Աղասի Չիլինգարյան

հայ կենսաբան, խորհրդային տնտեսական, պետական ​​և քաղաքական գործի

Աղասի Հակոբի Չիլինգարյան (սեպտեմբերի 1, 1909(1909-09-01), Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 5, 1985(1985-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաբան, խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972)[1]։

Աղասի Չիլինգարյան
 
Գիտական աստիճան՝ կենսաբանական գիտությունների դոկտոր (1970)
Մասնագիտություն՝ կենսաբան և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր սեպտեմբերի 1, 1909(1909-09-01)
Ծննդավայր Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր մայիսի 5, 1985(1985-05-05) (75 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1909 թվականի սեպտեմբերի 14-ին, Ախալքալաքում։ 1931 թվականին ավարտել է Անդրկովկասյան անասնաբուժության ինստիտուտը։ 1940-1952 թվականներին աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան-ում՝ որպես կենդանաբանության ամբիոնի վարիչ և կենսաբանության ֆակուլտետի դեկան։

1952-1953 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարար, 1957-1973 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ կենդանաբանության ինստիտուտի տնօրեն, 1976-1978 թվականներին՝ Կիրովականի մանկավարժության ինստիտուտի կենդանաբանական ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսությանը և վայրի կենդանիների էկոլոգիային, անհատական զարգացմանը, մասնավորապես՝ հեռավոր խաչասերմանը[2]։

Մահացել է 1985 թվականին։ Թաղված է Երևանում՝ Նուբարաշենի գերեզմանատանը[3]։

  • Մարդը և բնությունը // Человек и природа, 1976: Տիտղթ. (Ա. Հ. Չիլինգարյան)
  • Կաթնատու կովերի մթերատվության բարձրացման ուղիները, 1950։ Տիտղթ. (Ա. Չիլինգարյան)
  • Տոհմային աշխատանքը անասնաբուծության մեջ։ Կալինինոյի շրջանի «Ավանգարդ» կոլխոզի կոլխոզնիկների ընդհանուր ժողովում կարդացած հրապարակային դասախոսական սղագրություն / Ա.Հ. Չիլինգարյան։ Գիտելիքների տարածման ընկերություն։ ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1950[4]։
  • Բնության պահպանության և վերափոխման էկոլոգիական ասպեկտները, 1982։ Տիտղթ. (Աղասի Հակոբի Չիլինգարյան)
Նախորդող
Ենոք Ղազարյան
ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարար
Աղասի Չիլինգարյան

1952 - 1953
Հաջորդող
Հրանտ Հովհաննիսյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003 ։ Հ. 4
  2. «Չիլինգարյան Աղասի Հակոբի | minagro.am». old.minagro.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
  3. Աղասի Չիլինգարյանի գերեզմանաքարը ըստ hush.am կայքի տվյալների
  4. Չիլինգարյան, Աղասի Հակոբի (1950). Տոհմային աշխատանքը անասնաբուծության մեջ։ Կալինինոյի շրջանի «Ավանգարդ» կոլխոզի կոլխոզնիկների ընդհ. ժողովում կարդացած հրապարակ. դասախոս. սղագր. ՀՍՍՌ Քաղաքական և գիտական Գիտելիքների տարածման ընկերություն. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.