Ռուբեն Աբրահամյան (պետական գործիչ)

խորհրդային տնտեսական, պետական ​​և քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Տիգրանի Աբրահամյան (1907, Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1982), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ։

Ռուբեն Աբրահամյան
 
Կրթություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1935)
Մասնագիտություն՝ գյուղատնտես և պետական գործիչ
Ծննդյան օր 1907
Ծննդավայր Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1982
Քաղաքացիություն  ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1907 թվականին, Նոր Բայազետի Դալիկարդաշ (Սարուխան) գյուղում՝ գյուղացու ընտանիքում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Մարտունու շրջանում կատարել է մանկավարժական և կոմերիտական աշխատանք[1]։ 1935 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Որպես գյուղբաժնի ագրոնոմ՝ գործուղվել Իջևանի շրջան[1]։

1937-1946 թվականներին աշխատել է ՀԿԿ Էջմիածնի շրջկոմի առաջին քարտուղար։ 1946-1948 թվականներին եղել է ՀԽՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության նախարար, 1948-1950 թվականներին՝ ՀԿԿ Ալավերդու շրջկոմի առաջին քարտուղար։

1954-1957 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարար[2], ապա՝ նախարարի տեղակալ (մինչև 1972)։ 1972-1974 թվականներին եղել է երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։

Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[1]։

Մահացել է 1982 թվականին։ Թաղված է Երևանում՝ Թոխմախի գերեզմանատանը[3]։

Տես նաև

խմբագրել
Նախորդող
Աղասի Չիլինգարյան
ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարար
Ռուբեն Աբրահամյան

1954 - 1957
Հաջորդող
Հրանտ Հովհաննիսյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Աբրահամյան Ռուբեն Տիգրանի ։». persons.anau.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
  2. Ռուբեն Աբրահամյանի կենսագրությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքում
  3. Ռուբեն Աբրահամյանի գերեզմանաը ըստ hush.am կայքի տվյալների