Ակոբ Կազմող

հայ քանդակագործ

Ակոբ (Ակոբ Կազմող, ծննդյան և մահվան թվականները անհայտ են), XVI դարի քանդակազարդող հայ վարպետ, խաչքարեր և տապանաքարեր կազմող, նկարող։ Ստեղծագործել է Գեղարքունիքում (1540-1575 թվականին)։ Ակոբի գործերից պահպանվել են նախկին Մարտունու և Վարդենիսի շրջանների գյուղերում. 2 խաչքար Վաղաշենում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ (մեկը՝ թվագրված ՋԶԹ = 1540), 6 խաչքար Ն. Գետաշենում (Կոթ)՝ Կոթա Սուրբ Աստվածածին կիսավեր եկեղեցու գերեզմանատանը (մեկը՝ թվագրված ՋՂԱ = 1542, երկուսը՝ Աստվածածնի՝ մանուկ Հիսուսին աջ ծնկանը դրած պատկերով և մարդու դիմաքանդակով), 2 խաչքար Երանում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում (բարձր. 2,25 մ/, թվագրված ՌԻԴ = 1575, Աստվածածնի պատկերով է, մանուկ Հիսուսին աջ ծնկանը դրած և դիմաքանդակով), 1 խաչքար և տապանաքար Գեղհովիտում՝ Ս. Գևորգ եկեղեցու բակում, 1 տապանաքար Տիրունի Մեծ Մասրիկում (թվագրված ՋՂ = 1541)։ Դրանց մի մասը կրում է Ակոբ Կազմող, երբեմն՝ Ակոբ Նկարող կամ Ակոբ ստորագրությունները։

Ակոբ Կազմող
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունքանդակագործ
Խաչքար Մելիք միրզի, 1575 թ.

Քանդակների ոճը խմբագրել

Նրա խաչքարերի քիվերը նեղ են, ճակատներն ու շրջանակները՝ լայն, կենտրոնական խաչը տեղավորված է սուրանկյուն խորաններում, սրբապատկերներն ու դիմաքանդակներն արտահայտիչ են, ոգեշունչ, կրում են իրականության կնիքը։ Ի տարբերություն իր ժամանակի հայ վարպետների, որոնց մեծ մասը նախընտրել է մանր գծերը, Ակոբը հետևել է քանդակազարդման վաղեմի ավանդույթներին.օգտագործել է խոշոր գծերով բուսական ու երկրաչափական զարդամոտիվներ, հասել մոնումենտալ հնչեղության։ Տապանաքարերի վրա պատկերել է և կենցաղային, և այլաբանական դինամիկ քանդակներ (վիշապը տրորող թամբած ձի, խաչը ձախ ձեռին թագակիր հեծյալ, որ նիզակահարում է վիշապին, ծալապատիկ նստած և ծնկած կանայք, երկփողանի սրինգ, պնակ, գաթա, գավ ևն)։ Ակոբի արվեստը նշանակալից ազդեցություն է թողել ժամանակի քարգործության վրա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էջ 152–54։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 228