Ակոբ Աղի խաչքար (Հայրավանք)

Ակոբ Աղի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան հատվածում՝ Հայրավանք վանական համալիրի արևմտյան պատի դիմաց՝ պատվանդանին, վերին ձախ անկյունը կոտրված։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.59/1.1.3.5)[1]։ Խաչքարը կերտել է 16-րդ դարի քանդակազարդող հայ վարպետ, խաչքարեր և տապանաքարեր կազմող Ակոբը։

Ակոբ Աղի խաչքար
Ակոբ Աղի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՀայրավանք գյուղի հյուսիս-արևելյան հատվածում՝ Հայրավանք վանական համալիրի արևմտյան պատի դիմաց՝ պատվանդանին, վերին ձախ անկյունը կոտրված։
Ներկա տեղադրությունԽաչքարն կանգնեցված է Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան հատվածում՝ Հայրավանք վանական համալիրի արևմտյան պատի դիմաց՝ պատվանդանին։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
Նվիրվածանհայտ։
ԽաչագործԱկոբ Կազմող։
Պատվիրողանհայտ։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1541 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը հարուստ է քանդակներով։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրՀայրավանք
Քարտեզ
Քարտեզ
 Hayravank monastery (khatchkars) Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Խաչքարն կանգնեցված է Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան հատվածում՝ Հայրավանք վանական համալիրի արևմտյան պատի դիմաց՝ պատվանդանին, վերին ձախ անկյունը կոտրված։

Քանդակներ խմբագրել

Խաչքարը հարուստ է քանդակներով, հնարավոր է որ ստորին գնդի կենտրոնական մասում եղել է Ադամի գլխի քանդակը, որը բնորոշ է եկել Գեղարքունիքի խաչքարագործ վարպետների ոճին[2].

# Պատկեր Անուն Լրացուցիչ տվյալներ
1
 
Հիսուս Քրիստոսը չորս ավետարանչների կենդանակերպներով շրջապատված Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը, որը կանգնած է երկու ուղղաձիգ սյունակների արանքում։

Քրիստոսի ոտքերի կողմերում քանդակված են 4 ավետարանիչներն, որոնք տեղադրված են զույգերով՝ սյուների դրսի կողմում։ Խորհրդանշանները ներկայացված են լակոնիկ ձևով՝ յուրաքանչյուրի մեկ ոտքը, իսկ մարդունը ձեռքը

  1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
  2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
  3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
  4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։
2
 
Աղոթող երկու կերպարներ Քանդակված են ուղղանկյուն խորանին ներգծված կամարաձև ելնդավոր կիսագլանակի վրա (որը կազմված է իրար փաթաթվող երկու օձապատկերներից), ձեռքերը աղոթողի դիրքով պարզած աջից և ձախից հենվել են մեկական մարդկային կերպարներ, որոնք նայում են իրար ուղղությամբ։ Ձախինը ճաղատ է, մորուքավոր և ունի սրածայր վեղար, աջինը գլխաբաց է, ունի ճոխ մազեր և մորուք։ Ենթադրվում է, որ քանդակված են Պողոս և Պետրոս առաքյալները[3]։
3
 
Երկու մարդու գլխով թռչնի մարմնով կերպարներ Խաչի հորիզոնական թևերի եռատերև ծայրերի վրա թառել են եռաելուստ սրածայր թագ կրող հուշկապարիկների քանդակները։ Ունեն դիմացի հատվածի երկու թաթեր, իսկ ետնամասը փակվում է թռչնի թևերով։ Նայում են հակառակ ուղղությամբ[3]։
4
 
Միգլուխ երկմարմին առասպելական կերպար Քանդակված է խաչքարի եզրագոտիների ամենաստորին ձախ հատվածում։ Ունի չորքոտանու[4] երկու մարմին՝ միավորված մարդկային մեկ գլխով։ Կենդանիները թևավոր են, իսկ պոչերը վեր են ածվում բացերախ օձ-վիշապների։ Մարդակերպ գլուխը կրում է սրածայր թագ՝ նման հուշկապարիկների թագին և ունի երկճյուղ մորուք[3]։
5
 
Միգլուխ երկմարմին առասպելական կերպար Քանդակված է խաչքարի եզրագոտիների ամենաստորին աջ հատվածում։ Ունի չորքոտանու[4] երկու մարմին՝ միավորված մարդկային մեկ գլխով։ Կենդանիները թևավոր են, իսկ պոչերը վեր են ածվում բացերախ օձ-վիշապների։ Մարդակերպ գլուխը կրում է սրածայր թագ՝ նման հուշկապարիկների թագին և ունի երկճյուղ մորուք[3]։

Վիմական արձանագրություն խմբագրել

ճակատին և խորանի կողքին պահպանվել է 2 տող վիմական արձանագրություն[5].

  1. ... ՁԵՌԱՄԲ ԱԿՈԲ ԱԲԵՂԻՆ
  2. ԹՎ :ՋՂ: (1541)

Համաձայան արձանագրության՝ խաչքարը կանգնեցվել Ակոբ Աղի ձեռամբ՝ 1541 թվականին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Պետրոսյան Հ., Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Եր., 2008, էջ 206-212
  3. 3,0 3,1 3,2 3,3 Պետրոսյան Հ., Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Եր., 2008, էջ 212
  4. 4,0 4,1 առյուծի եռաճանկ թաթերը նույնական են քիվի վրա պատկերված Մարկոս ավետարանիչի խորհրդանշան առյուծի թաթի հետ
  5. Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.