Աղազար Լազարյան
հայ հասարակական գործիչ
(Վերահղված է Աղազար Նազարեթի Լազարյանից)
Աղազար Նազարեթի Լազարյան (ապրիլի 3, 1700[1][2], Նոր Ջուղա[1][2] - հունվարի 8, 1782[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]), հայ հասարակական գործիչ է, վաճառական։
Աղազար Լազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 3, 1700[1][2] |
Ծննդավայր | Նոր Ջուղա[1][2] |
Մահացել է | հունվարի 8, 1782[1][2] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և վաճառական |
Ամուսին | Աննա Լազարյան |
Երեխաներ | Մինաս Լազարյան, Խաչատուր Լազարյան, Հովակիմ Լազարյան և Հովհաննես Լազարյան |
![]() |
Լազարյանների տոհմի հիմնադիրը։ Եղել է Նոր Ջուղայի կառավարիչը։ Հարություն և Մանուկ եղբայրների հետ 1741 թվականին հիմնում է ընկերություն և առևտուր սկսում Ռուսաստանի հետ։ 1747 թվականից հաստատվում են Աստրախանում, իսկ 1749 թվականին տեղափոխվում Մոսկվա, որտեղ գնում և մեծացնում են Ֆրյունովի մետաքսագործական ֆաբրիկան։ 1774 թվականին Եկատերինա II- ի հրամանով Լազարյաններին շնորհվել է ռուս ժառանգական ազնվականների տիտղոս։ Աղազար Լազարյանը 1779 թվականին Մոսկվայում կառուցել է տվել հայոց Սուրբ Խաչ եկեղեցին։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 469)։ |