Աղասի Սարգսյան (պետական գործիչ)

քաղաքական գործիչ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղասի Սարգսյան

Աղասի Սողոմոնի Սարգսյան (հունվարի 15, 1905(1905-01-15), Եղեգնաձոր - փետրվար 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական աշխատող, ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր (1960)։ ԽՄԿԿ անդամ 1932 թվականից։

Աղասի Սարգսյան
Ծնվել էհունվարի 15, 1905(1905-01-15)
ԾննդավայրԵղեգնաձոր
Մահացել էփետրվար 1985 (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Լենինի շքանշան

Կրթությունը և գործունեությունըԽմբագրել

Ավարտել է Նովոչերկասկի գյուղատնտեսության և մելիորացիայի ինստիտուտը (1930) և ՀամԿ(բ) կ Կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (19541923-1925 թվականներին եղել է հողաչափ Հայաստանի տարբեր շրջաններում։ 1930 թվականից աշխատել է Այղր լճի ոռոգման համակարգում, ԽՍՀՄ հողժողկոմատի Գլխջուր տնտեսության «Կիրով» ոռոգման վարչությունում։ 1937 թվականից՝ ՀԿ(բ) կ Կենտկոմի բաժնի վարիչ։ 1931-1941 թվականներին դասախոսել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։ 1938 թվականին ընտրվել է ՀԿ(բ) կ ԿԿ երրորդ, 1940 թվականին՝ երկրորդ քարտուղար։ 1943-1947 թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն էր[1]։ 1947 թվականից՝ ՌԽՖՍՀ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ, 1952 թվականից՝ ՌԽՖՍՀ Մինիստրների խորհրդին կից ջրային տնտեսության գլխավոր վարչության պետի տեղակալ։ 1965 թվականից միութենական կարգի անհատական թոշակառու է եղել։ Եղել է ՀԿ(բ) կ Կենտկոմի անդամ (1938-1950), ՀամԿ(բ) կ 18-րդ կոնֆերանսի և 18-րդ համագումարի պատգամավոր, ԽՍՀՄ 2-րդ, ՀԽՍՀ 1-3-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ (1942 թվականին ընորվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ)։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշաններով[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ
ՆԱԽՈՐԴՈՂ Աղասի Սարգսյան ՀԱՋՈՐԴՈՂ
Արամ Փիրուզյան 1943, հոկտեմբեր - 1946 Սահակ Կարապետյան
ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ
1946 - 1947, մարտի 29
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 219