութեր, սախարոզ, ճարպայուղ, եթերայուղ, կարոտին (A-նախավիտամին), ասկորբինաթթու և այլն։ Պատրաստուկները (փոշի, թուրմ, մզվածք) օգտագործում են շնչուղիների, միզուղիների հիվանդությունների ժամանակ՝ որպես խորխաբեր, փափկեցնող, հակաբորբոքային միջոց և այլն։ Բուժական նպատակով գլխավորապես օգտագործվում են արմատները, որոշ չափով նաև տերևներն ու ծաղիկները։ Տերևները հավաքում են ծաղկելուց առաջ՝ մասնակիորեն, որպեսզի բույսի աճը չդադարի, ծաղիկները՝ լրիվ բացվելուց հետո, իսկ արմատները՝ ապրիլ-մայիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, քլունգով բացելով լրիվ արմատափունջը, նրանից վերցնելով միայն հյութալի մասերը։ Տուղտը դեկորատիվ է, մեղրատու։ Արմատները երբեմն ուտում են հում կամ խաշած՝ որպես դիետիկ միջոց։ Դրանցից պատրաստում են սոսինձ, ցողուններից՝ թուղթ և մանրաթել։ Ծաղիկները բուրդը ներկում են կարմիր։ Սերմերից ստացվող ճարպայուղը օգտագործվում է ներկերի և լաքերի արտադրության մեջ։ Դեղաբույսի արեալների հետագա պահպանման նպատակով այն վերցված է մշակման։ Տուղտի բուժական նշանակության մասին կան տվյալներ դեռևս մեր թվարկությունից առաջ 4-րդ դարից։ Բարձր գնահատելով տուղտի բուժիչ հատկանիշները՝ մ․թ․ա 13—9 դարերում Կառլոս Մեծը հրաման էր տվել բոլոր տնտեսություններում աճեցնել դեղաբույսեր, այդ թվում նաև տուղտ։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ արմատաեփուկը թրջոցի ձևով դրվել է այրվածքների և մաշկային բորբոքային օջախների վրա, իսկ ներքին ընդունման ձևով այն օգտագործվել է գրիպի, վերին շնչուղիների և ստամոքսաաղիքային տրակտի կատառի, անգինայի և դեղնուկի ժամանակ։ Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը տարբեր ձևերով օգտագործվել է էնտերոկոլիտների, ցիստիտների և բազմաթիվ այլ հիվանդությունների ժամանակ։ Կլինիկական պայմաններում տուղտի պատրաստուկները օգտագործվում են բրոնխիտների, տրախեիտների, կապույտ հազի, թոքաբորբերի, սուր գաստրիտների, ստամոքսի և 12–մատնյա աղիքի խոցային հիվանդության, երիկամային հիվանդությունների ժամանակ և այլն։ Թունավոր միջատների (մեղու, պիծակ, մոծակ, և այլն) խայթման և թունավոր բույսերի (կոծուկ, ողկուզակ, վագրենի շուշան, կծու հրանունկ և այլն) հետ շփվելուց առաջ եկած բորբոքումների դեպքում ախտահարված մասի վրա դրել են բույսի արմատի ջրաթուրմից պատրաստված թրջոցներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Барабанов Е.И. Ботаника: учебик для студ.высш.учеб.заведений. — М: Издательский центр «Академия», 2006. — С. 278. — 448 с. — ISBN 5-7695-2656-4
  2. Виды рода Althaea Արխիվացված 2017-09-05 Wayback Machine по данным сайта The Plant List
  3. По данным сайтов GRIN и NCBI (см. карточку растения).
  4. Ա․ Թորոսյան,Հայաստանի դեղաբույսերը,«Հայաստան» հրատարակչություն,Երևան,1983

Գրականություն խմբագրել

  • Род 887. Алтей — Althaea L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1949. — Т. XV. — С. 127—144. — 742 с. — 4000 экз.
  • Алтея, растение // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուղտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուղտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։