Աղան Արծրունի

եկեղեցական և մշակութային գործիչ, գիտնական


Աղան Արծրունի (417, Ադամակերտ, Մեծ Աղբակ, Վասպուրական, Մեծ Հայք - ոչ վաղ քան 455, Ադամակերտ, Մեծ Աղբակ, Վասպուրական, Հայկական մարզպանություն), հայ եկեղեցական և մշակութային գործիչ[1], գիտնական, Վասակ Արծրունու որդին[1][2], Մերհուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի մոր՝ Ձուիկ Արծրունու և Աշուշա Բդեշխի կնոջ՝ Անուշվռամ Արծրունու եղբայրը, Արծրունիների նախարարական տոհմից[2][3]։

Աղան Արծրունի

Արծրունիների զինանշանը
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Աղան Արծրունի
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ծնվել է 417
Ծննդավայր Ադամակերտ, Մեծ Աղբակ, Վասպուրական
Մահացել է 455-ից հետո
Մահվան վայր Ադամակերտ, Մեծ Աղբակ, Վասպուրական
Ազգություն հայ

Կենսագրություն

խմբագրել

Աղան Արծրունին Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտներից էր[1]։ 449 թվականին մասնակցել է Արտաշատի ժողովին, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը[1]։ Երիտասարդ տարիներին վարել է ճգնական կյանք[2], եղել վանահայր Վասպուրականի վանքերից մեկում, հիմնել դպրոց և ունեցել աշակերտներ, որոնցից նշանավորը՝ պատմիչ Ղազար Փարպեցին էր[1][3]։

Վարդանանց պատերազմից հետո, 455 թվականին, Գուգարաց Աշուշա բդեշխը Պարսից արքա Հազկերտ Բ-ից արտոնություն է ձեռք բերել՝ գերությունից ազատելու և բդեշխության կենտրոն Ցուրտավ տանելու իր կին Անուշվռամի հարազատներին և մերձավորներին, հատկապես՝ զոհված և գերեվարված նախարարների մանուկ ժառանգներին։ Նրանց հետ է եղել նաև Աղանը և իր աշակերտ Ղազար Փարպեցին[4]։

Աղան Արծրունու աշակերտներից են եղել նաև՝ Հայոց մարզպան Վահան Մամիկոնյանը[2]

Մահվան թվականն անհայտ է։ Թաղվել է Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառի Հադամակերտ քաղաքի վանքում[2][3][5]։

Արծրունիների տոհմածառ

խմբագրել

Վասակ Արծրունին ունեցել է 4 զավակ՝

 
 
 
 
 
Համազասպ Մամիկոնյան
սպարապետ († 432)
 
 
 
 
 
 
 
 
 
Վասակ Արծրունի
նախարար
 
 
 
 
 
 
Բակուր Ա
բդեշխ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարդան
սպարապետ († 451)
 
 
Հմայակ
զորավար († 451)
 
Ձուիկ
իշխանուհի (†)
 
Աղան
հոգևորական († 450)
 
Մերհուժան
նախարար
 
Անուշվռամ
իշխանուհի (†)
 
Աշուշա
բդեշխ († 457/470)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վահան
մարզպան († 485)
 
Վարդ
մարզպան († 505)
 
Վասակ
սեպուհ († 482)
 
Արտաշես
սեպուհ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շուշանիկ
(† 475)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վազգեն
բդեշխ († 482)
 
Ջոջիկ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3 զավակ
 
 
 
Աշուշա Գ
բդեշխ 540
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հայ մշակույթի հանրագիտարան. Աղան Արծրունի», ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին», Ղազար Փարպեցի, աշխ. թարգմ.՝ Բագրատ Ուլուբաբյանի, Երևան, 1982, էջ 14-15.
  3. 3,0 3,1 3,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 97-98․
  4. Ղազար Փարպեցի «Հայոց պատմություն», 1904թ. էջ 47, 52, 55, 59, 107, 110, 111
  5. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 6, էջեր 6 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։