Աղբակ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում։ Գտնվում էր Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Մեծ Զավ գետի վերին հեսանքի՝ Աղբակ վտակի ավազանում։ Գավառի կենտրոնը եղել է Ադամակերտ քաղաքը։

Գավառակ
Աղբակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառՀեքյարիի գավառ
Այլ անվանումներԱլբաղ, Ալբան, Ալբանոս, Ալիբաղ, Աղբագ, Աղբագ Մեծ, Աղբաղ, Աղբատ, Աղբաք, Աղփակ, Բաշկալա, Բաշկալե, Բարմն, Հաղբակ, Սարալբակ[1]
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն20 000 մարդ (XIX դարի II կես)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր, ասորիներ, հրեաներ
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
ՏեղաբնականունԱղբակցի
Ժամային գոտիUTC+3

Հանդիսացել է Արծրունիների տոհմական գավառը։

Աշխարհագրություն խմբագրել

Աղբակն արևմուտքից սահմանակից էր Նորդուզին և Խոշաբին, հյուսիսից՝ Մահուդիեին, արևելքից՝ Պարսկաստանին, իսկ հարավից՝ Գավառին և Ջուլամերիկին։

Գավառակը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով։ Տարածքը մեծ մասամբ լեռնային է, տեղ-տեղ դաշտային։ Ունեցել է արգավանդ հողեր և արոտավայրեր։

Կլիման եղել է բավականին ցուրտ։

Պատմություն խմբագրել

Աղբակի մասին հիշատակ են Ղազար Փարպեցին, Թովմա Արծրունին, Հովհաննես Դրաստանակերտցին, հայերեն ձեռագիր հիշատակագիրները, աշխարհացույցի հեղինակները և արաբ մատենագիրները։

Աղբակն ահագին տուժել է IX դարում` Բուղայի հարձակման ժամանակ և XI դարի 20-40-ական թվականներին Օսմանյան առաջին արշաանքի ժամանակ[1]։

Ուշ միջնադարում Աղբակը գրեթե լիովին հայաբակ էր։ XIV-XV դարերում Աղբակի լեռնային մասերում հաստատվել են քրդական ցեղեր։ XIV դարում գավառը զավթել է Օսմանյան սուլթանությունը։

XIX դարի 80-ական թվականներին Աղբակի բնակիչների (մոտ 10 հազար) մեծ մասը հայեր էին։ Ապրել են նաև ասորիներ։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայկական գյուղերը ավերվել են թուրքերի կողմից։

Հայերը 1896 թ.-ին ենթարկվել են կոտորածի և կողոպուտի։

1914-1915 թվականներին` Մեծ եղեռնի ժամանակ, Աղբակի հայերի մեծ մասը բնաջնջվել է։ Մազապուրծ եղածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։

Բնակչություն խմբագրել

XIX դարի II կեսին Աղբակում ապրում էին մոտ 10 000 հայեր, 8000 քրդեր և ասորիներ ու հրեաներ (մոտ 2000)։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը խաշնարածությունն ու դաշտավարությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Աղբակում հիշատակվում են Կակենից, Որսերանք և Օսի գյուղերը։ Վերջինիս մոտ գտնվող Ս .Խաչ վանքը եղել է Արծրունիների տոհմական դամբարանը։ Աղբակի Սուրբ Բարդուղիմեոս վանքում, ըստ ավանդության, թաղվել է Բարդուղիմեոս առաքյալը։

1986 թ.-ի դրությամբ դեռ պահպանվել էին Արծրունի իշխանների կողմից կառուցված V-XI դարերի բազմաթիվ վանքերի, բերդերի և ապարանքների ավերակներ[1]։

Հասարակական կառույցներ խմբագրել

Աղբակն ուներ 5-6 հայկական վարժարան։

Վարչական բաժանում խմբագրել

XIX դարի II կեսին Աղբակն ուներ 81 գյուղ, որից 24-ը զուտ հայկաբնակ գյուղեր էին։

XX դարի սկզբին Աղբակը մտնում էր Վանի վիլայեթի մեջ և ուներ 144 գյուղ։

XIX դարի վերջին և XX դարի սկզբին հայերն ապրել են Աղբակի հետևյալ բնակավայրերում.

  • Ալալան, (Ս.Հակոբ),
  • Ալաս (Ալազ),
  • Ակնիս,
  • Ամպիկ (Ամբիկ),
  • Աշկիթան (Աշկերտ Ներքին),
  • Առակ,
  • Ասպստան (Հասպստան),
  • Ավզան,
  • Ատես,
  • Արջի,
  • Բաբլասան,
  • Բազ,
  • Բաշկալե,
  • Բարս,
  • Բժնկերտ (Մժնկերտ, Գայլգոմ, Քելգոմ),
  • Երնկանի,
  • Զարզավկ,
  • Թաղիկ (Մրիբա),
  • Լաշկոտ,
  • Խառատուն,
  • Կարաբուլի,
  • Հերեսան,
  • Հոզի (Խուզի),
  • Ձորադիր (Սորաբերդ),
  • Մալգավա,
  • Նաթրուկ,
  • Չուխ,
  • Պատկան,
  • Ռալիմ,
  • Ռասուլաց,
  • Ռըկան,
  • Սորան,
  • Վանքի գյուղ (Դհեր, Ս.Բարդուղիմեոս),
  • Փիրս (Փաստի)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 169

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 249